16:52
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարեգործության մասին թվերով չեն խոսում

2013-06-12 11:11

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Արզաքանցյան

 Գավառում Տիգրան Արզաքանցյանին ճանաչում են բոլորը, յուրաքանչյուր պատահական անցորդ կասի ձեզ, որ Տիգրան Արզաքանցյանն այն եզակի մարդկանցից է, որն, իրոք, ժողովրդի գրկից ելած պատգամավոր է և մշտապես ժողովրդի կողքին է թե՛ որպես  պատգամավոր, թե՛ որպես բարերար։

 Տիգրան Արզաքանցյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն սա չի խանգարում նրան շարունակել լինել իր ժողովրդի կողքին, օգնել, սատարել և ուրախացնել նրանց։ Տիգրան Արզաքանցյանի հետ «Դե Ֆակտո» ամսագրի թղթակիցը զրուցեց Գավառում, այն պահին, երբ նա շնորհավորում էր կանանց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ և «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի կողմից շնորհում նվերներ։

 -Պարո՛ն Արզաքանցյան, նախ որպես գործող պատգամավոր` ամփոփեք խնդրեմ նախորդ 5 տարիների Ձեր գործունեությունը ԱԺ-ում։

-Նախորդ տարիների ընթացքում, ես` որպես թիվ 22 ընտրատարածքից ընտրված և Գեղարքունիքի տարածաշրջանը ներկայացնող պատգամավոր, մշտապես հավատարիմ եմ մնացել իմ ընտրողներին, եղել եմ նրանց կողքին, ուժերիս ներածին չափով ձգտել եմ իրականացնել տված խոստումներս։ Կարծում եմ, որ այս հարցը նախևառաջ պետք է տալ ժողովրդին ու լսել նրանց գնահատականը, իսկ Ժողովրդի ձայնը արդարության ձայնն է և նա միշտ էլ ըստ արժանվույն է գնահատում յուրաքանչյուր քաղաքական գործչին` լինի դա դրական, թե բացասական գնահատական։

 -Չառաջադրելով Ձեր թեկնածությունը` կարող ենք ասել, որ Դուք հեռանում եք քաղաքականությունից։

-Միանշանակ ո'չ, ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ և միշտ կլինեմ իմ կուսակից ընկերների կողքին։

 Ինչքան էլ բարեկեցիկ ապրես ինքդ, երբեք չպետք է մոռանաս կողքինիդ, որը կարիք ունի և չի կարող ինքնուրույն հոգալ այն

 - Պարո՛ն Արզաքանցյան, բացի պատգամավորական գործունեությունից` Դուք նաև զբաղվում եք բարեգործությամբ։ Ի՞նչպես հղացավ բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը։

- Տարիներ առաջ կյանքի և աշխատանքային գործունեության բերումով մեկնեցի ՌԴ, չնայած հաճախակի էի լինում Հայաստանում, որոշեցի գործունեություն ծավալել նաև հայրենիքում, ֆինանսական ներդրումներ իրականացրի խաղողագործության, կոնյակագործության ոլորտում, ստեղծեցի «Great Ararat» ընկերությունը, որը հետագայում վերանվանվեց «Great Valley»։ Կարճ ժամանակամիջոցում ընկերության գործունեությունը զարգացավ, ընդլայնվեց, մեծացան արտադրության ծավալները, մեր արտադրանքը սկսեցինք արտահանել տարբեր երկրներ։ Երբ ժամանակ առ ժամանակ լինում էի իմ ծննդավայր Գավառում, ականատես էի լինում սոցիալ-տնտեսական այն ծանր պայմաններին, կենսական այն վատթարագույն վիճակին, որոնցում ապրում էին սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքները, հաշմանդամ կամ որևէ հիվանդությամբ տառապող մարդիկ, որոշեցի նեցուկ լինել նրանց, իմ օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել վերջիններիս։ Հիմնեցի «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը, որի ղեկավարությունը հանձնարարեցի մորս` Վարսենիկ Գրիգորյանին, քանի որ համոզված էի, որ նա` որպես կազմակերպչական բարձր ընդունակություններով օժտված մարդ, և ընտանիքի մայր, ավելի լավ կհասկանա և կկիսի այդ կարիքավոր մարդկանց հոգսերը։ Արդեն շուրջ 10 տարի է` մեր հիմնադրամը նշում է ժողովրդի հետ  բոլոր ազգային տոները, նրանց կողքին է թե' ուրախության, թե' տխրության պահերին։ Հիմնադրամը կազմակերպում է ոչ թե միանգամյա, միանվագ օգնություն, այլ շարունակաբար օգնում և աջակցում է իր հովանավորյալներին։

-Եթե խոսենք թվերով, ապա ի՞նչ ծավալի բարեգործություն է իրականացվել Ձեր հիմնադրամի կողմից։

- Բարեգործության մասին թվերով խոսել չեմ ուզում, քանի որ սա ո'չ բիզնես է, ո'չ ներդրում, սա իմ բարի կամքի դրսևորումն է, հոգու կանչը իմ հայրենակիցներին։ Ինչքան էլ բարեկեցիկ ապրես ինքդ, երբեք չպետք է մոռանաս կողքինիդ, որը կարիք ունի և չի կարող ինքնուրույն հոգալ այն։ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը օգնել է բոլոր նրանց, ովքեր դիմել են հիմնադրամին… այսուհետ ևս կշարունակի իր բարեգործական առաքելությունը։

Զրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...