12:56
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հետևողական աշխատանքը՝ որակի երաշխիք

2013-11-30 13:12

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Արտակ Ադամյան, “ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ” ԲԲԸ փոխտնօրեն

-Պարո՛ն Ադամյան,  երբ է ստեղծվել ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ “ ԲԲԸ-ն  և ինչպիսի՞ հաջողությունների հասել։

-”ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ” ընկերությունը գործել է Խորհրդային Միության տարիներից սկսած, զբաղվել է շինարարական գործունեությամբ։  1995թ. այն մասնավորեցվել և սեփականաշնորհվել է մեր կողմից։ Քանի որ տարիներ շարունակ այն կոչվել էր “ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ”, մենք չփոխեցինք այդ անվանումը. ընկերությունը կոչվեց “Մերձմոսկովյան” ԲԲԸ։

-Արդեն երկար տարիների կենսագրություն ունիՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆԲԲԸ-ն, ի՞նչ հաջողությունների է հասել այդ ընթացքում։

-Սեփականաշնորհմանն անմիջապես հետևեց  ընկերության կառուցման և վերազինման գործընթացը։ Քարուքանդ, անմխիթար վիճակից այն դարձավ լիարժեք գործող, տեխնիկական բազա, ավազի, խճի հանքեր  ունեցող ընկերության, որն ի զորու  է իրականացնել ճանապարհաշինական յուրաքանչյուր աշխատանք՝ գործի դնելով համապատասխան տեխնիկա և մասնագիտական ներուժ։  Ընկերությունը ուներ նաև կուտակած պարտքեր, որոնք մենք լիովին մարեցինք։  

Այսօր արդեն “ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ” ԲԲԸ-ն Շիրակի մարզում գործող  ճանապարհաշինարարական առաջատար ընկերությունների շարքում է։

-Ո՞ր ճանապարհներն են սպասարկվում Ձեր ընկերության կողմից։

-Մենք հիմնականում սպասարկում են հանրապետական նշանակության, քաղաքային՝ Արթիկ, Մարալիկ, Գյումրի, և միջհամայնքային ավտոճանապարհները։  Մասնակցում ենք համապատասխան մրցույթների, որոնցում շահելու դեպքում իրականացնում  ասֆալտապատման աշխատանքներ։

-Որակի ապահովման ի՞նչ չափանիշերով եք առաջնորդվում։

-Մեզ համար որակը առաջնային կարևորություն ունի։ Յուրաքանչյուր աշխատանքի մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում և  իրականացնում։ Ունենք որակյալ թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական, թե՛ հումքային բազա, իրականացնում ենք աշխատանքի ճիշտ կառավարում և վերահսկողություն, իսկ հետևողական աշխատանքը միշտ էլ որակի երաշխիք է հանդիսանում։

-Վերջին մրցույթը ո՞րն է եղել, որին մասնակցել եք և շահել։   

-Վերջինը Գյումրիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթն էր  հրապարակի տարածքի հետ կապված։ Այդ մրցույթում մենք շահեցինք և հաջողությամբ իրականացրեցինք ասֆալտապատման աշխատանքներ։

-Վերջին երկու տարիների ընթացքում Գյումրիում նման աշխատանքների ակտիվություն նկատվո՞ւմ է։

-Պետք է ցավով նշեմ, որ ոչ այդքան։ Մեր նման ընկերություններն այսօր լուրջ խնդրի առջև են կանգնած, և փորձում են արտերկրում աշխատանքներ կատարելու միջոցով պահել Գյումրիում գործող ընկերությունները, ստեղծված աշխատատեղերը։  

-Քանի՞ աշխատատեղ է բացվել Ձեր ընկերության գործունեության շնորհիվ, և արդյո՞ք Ձեր աշխատակիցների շարքում երիտասարդ մասնագետներ կան։ 

-Պետք է նշեմ, որ մենք մեծ տեղ ենք տալիս երիտասարդներին, եթե նրանք անգամ թերանում են իրենց մասնագիտական հմտություններում, ապա մենք սովորեցնում ենք, նրանցից լավ  մասնագետներ պատրաստում։

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա մենք մշտական ունենք 100 աշխատատեղ, իսկ սեզոնին՝ աշխատատեղերի թիվը հասնում է  մինչև 150-ի։  

 -Մենք նկատեցիք, որ ճանապարհաշինության ոլորտում մի քանի ընկերություններ են գործում, և բոլորը միմյանց նկատմամբ ունեն լավ վերաբերմունք։

-Այո՛, մենք բոլորս գյումրեցիներ ենք և ուրախանում ենք միմյանց հաջողություններով, պահպանում լավ հարաբերություններ և  հնարավորության դեպքում անպայման աջակցում միմյանց։  Հույս ունենք, որ առաջիկայում ակտիվություն կնկատվի և մեր ընկերությունները ավելի կզարգանան՝ ընդլայնելով իրենց հնարավորությունները, ստեղծելով նորանոր աշխատատեղեր։

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...