13:01
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՄԱՌԼԵՆԿԱ Ինթերնեշընլ» ընկերության մասին

2016-06-08 12:37


Հրանուշ Հակոբյան
ՀՀ Սփյուռքի նախարար

Գևորգ Ավետիսյանն այն հաջողակ գործարարներից է, ում մասին անընդհատ խոսվում է, թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքյան և չեխական մամուլով:
Մի քանի տարի առաջ հիմնելով հին հայկական բաղադրատոմսով թխվածք արտադրող «Մառլենկա» ընկերությունը, Գևորգ Ավետիսյանը դարձավ Չեխիայի ամենահայտնի գործարարներից մեկը՝ երկու անգամ ճանաչվելով Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի լավագույն գործարար, իսկ 2013թ. արժանացավ Չեխիայի լավագույն գործարարի մրցանակին: Ուրախ եմ, որ հայկական կարող և ստեղծագործ գենի շնորհիվ, այսօր Չեխիայում ունենք բարձրորակ ու գեղեցիկ հայկական մի ընկերություն, որը քաղցրություն, ջերմություն և բարձր տրամադրություն է պարգևում մարդկանց՝ ճանաչելի դարձնելով նաև հային ու հայությանը: Այն մեծ ճանաչում է գտել նաև ողջ Եվրոպայում, որի արտադրանքն այժմ վաճառվում է շուրջ 40 երկրներում:
Գևորգը, հավատարիմ իր արմատին, ինքնությանը, ակտիվ գործունեություն է ծավալում համայնքում: Բազմիցս հովանավորել է չեխահայ համայնքում իրականացվող ծրագրեր, ինչպես նաև չեխական ԶԼՄ-ներին տված իր բազմաթիվ հարցազրույցներում, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումներում մշտապես անդրադարձել է Հայաստանին, հայերին հուզող հարցերին և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հիմնախնդրին: Այս համատեքստում չեմ կարող չնշել նաև չեխ դասախոս, լրագրող և հրապարակախոս Մոնիկա Հորսակովայի հետ միասին «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի նկարահանման մասին, որը հիմք հանդիսացավ նաև Չեխիայում միջնակարգ դպրոցներից մեծ մասում Հայոց ցեղասպանություն թեման դասավանդելու համար։ Ճշմարիտ տեղեկություն տարածել, այն էլ ֆիլմի տեսքով, շատ արդյունավետ է. այն կյանքի կոչվեց հենց Գևորգի անմիջական ջանքերի շնորհիվ: Այժմ էլ նրա աջակցությամբ չեխերեն է թարգմանվում գրող և ճանապարհորդող Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գիրքը, որն անգնահատելի վկայություն է Հայոց ցեղասպանության մասին:
Պետք է նշեմ նաև, որ նրա զավակները մի քանի տարի առաջ մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին, որը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը խթանող լավագույն օրինակներից է: Համեստ, խելացի տղաների պահվածքը, շփումներն այլ երիտասարդների հետ հիացմունք են առաջացնում, իսկ նրանց դաստիարակության հարցում անգնահատելի է հոր՝ Գևորգ Ավետիսյանի ներդրումը:
Հպարտ ենք մեր հայորդու հաջողություններով և նրա կատարած բոլոր գործերով: Գևորգ Ավետիսյանը լավ օրինակ է հայ հասարակության և հատկապես երիտասարդության համար, թե՛որպես գործարար, թե՛որպես չեխահայ համայնքի ակտիվ գործիչ և թե՛որպես հայրենասեր մարդ, ով իր հայաշունչ կերպարով ողջ ներուժն օգտագործում է հայապահպանության, հայության խնդիրների վերհանման և դրանց լուծման համար:
Գևորգ Ավետիսյանին մաղթում եմ նորանոր հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում՝ ի նպաստ չեխահայ համայնքի զորացման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:

Hranush Hakobyan

RA Minister of Diaspora

 Gevorg Avetisyan is one of those successful businessmen about whom articles can be always found in the media outlets of the Czech Republic, Armenia and Diaspora.

By establishing the “Marlenka“ company several years ago, Gevorg Avetisyan became one of the most prominent businessmen of the Czech Republic. He was twice recognized the best businessman of the Moravian-Silesian region of the Czech Republic. In 2013, Gevorg Avetisyan received the best businessman award. I’m happy that thanks to the creative and capable Armenian gene today we have a beautiful Armenian company in the Czech Republic, which gives sweetness, warmth and good mood to people. Today their products are popular all over Europe. They are sold in over 40 countries. 

Remaining faithful to his roots, identity, Gevorg carries out great activity in the community. He has for many times sponsored a number of projects carried out in the Czech-Armenian community. In different interviews, given to the Czech media outlets, and during his meetings with the political and public figures he always speaks about Armenia, raises the problems that Armenians face and the Armenian Genocide's recognition and condemnation issue. In this context, it should be mentioned about the documentary film “Armenian Genocide”, shot together with Czech lecturer, journalist and publicist Monika Horsakova, which became a basis for including  the Armenian Genocide theme in the majority of the Czech schools. It is very effective to spread true information through a film. It turned into reality thanks to the efforts of Gevorg. Now writer and traveler Karel Hansa’s “Horrors of the East” book is being translated into the Czech. It is inestimable evidence about the Armenian Genocide.

I should note also that several years ago his sons took part in the “Ari Tun” programme, being organized by the Ministry of Diaspora, that is one of the best examples of contribution to the development of the Armenia-Diaspora cooperation. The behavior of the modest and smart boys, their way of communication with other young people is worth admiration. Gevorg Avetisyan’s contribution to their upbringing is inestimable.

We are proud for our compatriot’s success and for the work he does. As a businessman, active figure of the Czech-Armenian community and patriot, Gevorg Avetisyan is a good example for the Armenian society, especially the youth. He uses all his potential to keep the Armenian identity, raise the problems that Armenians face and give them solutions.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...