08:36
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Քաղաքականությունը քարոզելու միջոց է

2013-06-13 12:23

                        «Դե Ֆակտո» 8 (2007թ.)

ՀԱՅԿՈ

 Ի՞նչ է քաղաքականությունը

-       Քաղաքականությունը քարոզելու միջոց է։ Մենք էլ մեր երգերով և երաժշտությամբ ենք փորձում քաղաքականության մեջ դեր խաղալ. քարոզում ենք երիտասարդությանը, որ լինեն ավելի ազատ, աշխատասեր, նպատակասլաց։

Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ

 -       Անկեղծ ասած՝ Հայաստանում չունեմ, որովհետև մեր քաղաքական գործիչներին չեմ հավատում։ Ինձ համար քաղաքական գործչի իդեալ է ՌԴ նախագահ Վ. Պուտինը։ Լավ կլիներ. որ նրա նման քաղաքական գործիչներ շատ լինեին։

 Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն

-       Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է,որի հետ մենք համագործակցել ենք։ Կարծում եմ՝ դա հզոր կուսակցություն է և կարող է ինչ-որ բարեփոխումներ կատարել դեպի լավը։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք

 -       Չեմ պատկերացնում։ Բայց եթե պատկերացնեի, ապա կցանկանայի որոշ ժամանակ լինել Կենտրոն համայնքի թաղապետ, քանի որ ինքս Կենտրոնի բնակիչ եմ, և որոշ փոփոխություններ կանեի։

Ձեր առաջին երեք քայլերը որոն՞ք կլինեն

 -       Առաջին հերթին կվերանորոգեի ճանապարհները, որ փոսեր չլինեին, փողոցները լինեին սլացիկ, բարվոք վիճակում։ Երկրորդը, քանի որ մեքենաները շատացել են, կկառուցեի գետնանցումներ, հատուկ շենքեր ավտոկանգառների համար։ Երրորդը` Մակ Դոնալդսի լիցենզիան կգնեի և Հայաստանում մի քանի տեղ կբացեի, քանի որ լինում են պահեր, երբ քաղցած ես լինում և չես կողմնորոշվում, թե ուր գնաս։

 

 

                          «Դե Ֆակտո» 8 (2007թ.)

ՄԻՇՈ

Ի՞նչ է քաղաքականությունը

-       Քաղաքականությունը փիլիսոփայություն է, իսկ եթե ավելի լուրջ՝ երկրի կառավարման անբաժան մասնիկը։

Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ

-       Ունեմ սիրած քաղաքական գործիչ, մեր երկրի նախագահ` Ռոբերտ Քոչարյանն է։ Ինձ շատ է դուր գալիս իր մարտավարությունը և կառավարման ոճը։

Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն

-       Եղել է, որ համագործակցել ենք կուսակցության հետ, բայց ինձ դուր է գալիս Դաշնակցություն կուսակցությունը, քանի որ հին կուսակցություն է, պահպանում է իր ավանդույթները և իրենից ուժ է ներկայացնում։ Բայց կան նաև նոր կուսակցություններ, որոնք նույնպես ուժեղ են։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք

-       Ինձ քաղաքական պաշտոնում չեմ պատկերացնում, քանի որ ես անլուրջ մարդ եմ և կարծում եմ՝ չափից դուրս անլուրջ մարդը քաղաքականության մեջ տեղ չունի։ Բայց կարելի էր փորձել։ Եվ քանի որ ես սպորտի մեծ սիրահար եմ, կուզենայի սպորտի նախարար լինել, որպեսզի զարգացնեի սպորտը, կամ տրանսպորտի նախարար կլինեի, որ երթուղային տաքսիներ չլինեին։ Կարելի էր դառնալ առողջապահության նախարար. կվերանորոգեի վերակենդանացման բաժինները։ Այսինքն՝ ամեն տեղ մի բան կփոխեի։

Ձեր առաջին երեք քայլերը որոն՞ք կլինեին

 -       Քանի որ ես ինքս վարորդ եմ, տրանսպորտից կսկսեմ՝ առաջին հերթին կհանեմ երթուղային տաքսիները։ Երկրորդը` Հայաստանում  MTV ալիքի մասնաճյուղը կբացեմ։ Եվ երրորդը` գործարան կգնեմ ու կծախեմ։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց