08:33
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ապագան մեր մանուկներն են

2013-06-10 11:00

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Լիլիթ Բաղդասարյան

Երևանի N 60 մանկապարտեզի տնօրեն

-              Տիկին Բաղդասարյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ղեկավարում եք թիվ 60 մանկապարտեզը:

-              Ընդամենը 4 ամիս, սակայն այս 4 ամսվա ընթացքում արել եմ ամեն հնարավորը երեխաների առօրյան էլ ավելի հագեցած դարձնելու համար, և այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ սիրել իմ սաներին ամենքին յուրովի: Ցանկացած առաջընթաց, որ նկատում եմ նրանց մեջ, ինձ թևեր է տալիս մղում է նոր մտահղացումների իրագործման:

-              Ի՞նչ հիմքերի վրա է դրված երեխաների դաստիարակությունը ձեր մանկապարտեզում: Հատկապես ի՞նչն եք կարևորում:

-              Մեր մանկապարտեզում երեխաների դաստիարակությունը դրված է հայեցի մտածողության վրա: Ջանք չենք խնայում երեխաներին և մտավոր, և ֆիզիկական գիտելիքներ տալու համար: Հատկապես կարևորում եմ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նրանց անհոգ մանկությունը, խաղաղ և առողջ հոգեկան ներաշխարհը, սերն ու հարգանքը

միմյանց նկատմամբ, ինչպես նաև սննդի ճիշտ կազմակերպումը, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

-              Քանի՞ խումբ է գործում մանկապարտեզում և որքա՞ն երեխա է հաճախում:

-              Գործում է 10 խումբ 349 երեխաների հաճախումով:

-              Ո՞րն է մանկավարժական կոլեկտիվի հաջողության գրավականը:

-              Մենք ունենք առողջ մանկավարժական կոլեկտիվ, որի հաջողության գրավականն է համախմբված աշխատանքը: Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով. «Մեկը բոլորի համար, բոլորը մեկիե:

-              Ինչպիսի՞ ծրագրեր կան կապված ապագայի հետ:

-              Ապագայի հետ կապված ծրագրերից են նոր տաղավարների ստեղծումը, բակային խաղերի տեղադրումը, մանկապարտեզի և լողավազանի վերանորոգումը, նոր խմբերի բացումը և առհասարակ այն ամենը, ինչը կապահովի մանկան անհոգ ծիծաղը:

Հարցազրույցը Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...