02:11
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելը, երկրի զարգացումը կտանի ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ ուղով

2017-03-31 10:42

ԱԺ պատգամավորի թեկնածու, Լանջազատ համայնքի ղեկավար Հրայր Հակոբջանյան


-Պարո՛ն Հակոբջանյան, Դուք արդեն 12 տարի է ինչ ղեկավարում եք Արարատի մարզի Լանջազատ համայնքը, զուգահեռ` անդամակցել եք ՀՀԿ-ին: Կպատմե՞ք Ձեր մասին, ինչո՞ւորոշեցիք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:


- Ես ծնվել եմ 1975 թվականին Լանջազատ գյուղում, 1996-ից մինչև 2005 թվականը աշխատել եմ Ազատի ջրամբարում որպես ջրամբարի պետ. այդ ժամանակ 20-21 տարեկան էի։ 2005 թվականին առաջին անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար ումինչօրս ղեկավարում եմ համայնքը։
Չորս անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար: Ես չեմունեցել մրցակից թեկնածու, իսկ դա ավելի պատասխանատու և պարտավորեցնող է դարձնում քեզ, որպեսզի աշխատես ավելի բարեխիղճ և առանց անձնական շահի՝ ծառայես քո ժողովրդին։ Այս տարիների ընթացքում ես միշտ եղել եմ իմ գյուղացիների կողքին՝ օգտագործելով հնարավոր բոլորմիջոցները նրանց խնդիրներին լուծում տալու համար: Նրանք տեսել և գնահատել են իմ աշխատանքը, ես կարողացել եմ արժանանալ նրանց սիրուն և հարգանքին, որը եղել է փոխադարձ, և ես անելու եմ ամեն ինչ իմ համագյուղացիների բարեկեցիկ կյանքի, և գյուղի բարգավաճման համար:

2006թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ, և ստանալով ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու ընտրվելու առաջարկությունը՝ համաձայնեցի, քանի որ ես նույնպես ցանկանում եմ մասնակիցը լինել ՀՀԿ-ի՝ երկրում առկա հրատապ խնդիրների լուծման գործընթացին, որի համար առաջնահերթը երկրի անվտանգությունն ու խաղաղությունն է: Ես պարտավոր եմ և պատրաստ եմ կանգնել իմ կուսակցության կողքին։


-Ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումները, անցումը կառավարման նոր մոդելին, ընտրությունների վարկանիշային ընտրակարգին, ի՞նչ առավելություններ կնշեք:


- Աստվածային սուրբ գրքի խոսքերն են «ձայն բազմաց՝ ձայն Աստծո», իսկօրենքների «Մայր օրենքը»՝ Աստվածաշունչն է, և Սահմանադրությունն էլ վերցված է Աստվածաշնչից։
Իհարկե՛,նոր սահմանադրությունն ունիիր առավելությունները: ԱԺ-ն կարևոր որոշումները կայացնելուց առաջ՝ քննարկման փուլում, հաշվի կառնի ավելի շատ կարծիքներ, այդպիսով սխալվելու հնարավորությունը կփոքրանա, իսկ ընդունված որոշումները կլինեն ավելի նպատակային մեր երկիրը զարգացման ուղով տանելու համար:
Ես ողջունում են կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելը, այն երկրի զարգացումը կտանի ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ ուղով, հասնելով օրենքի լիարժեք գերակայությանը:


-Պարո՛ն Հակոբջանյան, 12 տարի է ինչ ղեկավարում եք համայնքը, կպատմե՞ք Ձեր կատարած աշխատանքներից։


- Առաջին աշխատանքս եղել է համայնքում աղբահանության ծրագրի իրագործումը. արդեն շուրջ 12 տարի համայնքում մշտապես կատարվում է աղբահանություն: Դպրոցի հարակից շենքում կառուցել ենք նախակրթարան, որը մինչ այժմ գործում է: Գազաֆիկացվել են Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Վահագնի փողոցների տները: Լուսավորություն ենք անցկացրել գյուղի կենտրոնական փողոցներում, գերեզմանոցի մուտքի մոտ տեղադրել ենք ,հրաժեշտի քարե և ցայտաղբյուր: Խճապատվել են Նիկոլ Աղբալյան, Կոմիտաս, Վահագնի և Գարեգին Նժդեհ փողոցները:
Ասիական Զարգացման բանկի ներդրումային ծրագրի օգնությամբ փոխվել են խմելու ջրագծեր, մասնակի փոխվել է ոռոգման ջրացանցը, կառուցվել է Ռոբերտ Հակոբջանյանի անվան սպորտդպրոցը, պետական աջակցություն շնորհիվ համայնքում կատարվել է ասֆալտապատում, կառուցվել է բուժամբուլատորիա։ Գյուղապետարանի միջոցներով 2016 թվին գյուղում կանգնեցվել է խաչքար, կառուցվել է կանգառ, տարեցների ժամանցը կազմակերպելու համար Լանջազատում տաղավար է կառուցվել, համայնքի միջոցներով վերանորոգվել է կուլտուրայի տան և գրադարանի տանիքները։
2016 թվականի աշնանը մշակույթի տանը վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, բարեկարգել ենք բակը և սալիկապատել: 
Այս տարիների ընթացքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպել. բակային ճամբարներ, սպորտային մրցույթներ, ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմական վայրերը:


- Ո՞րն եք համարում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը Ձեր ընտրատարածքում:


- Մենք նախկինում ունեցել ենք 120 հա խաղողի այգիներ, որոնք հիմա ամայի են, որովհետև ոռոգման ջրի խնդիր ունենք։ Երբ Ազատի ջրամբարի պետն էի, կառուցեցինք տուրբո-պոմպակայան, սակայն այդ պոմպակայանը աշխատում է տարվա մեջ 1-2 ամիս։ Վերադառնալով ձեր հարցին պատասխանեմ, որ ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը մեր համայնքում համարում եմ հոսանքով աշխատող պոմպակայանի ձեռքբերումը և գյուղապետարանի շենքի կառուցումը, քանի որ գյուղապետարանը չունի առանձին շենք, մենք ստիպված աշխատում ենք մշակույթի տանը։ Լանջազատում կան փոքրիկ մատուռներ, մեր քահանայի և ամբողջ գյուղի հետ միասին մտածում ենք եկեղեցի կառուցելու մասին: Պետք է նախաձեռնեմ այդ աշխատանքը և այն պետք է կառուցենք ամբողջ գյուղով՝ լանջազատցին պետք է ունենա այդ կառուցման մեջ իր ներդրումը, լուման, իսկ եթե անգամ բարերար հայտնվի և օգնության ձեռք մեկնի, մենք չենք վերցնի ամբողջ կառուցման գումարը, այլ միայն մասնակիորեն: 
Մի խոսքով՝ ոռոգման ջուր, գյուղապետարան և եկեղեցի. այս երեքը Լանջազատի առաջնահերթ խնդիրներն են։


- Ընտրվելու դեպքում ի՞նչ խնդիրներ կբարձրաձայնեք խորհրդարանում։


-Մեր գյուղը պետության մի մասնիկն է։ Եթե ես կառուցեմ մեր գյուղը, կարողանամ լուծել համայնքի խնդիրները և բարելավեմ գյուղացիների կյանքի որակը, ապա կօգնեմ մեր երկրին պետականաշինության գործում և ես խորհրդարանում անելու եմ ամեն ինչ, այդ նպատակին հասնելու համար՝ չմոռանալով մեր երկրի անվտանգության ու խաղաղության մասին։


- Ի՞նչն եք կարևորում երկրի զարգացման համար:


- Կպատասխանեմ մեր ՀՀԿ-ի կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Այդ երկու կարևորագույն սկզբունքներին կավելացնեմ նաև մեր երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացումը, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը և մեր երկրի հզորացմանը:


-Ինչպե՞ս կգնահատեք ընտրություններում հաղթանակ տանելու Ձեր հնարավորությունները:


-Բոլոր թեկնածուներն իմ մրցակիցներն են, բայց ես դուրս չեմ եկել պայքարի՝ ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու կամ ասելու համար, հաղթելու կամ պարտվելու. սա ժողովրդական, համապետական միջոցառում է։Մենք պետք է մի կողմ թողնենք մեր անձնական շահերը, էմոցիաները և գիտակցենք, թե ինչի համար ենք գնում ընտրության, և հասկանանք, որ դրանից է կախված մեր երկրի, մեր երեխաների, մեր ազգի ապագան: Ես այդ համոզմունքով եմ մասնակցում ընտրություններին և վստահ եմ, որ պատվով եմ դուրս գալու. ամեն դեպքում աշխատելու եմ։


-Որն է Ձեր աշխատանքային սկզբունքը։


—Ես արդար մարդ եմ և սիրում եմ արդարությունը: Միշտ էլ աշխատանքային սկզբունքս եղել է ազնվությունը և պատասխանատվության բարձր զգացողությունը, դեմ եմ խառնակչությանը։


-Եվ վերջում՝ Ձեր կոչը, Ձեր ընտրողներին։


-Թող ընտրեն արժանավորին։Թող չհավատան սուտ խոստումներին և ընտրեն նրան՝ ում հավատում և վստահում են։


Լրագրող՝ Լուիզա Պողոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...