15:36
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-25 16:54

«Դե Ֆակտո» 77 հավելված (2012թ.)

Այսօր քաղաքական դաշտը մտել է քարոզարշավի փուլ։ Արդեն հայտնի է, թե քաղաքական ուժերն ինչ թիմով,  կարգախոսով ու ծրագրերով են պատրաստվում ձևավորել նոր խորհրդարանը։ Բոլորս լիահույս ենք, որ ձևավորվելու է որակապես նոր Ազգային ժողով, որն իր աշխատանքով նպաստելու է Հայաստանի Հանրապետությանը զարգացման նոր փուլ թևակոխելու գործընթացին։

Ազգային ժողովի աշխատանքները գնահատելիս մենք մեծ համակրանք ենք տածում այն պատգամավորների նկատմամբ, ովքեր հաճախակի են ելույթներ ունենում՝ առավել տեսանելի դարձնելով իրենց կատարած աշխատանքները։ Բայց պետք է նկատենք նաև, որ նրանցից շատերը աչքի են ընկնում միայն իրենց ելույթներով, այլ ոչ թե գործերով, ինչը, կարծում եմ, որևէ շոշափելի ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ որևէ քաղաքացու կյանքի որակի փոփոխության վրա։

«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանին, ով ԱԺ աշխատանքներում աչքի  է ընկել ոչ թե շատ խոսելով, այլ իր կատարած արդյունավետ աշխատանքներով։ Որպես տնտեսագետ՝ նա իր ներդրումն է ունեցել հատկապես այդ ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման գործընթացում։  Այսօր նա  մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Կենտրոն վարչական շրջանի տարածքում։ Հաջողություն ենք մաղթում Ռուբեն Սադոյանին։

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...