21:25
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
PR - ՍԵՎ ԵՎ ՃԵՐՄԱԿ

2013-07-13 11:19

«Դե Ֆակտո»  4 (2007թ.)

 PR երևույթը բազմաթիվ ձևակերպումներ ունի։ Լայն առումով այն հասարակության հետ կապերի ապահովումն է և անձի իմիջի ստեղծումը։ ՀՀ-ում PR-ը վերելք է ապրում սկսած 1990-ական թթ-ից։ PR երևույթը առկա է բոլոր բնագավառներում։ Քանի որ 2007 թ-ը նախընտրական տարի է, մեզ մոտ առավել ուժգնությամբ PR-ը ծավալվում է քաղաքական ասպարեզում։ Ամբողջ աշխարհում քաղաքական գործիչները PR-ով զբաղվում են իրենց գործունեության ողջ ընթացքում, իսկ մեզ մոտ, ցավոք, միայն նախընտրական շրջանում։

       P.art-ի գլխավոր տնօրեն Կարեն Քոչարյանը վստահեցնում է, որ PR-ը դրական երևույթ է, այն հիմնված է իրականության վրա։

 Հնարավոր չէ PR անել ստի վրա, քանի որ շատ կարճ ժամանակ հետո այն կպայթի։ Մեզ մոտ շահարկվում է սև PR տերմինը։ Երբ Երևան քաղաքում եկավ առաջին ձյունը, երթևեկությունը գրեթե կաթվածահար էր։ Երբ ասվում էր, որ Քաղաքապետարանը գործ չի անում, դա քաղաքապետի հանդեպ ոչ թե սև PR էր, այլ ընդամենը փաստի արձանագրում, լուր։ Մեկ այլ խնդիր է, որ դա կարող է քաղաքապետին դուր չգալ։ Եթե լուրը ճշմարտություն է, ապա PR-ը ունենում է մի քանի ամսվա կյանք, և այն հնարավոր չէ հերքել։ Եթե լուրը կեղծ է, այն կարող է ունենալ առավելագույնը մեկ շաբաթվա կյանք։ Դասական սև PR-ի օրինակ էր այն, որ իբր Արամ Կարապետյանը ծեծել էր Գագիկ Ծառուկյանին։ Որպես բացառություն սա համընդհանուր քննարկման առարկա էր ամիսներ շարունակ, բայց դա չէր կարող այդպիսի երկար կյանք ունենալ, եթե իրական հիմքեր չլինեին։ PR-ի տարածման ամենաարդյունավետ միջոցներից է լրատվական դաշտի օգտագործումը։ Այն, որ PR-ով զբաղվում է կողմնակալ մամուլը, դա ոչ ոքի հիացմունքին չի արժանանում, բայց, երբ PR-ին ինչ-որ չափով մասնակցում է նաև հակառակ կողմը, դա շատ ավելի արդյունավետ է լինում։ Հիմնվելով էյնշտեյնյան ամեն ինչ հարաբերական է տեսության վրա` քաղաքական գործիչները սեփական PR-ով զբաղվում են` հակառակորդին նսեմացնելով և ամեն կերպ համոզելով, որ մյուսներն ավելի վատն են, քան ինքը։ Ցավալի է, որովհետև ավելի մեծ PR կլիներ ցույց տալ սեփական արժանիքների և ձեռքբերումների առաջնայնությունը մյուսների հանդեպ։ Անձի նկատմամբ սև PR-ը կարող է նաև դրական արդյունք բերել և պրոպագանդել նույն անձին ավելի մեծ ուժով, քան սպիտակ PR-ը։ Այս տեսակները փոխկապակցված են միմյանց հետ, և շատ դեպքերում դրանք ունենում են արհեստածին բնույթ։

 Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...