08:37
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՕՍԿԱՐ ԱՄԵՆԱՎԱՏ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ

2013-07-15 11:14

«Դե Ֆակտո»  4 (2007թ.)

Փողն ամենուրեք ուղեկցում է մեզ։ Ի՞նչ է փողը… Ապրելակե՞րպ։ Հաց ենք գնում, հագուստ, երթևեկում, հաճելի ժամանակ անցկացնում, սիրելիին ծաղիկներ նվիրում, ու այս ամենը հնարավոր չէ առանց փողի։Ամենուր փող, քայլ… փող։ Կարծես անկերպարանք կերպար է, որ դառնում է կյանքը ապրելու ու հասկանալու միջոց։ Որքան էլ համեստորեն ժխտենք, որ փողը հոգեկան ուրախություն ու երջանկություն է պարգևում, աjնուամենայնիվ, այն երջանիկ կյանքով ապրելու միջոցներից մեկն է։ Եվ որքան մեծանում ու հասունանում է մարդը, այնքան դրա պահանջը ավելի սուր է զգում, որը բավարարելու համար երբեմն մի ամբողջ կյանքն անգամ չի բավականացնում։ 

Կան մարդիկ, որ հենց փոքր տարիքից հասկանում են ռեալ կյանքի շարժիչ ուժը։ Այդ մարդկանցից է Բիզի գրուպի նախագահ Կարեն Գրիգորյանը, որը 11-12 տարեկանից արդեն գումար էր աշխատում` չնայած ապրում էր ապահով կյանքով։ Ինքնուրույնության այս ձգտումն էր, որ երբևէ չէր լքում նրան։

- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ փողը ձեռքի կեղտ է, այն կարող է օգուտ տալ ու օգտակար լինել։ Փողը նաև ուժ է։

Կարեն Գրիգորյանը դեռ մանուկ հասակից որոշել էր գործարար դառնալ։ Բայց սա մի հասարակ որոշում չէր, դա նրա նպատակն էր, որ փոքրուց սկսեց իրականացնել։ Հիշում է, թե ինչպես տատիկի աշխատանքի վայրում իր համար էլ աշխատանք էր գտել, վարձատրվել ու մայրիկին նվեր գնել։

1992թ.-ին մեկնեց Գերմանիա, որտեղի կյանքին այդպես էլ չկարողացավ հարմարվել։ Դպրոցում սովորելուն զուգահեռ նա նաև փոքրիկ աշխատանքներ էր փնտրում։

- Ես շատ շուտ սովորեցի գերմաներենը։ Մի անգամ մեքենաների շուկայում 2 ռուսախոս մարդիկ մեքենա էին ուզում գնել, բայց լեզուն չգիտեին։ Ես բարեխոսեցի վաճառողի հետ և 200 մարկով իջեցրի մեքենայի գինը։ Իմ ծառայության դիմաց ստացա 10%-ը` 20 մարկ։

 Մոտ մեկ տարի Գերմանիայում ապրելուց հետո Կարենը վերադարձավ Հայաստան։ Այս շրջանը դժվարություններով լի շրջան էր, որը պետք էր հաղթահարել ու շտապել առաջ։  Հաղթահարելու ու հաղթանակելու որոշակի ժամանակահատվածն է, որ ստիպում է մարդուն հասկանալ կյանքի կանոնները ու ձևավորել վերաբերմունք կյանքի, նրա թելադրած կանոնների ու մարդու ներքինի նկատմամբ։

2000թ.-ին Կարենը մեկնեց ԱՄՆ, որտեղ աշխատեց 2 տարի։

- 2002թ.-ին վերադարձա Հայաստան։ Ուզում էի իմ վաստակած 1 դոլարն անգամ բերել Հայաստան։ Բոլոր գնացողներին քարոզում եմ, որ որոշակի գումար աշխատելուց հետո վերադառնան Հայաստան` չմնան ճահիճի մեջ։ Աշխարհը այստեղից սկվսել է, այստեղից էլ կվերջանա։

Արտասահմանը իր գեղեցիկ լույսերով գուցե լուսավոր կյանք է խոստանում, սակայն դա ընդամենն արտաքին գեղեցիկ լուսավորություն է, որը, Կարեն Գրիգորյանի խոսքով, ճահիճ է։ Մինչև 2005թ.ը Կարենը տարբեր տեղեր է աշխատել` փորձելով հասկանալ ու գտնել իրենը։ Եվ ահա 2005թ.-ի հոկտեմբերին ստեղծվեց Բիզի գրուպը, որը ընտանեկան նախաձեռնություն էր։ Դժվար էր անվան ընտրությունը։ Չէ՞ որ երբեմն աննշան թվացող բաները շատ մեծ ազդեցություն են պարունակում իրենց մեջ։ 10 օր անքուն գիշերներից հետո Կարենը կարողացավ գտնել գրուպի ճիշտ անվանումը` Բիզի։

- Բիզի նշանակում է զբաղված, այսինքն` մենք ունենք պատվիրատուներ, մենք ամեն ինչ անում ենք նրանց գոհացնելու համար ու միշտ շարունակելու ենք այդպես զբաղված աշխատել, մտածել անել առավելագույնը` լավագույն սպասարկման համար։

Բիզի գրուպի առաջին գործունեությունը տաքսի ծառայությունն էր, որը 90%-ով սպասարկում  է արտասահմանցիներին ու արտերկրից եկած հայերին։ Գրուպի նախագահը այս գործունեության մեջ բացի մարդկանց սպասարկելը, առաջնորդվում է նաև այլ սկզբունքով` պարկեշտ վարորդ, լավ սպասարկում + հայերի ու Հայաստանի մասին լավ կարծիք ձևավորել։

- Մարդիկ կան` իրենց խուցը վաճառում են, մեկնում ԱՄՆ ու այնպիսի անհեթեթ բաներ են պատմում Երևանի, հայերի մասին, որ վարկաբեկում են հայ ազգը։ Մենք ուզում ենք  հակառակ օրինակը ցույց տալ։

Այնտեղ եղած տարիներին Կարեն Գրիգորյանը հանդիպել է նման տհաճ միջադեպերի, ինչն անհետևանք չէր կարող մնալ։

2006թ.-ին Բիզի գրուպը հիմնեց Ռիգա սրճարանը։

- Այստեղ ամեն ինչ թանկ է` սկսած սուրճից։ Բայց մատուցվող ամեն ինչը  բարձր որակ ունի, կարելի է լսել որակյալ երաժշտություն լավ հնչողությամբ։ Մի խոսքով` ճաշակը և որակը գնահատող մարդկանց համար է։

Սրճարանի բացման նախօրեին գրուպի նախագահն ինքն է գնել անհրաժեշտ ամբողջ մթերքը` որակի չափանիշերը ներդնելու համար։ Տաքսի ծառայություն զանգելիս կարելի է հաճախակի լսել նրա ձայնը, սիրում է անձամբ շփվել իր հաճախորդների հետ։

- Երբ սիրում ես գործդ, նա էլ քեզ է սկսում սիրել։

Սիրած գործից բացի, նա ունի նաև լավ ընտանիք, որդի, որին անչափ սիրում է։ Նրա ծնունդից հետո Կարեն Գրիգորյանը իրեն սկսեց կայացած մարդ համարել։

Բիզի գրուպը ունի նաև նոր նախագծեր։

- Ունենք հողատարածքներ, կկառուցենք շենքեր, կսիրունացնենք մեր քաղաքը։

Գործունեություն ծավալելիս նպատակները գնալով շատանում են, ու երեկվա երազանքը իրականացնելուց հետո դառնում է այսօրվա առօրյան, որից հետո նորից երազում ենք անկանխագուշակելի վաղվա մասին.

- Կյանքը խաղ է, ամեն մարդ ինչ սիրում է, այդ դերն էլ կատարում է։ Ճիշտ դերը ոչ ոք չի կարող ասել  որն է։ Ֆիլմում, որը էլի մի կյանք է, պատմություն, ամենավատ դեր կատարողը կարող է արժանանալ Օսկարի, ամենաբարի ու լավ դեր կատարողը` ոչնչի էլ չարժանանա…։

                                                                      Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...