20:07
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքիդ տակ Գեորգի Ասատրյանի հետ

2020-04-17 13:58

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.) 

Ժամանակակից իտալացիները նույնպես ոչ բոլոր հարցերում են համաձայն Պապի հետ: Երկրի ութսունվեց տոկոսը կողմ է էֆտանազիային, հիսունութը` հղիության ընդհատմանը /աբորտներին/, երեսունչորսը` թեթև թմրանյութերի օրինականացմանը, վաթսունինը` պաշտոնական զույգերի և զուգընկերների իրավունքների հավասարեցմանը: Վերջին ցանկությունը քիչ էր մնում օրենքի ուժ ստանար 2007-ին:
Փոխվում է ամեն ինչ, նույնիսկ ընտանեկան իրավունքը, որն Իտալիայում միշտ կապված է եղել եկեղեցականի հետ:
«Ամուսնալուծություն` իտալական ձևով» /փաստաբան` ամուսնալուծությունների գծով/
ԴԱՆԻԵԼԱ - Իհարկե, Վատիկանն իր ազդեցությունն է թողնում մեզ վրա: Մեր մշակույթի արմատներն այնտեղից են, այդ պատճառով էլ ամուսնալուծությունը թույլատրվեց միայն 1970 թվականին:
Իսկ Սոֆի Լորենը Կարլո Պոնտիի հետ ծանոթացավ 1951-ին:
Հանրահայտ պրոդյուսերը մեծ էր Սոֆիից քսաներկու տարով և, որ շատ ավելի սարսափելի է, ամուսնացած էր: Իսկ Իտալիայում դա նշանակում էր. «ամուսնացած է` ընդմիշտ»:
- Եկեղեցին հազվադեպ է համաձայնում չեղյալ համարել ամուսնությունը: Միայն բացառության կարգով: Այդ մարդիկ այլևս չեն կարող եկեղեցով ամուսնանալ, չեն կարող միասին հաղորդվել, չեն կարող ուրիշ որևէ մեկի հետ ապրել: Մի խոսքով, չեն կարող ստանալ ուրիշի հետ մի անկողնում քնելու օրհնությունը:
- Քանի որ իտալական պետությունն ու եկեղեցին համակարծիք էին, ստիպված եղան դիմել Մեքսիկայի իշխանություններին: Վեց տարվա ծանոթությունից հետո վարձվեցին իրավաբաններ, ովքեր մեկնեցին այնտեղ, ամուսնալուծեցին Պոնտիին իր առաջին կնոջից և ամուսնացրին Լորենի հետ:
- Թերթերից իմանալով իրենց երկար սպասված ամուսնության մասին` Կարլոն և Սոֆին պատրաստվեցին մեկնել հարսանեկան ճանապարհորդության: Բայց մի աչալուրջ ջենովացի խանգարեց նրանց: Նա Պոնտիին դատի տվեց` մեղադրելով բազմակնության մեջ: Կաթոլիկների ամենագլխավոր «Լոսսերվատորե Ռոմանո» թերթը կոչ արեց մեղսավորին հեռացնել եկեղեցուց, իսկ «Օջջի» թերթի ընթերցողուհիներից մեկը պահանջեց այրել Սոֆիին խարույկի վրա: Թերթերից բացի Իտալիայում գոյություն ուներ նաև քրեական օրենսգիրքը, որը բազմակնության համար հինգ տարի բանտարկություն էր խոստանում:
- Հարսանեկան ճամփորդությունը ստիպված էին հետաձգել: Նվերների փոխարեն սպառնալիքներ տեղացին: Նրանք ստիպված էին գաղտնի հանդիպել:


/Փաստաբան` ամուսնալուծությունների գծով/
ԴԱՆԻԵԼԱ - Իհարկե եկեղեցու կողմից ուժեղ դիմադրություն կա ամուսնալուծությունների հանդեպ: Դա շատ բնական է, որովհետև ըստ նրանց տեսակետի` ընտանիքը չպետք է քանդվի: Երբեք:

ԴՈՆ ՖԱԲԻՈ ՌՈԶԻՆԻ /քարոզիչ/
Օրինակ, եղբայրս միշտ էլ իմ եղբայրը կմնա, մենք կարող ենք վիճել, բայց նա իմ եղբայրն է և վերջ: Հայրս երբեք չի դադարի իմ հայրը լինելուց և այսպես շարունակ: Ամուսնության ժամանակ ստեղծվում է նույնպիսի իրական, հզոր կապ, որը ժամանակի ընթացքում չի կորցնում իր ուժը, եթե, իհարկե, ամուսնությունը լավ հիմք է ունեցել:
- Կարլո Պոնտիի առաջին ամուսնության հիմքերը խարխուլ էին, բայց առաջին կինը փրկեց նրա երկրորդ ամուսնությունը: Նա, Կարլոյի, Լորենի և երեխաների հետ միասին Ֆրանսիայի քաղաքացիություն ընդունեց, որից հետո վարչապետ Ժորժ Պոմպիդուն անձամբ ստորագրեց ապահարզանի փաստաթղթերը: Եվ Պոնտին երկրորդ անգամ ամուսնացավ Սոֆի Լորենի հետ:
- Նրանք միասին ապրեցին հիսունվեց տարի և Կարլոն ամեն օր Սոֆիին կարմիր վարդ էր նվիրում: Նա նկարահանվեց ամուսնու տասնյակ ֆիլմերում և երկու տղա պարգևեց նրան: Նրանցից մեկը կինոռեժիսոր է, մյուսը` Վիենայի նվագախմբի դիրիժոր:
- Ժամանակի ընթացքում նրանց ամուսնությունն ընդունեցին, որովհետև դա իսկական սեր էր: Սոֆի Լորենն ապացուցեց բոլորին, թե որքան խորն է նրա սերը Պոնտիի հանդեպ: Նա ամուսնու հետ էր մինչև վերջ, մինչև նրա մահվան օրը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...