19:20
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ա­ջակ­ցե՛ք մեզ մինչև վերջ, բո­լոր հայ բռնցքա­մար­տիկ­նե­րին, բո­լոր հա­յե­րին… Հա­վա­տա­ցե՛ք ­մեզ ու մեր ու­ժե­րին…»

2013-10-04 11:04

Sport Դե Ֆակտո 08/2013          

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օ­րերս Երևա­նում էր կի­սա­թեթև քա­շա­յին կար­գում EBU վար­կա­ծով Եվ­րո­պա­յի ե­ռա­կի չեմ­պիոն, Բել­գիա­յի չեմ­պիոն հա­յազ­գի բռնցքա­մար­տիկ Ա­լեքս Միս­կիրտչ­յանն, ով Հա­յաս­տան էր ժա­մա­նել բել­գիա-հայ­կա­կան առևտրի պա­լա­տի նա­խա­գահ Վա­լե­րի Սա­ֆար­յա­նի հետ։ Վրաս­տա­նում ծնված-մե­ծա­ցած, Բել­գիա­յում հա­սու­նութ­յուն առ­նող բռնցքա­մար­տի­կի հետ շփվե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը բաց թող­նել չէինք կա­րող, ուս­տի հա­յաս­տան­յան այ­ցի նպա­տակ­նե­րի, առևտրի պա­լա­տի նա­խա­գա­հի ու բռնցքա­մար­տի­կի կա­պի, դաջ­վածք­նե­րի, «քաղցր» ըն­տա­նի­քի, բռնցքա­մար­տի կեն­սա­կան նշա­նա­կութ­յան, ար­դեն նախ­կին հի­վան­դա­նո­ցա­յին աշ­խա­տան­քի ու շատ և շատ այլ հե­տաքր­քիր հար­ցե­րի մա­սին զրու­ցե­ցինք Ա­լեք­սի հետ։

-Ա՛­լեքս, ա­ռա­ջին ան­գա՞մն­ ես Հա­յաս­տա­նում։

-Ո՛չ, ի­հար­կե ո՛չ։ Մա­նուկ ժա­մա­նակ եմ շատ ե­ղել Հա­յաս­տա­նում. հա­վաք­նե­րի էինք գա­լիս այս­տեղ թի­մի հետ միա­սին, մար­զում­նե­րի… Բռնցքա­մար­տել եմ շատ։ Իսկ Բել­գիա մեկ­նե­լուց հե­տո այլևս ­Հա­յաս­տա­նում չեմ ե­ղել։ Ու այժմ՝ այս­քան տա­րի­ներ հե­տո, կրկին Երևա­նում եմ։

-Ու ո՞րն­ է այ­ցիդ նպա­տա­կը։

-Ու­զում եմ մի փոքր հանգս­տա­նալ, հան­դի­պել հա­րա­զատ­նե­րիս… Բնա­կա­նա­բար, մար­զա­վի­ճա­կիս մա­սին չեմ մո­ռա­նա ու մի քիչ կմարզ­վեմ։

-Ա՛­լեքս, աշ­նա­նը Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի գո­տու հա­մար մրցա­մարտն է նա­խա­տես­ված, ո­րին դու մաս­նակ­ցե­լու ես որ­պես չեմ­պիոն։ Ինչ­պե՞ս­ ես պատ­րաստ­վում այդ մրցա­մար­տին։

-Պատ­րաստ­վում եմ ճիշտ այն­պես, ինչ­պես մյուս բո­լոր մրցա­մար­տե­րիս։ Օ­գոս­տո­սին մեկ­նե­լու եմ Լոս-Ան­ջե­լես, որ­տեղ էլ կանց­կաց­նեմ նա­խա­պատ­րաս­տա­կան փուլս։ Ա­յո՛, ինչ­պես գի­տեք, ես Եվ­րո­պա­յի ե­ռա­կի չեմ­պիոն եմ ու պատ­րաստ­վում եմ չոր­րորդ չեմ­պիո­նութ­յա­նը, ո­րը հույս ու­նեմ՝ վեր­ջի­նը կլի­նի, քա­նի որ մեկ այլ մե՜ծ ն­պա­տակ ու­նեմ։ Ես ու­զում եմ մաս­նակ­ցել աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յա­նը, որն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ կկա­յա­նա ա­ռա­ջի­կա փետր­վա­րին։

-Ա­՛լեքս, Հա­յաս­տան ես ժա­մա­նել Վա­լե­րիի` բել­գիա-հայ­կա­կան առևտրի պա­լա­տի նա­խա­գա­հի հետ միա­սին։ Ինչ­պե՞ս­ եք ծա­նո­թա­ցել, ի՞նչն­ է ձեզ կա­պում։

-Վա­լե­րիի հետ մենք հրա­շա­լի հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, լավ ըն­կեր­ներ ենք։ Նա իմ մա­սին լսել էր ու ինձ­նով հե­տաքրքր­վել, երբ ես դար­ձա Եվ­րո­պա­յի չեմ­պիոն։ Պարզ­վեց, որ իմ գոր­ծա­կա­լը նրա ա­ռա­ջին մար­զիչն էր. ժա­մա­նա­կին Վա­լե­րին էլ է զբաղ­վել բռնցքա­մար­տով… Ծա­նո­թա­ցանք ու սկիզբ դրե­ցինք հա­ճե­լի մի ըն­կե­րութ­յան։ Նա մինչ օրս ինձ մե­ծա­պես օգ­նում է, ա­ջակ­ցում ու սա­տա­րում…

-Ձեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գոր­ծըն­կե­րա­յի՞ն­ են

-Չեմ կա­րող ա­սել, թե հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գոր­ծըն­կե­րա­յին են, քա­նի որ ես մար­զիկ եմ, այլ ոչ թե բիզ­նես­մեն։ Ու ոչ էլ պրո­մոու­թե­րա­կան են… Ուղ­ղա­կի ա­մե­նա­պարզ ու ա­մե­նա­մա­քուր մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ են։

-Ա­՛լեքս, նկա­տե­ցի, որ ա­ռա­ջա­տա­րը աջ ձեռքդ է, ու հենց այն էլ ամ­բող­ջա­պես դաջ­ված­քա­պատ է` ի տար­բե­րութ­յուն ա­վե­լի թույլ ար­տա­հայտ­ված ձա­խի։ Դա ո­րո­շա­կի բա­ցատ­րութ­յուն ու­նի՞. գու­ցե ու­ժի, գու­ցե լրա­ցու­ցիչ է­ներ­գիա­յի հա­ղորդ­ման։

-Դաջ­վածք­ներս, իս­կա­պես, մեծ նշա­նա­կութ­յուն ու­նեն ինձ հա­մար։ Այս դաջ­վածք­նե­րում ողջ իմ կյանքն է պատ­կեր­ված ու նե­րառ­ված։ Ձեռ­քիս բռնցքա­մար­տա­յին նե­տերն են՝ մաու­րի են կոչ­վում, բա­ցի այդ` ըն­տա­նիքս է, կյանքս իր տար­բեր զար­գա­ցում­նե­րով… Իսկ այն, որ դեռ միայն աջ ձեռքն է ամ­բող­ջա­պես դաջ­ված­քներով պատված, ժա­մա­նա­կա­վոր է։ Ար­դեն հա­ջորդ ամս­վա ըն­թաց­քում ծրագ­րում եմ ա­վար­տին հասց­նել նաև ձախ ձեռ­քիս դաջ­վածք­նե­րը։ Այն­պես որ, դաջ­վածք­նե­րի տե­սանկ­յու­նից ա­ռա­ջա­տա­րութ­յան մա­սին այն­քան էլ ճիշտ չի լի­նի խո­սել։ Ինչ վե­րա­բե­րում է մար­զա­կան աս­պեկ­տին, ա­պա այդ­տեղ էլ ա­ռանձ­նա­պես տար­բե­րութ­յուն չկա։ Ես իմ ձախ ձեռքն էլ եմ հնա­րա­վո­րինս զար­գաց­նում ու կա­րող եմ հզոր հար­ված­ներ ա­նել նաև ձա­խով։ Այն­պես որ, թե՛ դաջ­վածք­ներս և թե՛ հար­ված­ներս հա­վա­սա­րակշռված են։

-Վե­րա­դառ­նանք բռնցքա­մար­տին։ Ա՛լեքս, ի՞նչ­ ան­մո­ռա­նա­լի մրցա­մար­տեր ես անց­կաց­րել ու ի՞նչ մր­ցա­մար­տեր կու­զեիր անց­կաց­նել։

-Ի­հար­կե ա­մե­նից շատ կու­զեի աշ­խար­հի չեմ­պիո­նի կոչ­ման հա­մար մրցա­մարտն անց­կաց­նել, որն, ինչ­պես վերևում ա­սա­ցի, տեղի կունենա ար­դեն շատ շու­տով` գալիք փետր­վա­րին։ Ինչ վե­րա­բե­րում է ան­մո­ռա­նա­լի շար­քին, ա­պա այդ­տեղ, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին պի­տի հի­շեմ Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի կոչ­ման հա­մար Ֆրան­սիա­յում անց­կաց­րած մրցա­մարտս ֆրան­սիա­ցի բռնցքա­մար­տի­կի հետ։ Այդ մրցա­մար­տում ես իմ քրտին­քով հաղ­թե­ցի, ա­նա­սե­լի ջան­քե­րի շնոր­հիվ։ Հե­տո ար­դեն` տիտ­ղո­սիս պաշտ­պա­նու­մը Բել­գիա­յում, ա­պա` եր­րորդ չեմ­պիո­նութ­յունս նո­կաու­տով…

-Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յու­նը, հե­տո՝ աշ­խար­հիԻսկ հետ՞

-Իսկ հե­տո... Վերջ… Կ­հա­նեմ ձեռ­նոց­ներս, ինչ-որ մի բիզ­նես կձեռ­նար­կեմ, սովորական կյան­քով կապ­րեմ ըն­տա­նի­քիս հետ…

-Ա՛­լեքս, հար­ցազ­րույց­նե­րիցդ մե­կում ա­սել ես, որ կյան­քումդ բռնցքա­մար­տի հայնտ­վե­լուն զու­գա­հեռ ա­զա­տութ­յուն ես ձեռք­ բե­րել ու բա­ցա­հայ­տել։ Ի՞նչ­ ար­ժեք ունի քո կյան­քում բռնցքա­մար­տը։

-Բռնցքա­մարտն ինձ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս բա­րո­յա­պես ու ֆի­զի­կա­պես ամուր լինելու, թույլ է տա­լիս մարզ­վե­լու մեծ կամ­քի ուժ զար­գաց­նել, 12 ռաունդ 3 րո­պեով մենա­մար­տե­լու հա­մար…

Բռնցքա­մար­տը հե­տաքր­քիր մար­զաձև է։ Ե­թե դու չեմ­պիոն ես, դու ա­մեն ինչ ես… Բո­լորը քեզ սի­րում են, հար­գում…­ Բայց երբ դու չեմ­պիոն չես, ար­դեն ոչ ոք ես… Այն­պես որ, չեմ­պիո­նը պի­տի չեմ­պիոն մնա­…Այլ տար­բե­րակ չկա։ Ա­մեն ոք դրան չի հաս­նում։ Ու, իս­կա­պես, բռնցքա­մարտն իր ազ­դե­ցութ­յունն է ու­նե­նում նաև կյան­քի վրա։ Բայց, բա­րե­բախ­տա­բար, իմ կող­քին կա հրա­շա­լի մի էակ՝ կինս, ով ա­մեն կերպ ինձ ա­ջակ­ցում է… Երբ ես ռե­ժի­մով եմ ապ­րում, ողջ ըն­տա­նիքս` ան­գամ 2.5-ամ­յա որ­դիս են այդ ռե­ժի­մով ապ­րում։

-Կպատ­մե՞ս­ ըն­տա­նի­քիդ մա­սին։

 -Ես շատ քաղցր ըն­տա­նիք ու­նեմ։ Կինս՝ Ա­լի­սիան, ի­տա­լու­հի է… Գի­տեք, ես Աստ­ծուն շատ եմ հա­վա­տում ու վստահ եմ, որ տղաս մե­ծա­գույն պարգևս­ է։ Նա ծնվել է իմ ծննդյան օ­րը՝ դեկ­տեմ­բե­րի 24-ին, իմ ծննդյան ժա­մից ըն­դա­մե­նը 40 րո­պե անց։ Լու­կան իմ կյան­քի ի­մաստն է։

-Ա՛­լեքս, գի­տեմ, որ բռնցքա­մար­տին զու­գա­հեռ նաև աշ­խա­տում ես հի­վան­դա­նո­ցում

-Մեկ շա­բաթ ա­ռաջ եմ դուրս ե­կել աշ­խա­տան­քից։ Ա­յո՛, իս­կա­պես աշ­խա­տում էի հի­վան­դա­նո­ցում՝ վեր­ջին 9 տա­րի­նե­րի ըն­թաց­քում գլխա­վո­րում էի հոս­պի­տա­լի անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը։ Սա­կայն հե­ռա­ցա աշ­խա­տան­քից, քա­նի որ պե­տութ­յունն ինձ այժմ ա­ջակ­ցում է ու հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռում՝ լա­վա­գույնս նա­խա­պատ­րաստ­վելու աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յա­նը։ Ես էլ, բնա­կա­նա­բար, ա­մեն ինչ ա­նե­լու եմ նրանց հու­սա­խաբ չա­նե­լու հա­մար։ 

-Իսկ ինչ­պե՞ս­ էիր մինչ այժմ մարզ­վում։ Հո­վա­նա­վոր­ներ կա­յի՞ն։

-Ո՛չ, ոչ մի հո­վա­նա­վոր­… Ա­վե­լի կոնկ­րետ` է­պի­զո­դիկ հո­վա­նա­վո­րութ­յուն­ներ ե­ղել են, մենա­մար­տել եմ, ստա­ցել եմ խիստ սիմ­վո­լիկ ո­րո­շա­կի գու­մար, բայց հիմ­նա­կան ո­չինչ չի ե­ղել։

-Ա՛­լեքս, լսել եմ նաև, որ Դի­նան­տի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի ես

-Ա­յո՛, դա Բել­գիա­յում իմ հա­րա­զատ քա­ղաքն է, որ­տեղ ես բնակ­վում եմ 15 տա­րե­կա­նից ու ո­րի բնակ­չութ­յունն ինձ մեծ ա­ջակ­ցութ­յուն է ցու­ցա­բե­րում, շատ ջերմ են ըն­դու­նում։ Այն­տեղ ես վեր­ջերս՝ 2 տա­րի ա­ռաջ, բռնցքա­մար­տի դպրոց եմ բա­ցել։ Շատ ե­րե­խա­ներ են հա­ճա­խում, մարզ­վում են, ինձ որ­պես օ­րի­նակ են ըն­դու­նում… Մտերիմ ըն­կեր­նե­րիցս մե­կը` Ար­ման Սու­քիաս­յա­նը, ում հետ ար­դեն 20 տա­րուց ա­վել է, ինչ ըն­կե­րութ­յուն ենք ա­նում, միա­սին պատ­րաստ­վում իմ մրցա­մար­տե­րին, ով նաև տղա­յիս կնքա­հայրն է, այժմ գլխա­վո­րում է այդ դպրո­ցը։ Մի քա­նի տղաներ կան, ո­րոն­ցից շատ գոհ եմ ու ո­րոնց հետ մեծ հույ­սեր եմ կա­պում։

-Ա՛­լեքս, մաղ­թում ենք բո­լոր հույ­սե­րիդ ար­դա­րա­ցում ու նպա­տակ­նե­րիդ ի­րա­կա­նա­ցու­մՇնոր­հա­կա­լութ­յուն հար­ցազ­րույ­ցի հա­մար։

-Շնոր­հա­կալ եմ։ Ա­ջակ­ցե՛ք մեզ մինչև վերջ, բո­լոր հայ բռնցքա­մար­տիկ­նե­րին, բո­լոր հա­յե­րին… Հա­վա­տա­ցե՛ք ­մեզ ու մեր ու­ժե­րին…

Հար­ցազ­րույ­ցը՝ Գա­յա­նե Նա­զար­յա­նի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...