19:48
11/15/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կին-տղամարդ հարաբերությունները ամենօրյա աշխատանք են պահանջում

2013-06-24 11:35

    «Դե Ֆակտո» 7 (2007թ.)

ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

Ավելի կարևոր են ոչ թե ընդունված տոները, այլ վերաբերմունքը այդ տոներին։ Մարդիկ այնքան անկատար են, որ չեն կարողանում միմյանց տոներ նվիրել։ Սակայն մարդը իր անկատարությունը չպետք է դնի մյուսի ուսերին։ Կարևոր է առօրյայում կարողանալ ուշադիր և հոգատար լինել։ Ընդհանրապես կին-տղամարդ հարաբերությունները ամենօրյա աշխատանք են պահանջում։ Նախևառաջ դա նվիրում է, ինքնազոհողություն, ներողամտություն։ Հասնելով այն պահին, երբ կինը կասի. «Ես քեզ սիրում եմ» խոսքերը` ամեն ինչ սկսվում է և ոչ վերջանում։ Իսկ տղամարդու այդ բառերը  առաջին հերթին արարքներ են հետապնդում, այլ ոչ  լոկ խոսքեր, դրանք կարող են  նույնիսկ չլինել։ Ինձ համար ամենաիսկական հայ կինը  մայրն է։ Հրեշտակին պատկերացնում եմ մոր կերպարով։ Սակայն կա մի սահման` Աստված, որից բարձր ոչ մի կնոջ սեր չի կարող լինել։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց