15:12
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ի՞ՆՉ ԱՐԺե ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱՆ

2013-07-15 11:12

«Դե Ֆակտո»  4 (2007թ.)

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 Այս պատմությունը մեր իրականության վառ ապացույցն է։ Մի իրողություն, որը երկար ժամանակ մնացել է և կմնա անուշադրության կենտրոնում։ Դրանում ես ինքս համոզվեցի, երբ ականատես եղա այն հայ ընտանիքի պատմությանը, ուր  յոթ տարի շարունակ սպասում էին` հույս ունենալով, որ մի օր ճակատագիրը կժպտա` իրենք էլ երեխա կունենան, ընտանեկան փոխադարձ սերը կամրապնդվի երեխաներով։

Փոքրիկ ունենալու, մայրանալու ցանկությունը, կարծես, անիրական էր դարձել այդ ընտանիքի համար։ Ամուսինները հաշտվել էին այն մտքին, որ չեն կարող իրենց սեփական երեխան ունենալ և որոշել էին երեխա որդեգրել։

   Հայ կնոջ համար մայրանալու ևս մեկ հնարավորություն սփոփել էր հոգին, հուսահատված ընտանիքի համար անիրական էր թվում նաև այդ լուսավոր հեռանկարը, որը և կերջանկացներ նրանց։ Սակայն այդ նույն հուսահատ վիճակն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ այդքան երկար ու ձիգ թվացող յոթ տարիներին կգումարվեին ևս վերջին չորս տարիները, երբ այդպես էլ չկարողացան որդեգրել այն փոքրիկին, որին այդքան երկար էին սպասել։ Մինչդեռ որբանոցներում շատ փոքրիկներ կարոտի հույսով փափագում են ունենալ իրենց սեփական ընտանիքը, ուր մայրական գուրգուրանքը, ընտանեկան ջերմությունը կթոթափեն որբ երեխաների` ընտանիքում ապրելու երազելի ցանկությունը։

     Հասկանալի է այն, որ երեխա որդեգրելը բավականին լուրջ և բարդ գործընթաց է, բայց անհասկանալի է դառնում, երբ բոլոր ճանապարհները հանգնում են նույն կետում, ուր չկա խնդրի ցանկալի ավարտը։

Ամուսինը` Է. Կարապետյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթերով այցելել են այն մանկատուն, ուր ուղարկել էին համապատասխան մարմինները։ Սակայն մանկատան տնօրենը նշել էր, որ իրենց մոտ գտնվող բոլոր երեխաներն արատավոր են։ Մանկատան տնօրենն առաջարկել էր դիմել հիվանդանոց, որտեղ էլ երեխա գնելու գինը տատանվում է 700-1000 դոլարի սահմաններում։ Քանի որ հնարավորությունը չէր ներում, զրկվեցին նաև այդ տարբերակից։

Է. Կարապետյանի կարծիքով, եթե նա ունենար կլորիկ գումար, անիրական չէր թվա երեխա որդեգրելը, և դժվար թե որևէ մանկատուն մերժեր կամ արատավոր երեխա առաջարկեր։

Կարծում եմ` այստեղ խնդիրը ոչ թե առողջ երեխա չունենալու, այլ համապատասխան մարմինների միջամտությունն ու անուշադրությունն է, երբ այդքան երկար ու ձիգ տարիներ են անհրաժեշտ` ևս մեկ  փոքրիկ երջանկացնելու, ևս մեկ ընտանիք ապրեցնելու։

 Ռիմա Նադարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...