06:19
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ ունի հստակ տրամադրվածություն` բանկի ներկայությունը ՀՀ շուկայում ընդլայնելու և բանկային համակարգում ավելի բարձր դիրք զբաղեցնելու ուղղությամբ

2013-07-08 11:49

«Դե Ֆակտո» 60 (2011թ.)

ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ ունի հստակ տրամադրվածություն` բանկի ներկայությունը ՀՀ շուկայում ընդլայնելու և բանկային համակարգում ավելի բարձր դիրք զբաղեցնելու ուղղությամբ

ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ մեկն է  ՙԲիբլոս՚ բանկի  մի շարք մասնաճյուղերից, որոնք գործում են աշխարհի տարբեր երկրներում

- Հարգելի պարոն Ղուկասյան, պատմեք, խնդրեմ, բանկի համաշխարհային փորձի մասին:

- ՙԲիբլոս Բանկ Խումբը՚ հիմնադրվել է 1950-ին Լիբանանի Ժբեյլ (Բիբլոս) քաղաքում, և ներկայումս հանդիսանում է Լիբանանում և տարածաշրջանում առաջնային դիրք զբաղեցնող բանկերից մեկը: Անցած ավելի քան 60 տարիների ընթացքում ՙԲիբլոս Բանկ Խումբը՚ նաև ընդլայնել է իր ներկայությունը այլ երկրներում՝ հիմնելով դուստր բանկեր, մասնաճյուղեր եվ ներկայացուցչություններ  մի շարք երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում,  Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Սուդանում, Սիրիայում,  Միացյալ Արաբական Էմիրություններում, Իրաքում, Հայաստանում, Նիգերիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Այսօր ՙԲիբլոս՚ բանկի ընդհանուր ակտիվները գերազանցում են 15 միլիարդ ԱՄՆ դոլարը, հաճախորդներից ներգրավված պարտավորությունների ընդհանուր ծավալը 12 միլիարդ ԱՄՆ դոլար է, իսկ հաճախորդների թիվը միայն մայր բանկում 271 հազար է: Բանկի հաճախորդները օգտվում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից՝  առևտրավարկային, ներդրումային, մանրածախ և  անհատական բանկային ծառայություններ, ակտիվների կառավարում եվ ապահովագրություն:

- Քանի՞ տարի է, որ բանկը գործում է Հայաստանում: Որո՞նք են Հայաստանում  ՙԲիբլոս Բանկ Արմենիայի՚ գործունեության գերակա ուղղությունները:

- ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ ընկերությունը հիմնվել է 2007-ին՝ ՙԲիբլոս՚ բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային առևտրային բանկի բաժնետոմսերի 100% ձեռքբերման արդյունքում:

 2008-ին Հայաստանյան ՙԲիբլոս՚ բանկի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական բանկը (ԶՎԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ չափերով՝ ՎԶԵԲ - 25% եվ ՕՄԶՀ - 10%:

Բանկի գործունեության հիմնական ուղղվածություններն են՝ սպառողական և   կորպորատիվ բանկային ծառայություններ, թղթակցային ծառայությունների մատուցում, գանձապետական և կապիտալի շուկայում գործունեության ապահովում, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև արտերկրում գտնվող սփյուռքահայության բանկային ծառայությունների բավարարմանը:

Հիմնվելով լիբանանյան և միջազգային շուկաներում ունեցած կարողությունների և փորձի վրա՝ ՙԲիբլոս՚ բանկը Հայաստանում մատուցում է բանկային ծառայություններ և ապրանքներ՝ կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա.

  • Սպառողական բանկային ծառայություններ, որի շրջանակներում տրամադրվում են հիփոթեքային վարկեր, ավտովարկավորում, սպառողական վարկեր և  փոքր բիզնեսի վարկեր, դեբետային քարտեր, որոնք գործում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ընթացիկ և  պարզ խնայողական հաշիվներ, ինչպես նաև  ժամկետային ավանդային պայմանագրեր:
  • Առևտրավարկային բանկային ծառայությունների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ առևտրի ֆինանսավորում՝ արտահանման ու ներմուծման ակրեդիտիվներ և ֆինանսավորում, կորպորատիվ ֆինանսավորում՝ հաճախորդների դրամական հոսքերի կառավարման և ներդրումային ծրագրերին համապատասխան, ծրագրային ֆինանսավորում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ, ուղղված արտադրական ծրագրերի զարգացմանը:

Բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ենթադրում է մասնաճյուղային ցանցի  շարունակական ընդլայնում Երևանում և ՀՀ մարզերում

- Քանի՞ մասնաճյուղ ունի այսօր բանկը Հայաստանում: Պլանավորում եք արդյո՞ք ընդլայնել նրա աշխարհագրությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

- Այսօր բանկը ունի երեք մասնաճյուղ, և մենք միանշանակ պլանավորում ենք ընդլայնել մեր ներկայությունը մասնաճյուղային ցանցի ընդլայնման միջոցով: Մեկ ամսվա ընթացքում վերաբացվելու է մեր մասնաճյուղը Վանաձոր քաղաքում: Արդեն իսկ տարվում են աշխատանքներ Երևանում երկու նոր մասնաճյուղեր  բացելու ուղղությամբ:

Բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ենթադրում է մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնում ոչ միայն Երևանում, այլև մարզային կենտրոններում՝ մեր հաճախորդին առավել մոտ և հասանելի լինելու համար:

-Ո՞րն է  ՙԲիբլոս՚ բանկի մատուցած ծառայությունների և նրա հետ համագործակցելու առավելությունը:

-Հիմնական առավելությունը կայանում է ծառայությունների մատչելիությունը, բազմազանությունը և բանկի հուսալիությունը, որը կարծում եմ` առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով ինստիտուցիոնալ բաժնետերերի կազմը և երկար տարիների բանկային փորձը այս տարածաշրջանում:

- Ի՞նչ ռազմավարություն է նախանշել բանկը 2011 թվականի համար:

- Ընդլայնողական, որը արտահայտվում է նոր ծառայությունների և բանկային ապրանքների առաջադրմամբ: Մասնավորապես արդեն իսկ ներդրվել է փոքր բիզնեսի վարկավորման համար նախատեսված վարկային ապրանքատեսակը, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել շրջանառու կամ կապիտալ ներդրումների, այդ թվում սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցներ:

Ավելի ուշ` այս տարվա ընթացքում, վերաթողարկվելու են բանկի պլաստիկ քարտերը հաճախորդի համար ավելի նպաստավոր պայմաններով և առանձնահատկություններով:

Նոր ծառայությունների և բանկային ապրանքների ներդրմանը զուգահեռ մենք շարունակում ենք վերանայել մեր ծառայությունների պայմանները՝ փորձելով բարելավել մրցակցային առավելությունները, որոնց տիրապետում է մեր բանկը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է միջին և խոշոր բիզնեսի վարկավորման համար գրավիչ վարկային տոկոսադրույքներին և պայմաններին, այդ թվում արտաքին առևտրի սպասարկման համար մեր բանկի կողմից առաջարկվող բանկային երաշխիքներին, ակրեդիտիվներին:

Այս տարվա ընթացքում նաև նախատեսում ենք ներդնել նոր մոտեցումներ հաճախորդների վարկունակության գնահատման համար, որը կարծում եմ` լինելու է բավականին գրավիչ և նպաստելու է հաճախորդների ներգրավմանը:

 Մինչև տարվա վերջ բանկում ներդնելու ենք ինտերնետ բանկային ծառայություն, որը կլինի ևս մեկ քայլ բանկ-հաճախորդ կապի ամրապնդման համար:

- Ինչպիսի՞ն են բանկի 2011 թվականի առաջին  եռամսյակի ֆինանսական ցուցանիշերը, եթե կարելի է դրանք համեմատեք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

- Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են և 2010 թվականի  համեմատ բանկը ցուցադրել է աճ բոլոր ցուցանիշերով: Մասնավորապես, ակտիվների գծով՝ 43,6%, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցների  աճը կազմել է 83.5%: Սակայն աճի այս ցուցանիշերը դեռ անբավարար են, և մենք տարվա ընթացքում ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ:

Արդյունավետ կառավարման ցուցանիշերով

ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ գտնվում է լավագույն հնգյակում

- ՀՀ բանկերի շարքում հիմնական ցուցանիշերով ո՞ր տեղում է գտնվում ՙԲիբլոս՚ բանկը:

- Ընդունված է ֆինանսական համակարգում բանկի ունեցած դիրքի մասին խոսել՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա: Անցած տարվա վերջի դրությամբ ունեցած արդյունքներով բանկը կարողացել է բարելավել իր դիրքը բոլոր ցուցանիշերով, այնուամենայնիվ իր դիրքով բանկը դեռ մնում է բանկային համակարգի ստորին հատվածում: Կարծում եմ, որ սա բնականոն գործընթաց է, և կան բոլոր նախադրյալները վերև շարժվելու համար: Մասնավորապես, չնայած փոքր բացարձակ թվերին, արդյունավետ կառավարման ցուցանիշերով, ինչպիսին են մեկ աշխատակցին ընկնող ակտիվները և գործառնական եկամուտները,  ՙԲիբլոս Բանկ Արմենիան՚ գտնվում է լավագույն հնգյակի մեջ: Նշենք նաև, որ անցյալ տարվա արդյունքով բանկը կարողացավ լիովին ծածկել ՙԲիբլոս Բանկ Խմբի՚ կողմից Հայաստանյան դուստր բանկի ձեռբքերումից հետո կատարված վերափոխումների հետ կապված ծախսերը:

Վերջում ցանկանում եմ նշել, որ բանկի բաժնետերերն ու  աշխատակազմը հստակ տրամադրվածություն ունեն ընդլայնելու բանկի ներկայությունը ՀՀ շուկայում և բանկային համակարգում ավելի բարձր դիրք զբաղեցնելու ուղղությամբ: Բոլորս հասկանում ենք, որ ներկայիս մրցակցության պայմաններում սա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք հավատում ենք բանկի զարգացման ծրագրին և նպատակին հասնելու համար ունենք աշխատանքային տրամադրվածություն և նպատակասլացություն: 

Հարցազրույցը`  Թեհմինա Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...