12:53
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՊԵՏՔ Է ՀՀ-Ն ՈՒՆԵՆԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

2013-11-21 11:27

«Դե Ֆակտո» N 88 (2013թ.)

Ալեքսան Պետրոսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր

-Պարո՛ն Պետրոսյան, այս տարի կարկտահարությունից տուժեցին հատկապես Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները։  Դուք հանդես եկաք գյուղացիներին աջակցելու նախագծով՝ դիմելով հազար խոշոր հարկատուներին, հայաստանյան 80 կուսակցություններին, միջազգային դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին։ Ամփոփելով արդյունքները՝ ինչպե՞ս կգնահատեք դրանք, որքանո՞վ հաջողվեց  օգտակար լինել Արմավիրի մարզի գյուղացիներին, որքան գումար հավաքվեց ևինչպես բաշխվեց։

-Պետականորեն հայտարարվեց, որ կարկտահարությունը  25 մլրդ դրամի վնաս է հասցրել Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներին, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 12 հազար հա։ Իհարկե, ամենաշատը տուժեցին խաղողի, այնուհետև պտղատու այգիների ևբանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող տնտեսությունները։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ևպարզապես որպես ՀՀ մտահոգ քաղաքացի՝ ես հանդես եկա Արմավիրի մարզի գյուղացիներին աջակցելու նախագծով՝ ստեղծելով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամը։ Ինչպես Դուք արդեն նշեցիք, մենք դիմեցինք վերոնշյալ կազմակերպություններին, որոնցից շատերը արձագանքեցին ևիրենց ներդրումով օգնության ձեռք մեկնեցին գյուղացիներին։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ նախագահին, որի ցուցաբերած օգնությունն   ամենամեծն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաևՀՀ ոստիկանությանը (20 մլն ՀՀ դրամ), ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին (20 մլն ՀՀ դրամ), Կենտրոնական բանկին (10  մլն ՀՀ դրամ), Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկին (40  մլն ՀՀ դրամ), ՄԱՊ ընկերությանը (5 մլն ՀՀ դրամ) ևբոլոր այն կազմակերպություններին ևանհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել գյուղացիներին աջակցելու այս նախաձեռնությանը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի կոնյակի գործարանի  տնօրեն Արայիկ Գրիգորյանին, ով միակն էր խոշոր հիմնարկությունների սեփականատերերից, որ փոխանցեց խոշոր չափի գումար՝ 30մլն դրամ։

Ընդհանուր առմամբ, հավաքվեց  240 մլն 500 հազար ՀՀ դրամ, որը բաժանվեց  6013  ընտանիքի միջև, յուրաքանչյուրին՝ 40 հազարական դրամ։ Ընտրվեցին կարկտահարությունից տուժած այն  ընտանիքները, որոնց կորուստը մեծ էր ևպետության կողմից դրամական աջակցություն չէին ցուցաբերվել։

Իհարկե, հավաքված գումարի չափը մեծ չէր, մենք շատ կուզենայինք, որ յուրաքանչյուր ընտանիքի  ավելի մեծ գումար հատկացվեր, սակայն պատկերն այսպիսին է։ Բայց մենք  չենք սահմանափակվելու այսքանով. պետք է շարունակենք մեր նախաձեռնությունը, ակնկալում ենք ՀՀ կառավարության աջակցությունը հատկապես ամենամեծ կորուստներ կրած գյուղացիներին։

-Ինչպե՞ս կբացատրեք այս նախաձեռնությանը մասնակցության ցանկություն չհայտնած ընկերությունների անտարբերությունը։

-Ինքս էլ այդ հարցի պատասխանը չունեմ։ Ինձ այս ողջ ընթացքում զարմացրեց այն գործարարների ևանհատների անտարբերությունը, որոնք անմիջական սպառողն են գյուղմթերքների, որոնց արտադրությունը հիմնված է գյուղմթերքների վրա։ Մեզանում տարածված շատ արատավոր մտայնություն կա.«Թող պետությունը օգնի, դա մեր գործը չէ», ինչը ես շատ բացասական եմ գնահատում։ Եթե երկրում աղետ է տեղի ունեցել, ապա բոլորը պետք է ցանկանան իրենց հնարավորության սահմաններում օգտակար լինել՝ անկախ պետության աջակցությունից։ Օրինակ, ԱՄՆ-ում պետությունն իր վրա է վերցնում աղետից տուժածների բոլոր ծախսերը, սակայն միևնույն ժամանակ հասարակական նախաձեռնությունների ալիք է բարձրանում։ Դա մշակույթ է, որն ամրացած է ժողովրդի գիտակցության մեջ։  

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք այն պատգամավորներից եք, ով աչքի է ընկնում անկեղծությամբ, որ անկախ հանրապետական պատգամավոր լինելու հանգամանքից՝ կարող է քննադատել թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛  իշխանական այլ կառույցների։ Ձեր տված ասուլիսներից մեկում բացասական գնահատեցիք այն փաստը,  որ ՀՀ-ում չկա գյուղատնտեսության մասին օրենքը։ Հնարավո՞ր է՝ մոտ ժամանակահատվածում այդ օրենքի նախագիծը ստեղծվի, գուցե Դո՞ւք նախաձեռնեք։

-Ես հույս ունեմ, որ այդ օրենքի նախագիծը շատ շուտով կստեղծվի, որովհետևդրա բացակայությունը հանգեցնում է բազում խնդիրների։ Գյուղատնտեսության մասին օրենքը կկարգավորի ողջ ոլորտը, յուրաքանչյուր խնդրի համար կսահմանի համապատասխան լուծում, ինչպես նաև գյուղացիներին կապահովագրի  աղետներից։ Օրենքի շնորհիվ՝ ՀՀ գյուղատնտեսությունը պետք է դառնա ավելի շահութաբեր թե՛ հասարակ գյուղացու, թե՛ պետության համար։ Պետք է օրենքով կարգավորվի գյուղատնտեսությանը տրվող դոտացիաների հարցը, պետք է սահմանվի գյուղացու, պետության ևմասնավոր կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքն իմանա։ Հստակ ծրագրեր պետք է իրականացվեն Հայաստանի բոլոր հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ։ Դա առաջնային կարևորություն ունեցող խնդիր է, քանի որ այս տարվա փորձը ցույց տվեց, որ մեր բանջարեղենը նույնիսկ տեղական  շուկայի պահանջարկը չի բավարարում, այդ դեպքում արտահանման մասին խոսելն ավելորդ է, այնինչ ՀՀ-ն հարուստ է բերրի հողատարածքներով, որոնք անմշակ են մնացել։ Այս պատկերը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը պլանավորված չէ մեր երկրում։ Մենք չգիտենք, թե հինգ տարի հետո ինչ ենք արտադրելու ևարտահանելու ու ինչ քանակով։  Իմ կարծիքով՝ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառումը, որից հետո արդեն որոշակի ծրագրերի իրականացման արդյունքում անմշակ հողերը մշակելի դարձնելը, ինչը հնարավորություն կտա բավարարել ներքին ևարտաքին պահանջարկը։

Մենք այսօր խոսում ենք Մաքսային միության տարածք մտնելու ևշուկայական հարաբերություններ ձևավորելու մասին, շատերը ընդվզում են այդ գաղափարի դեմ՝ այդ շուկան մեզ համար նախընտրելի չհամարելով, բայց չի խոսվում այն մասին, թե ինչ ենք վաճառելու այնտեղ։ Եթե շուկաների մեծությունից խոսենք, ապա ռուսական ևեվրոպական շուկաներից էլ մեծ շուկաներ կան, օրինակ,  Չինաստանի, Հնդկաստանի, արաբական ողջ աշխարհի, Ինդոնեզիայի շուկաները։ Սակայն այսօր մենք առավել քան երբեք պետք է մտահոգվենք մեր գյուղատնտեսության վիճակի մասին ևզարկ տանք դրա զարգացմանը։

Ինչ վերաբերում է նախաձեռնության հեղինակի ով լինելուն, ապա բացարձակ կարևոր չէ, թե ով կհեղինակի այն, կարևորն այն է, որ վերջապես ՀՀ-ն ունենա ՀՀ գյուղատնտեսության մասին օրենք։

-Ի՞նչ անկալիքներ ունեք այս նստաշրջանից։

-Ես լավատես եմ ևհուսով եմ,  որ արդյունավետ կաշխատենք, մեր ընդունած օրենքները մի քայլ առաջ կմղեն մեր ժողովրդին, կնպաստեն նրա բարեկեցությանը։

-Պարո՛ն Պետրոսյան, մի փոքր հեռանալով աշխատանքային մթնոլորտից՝ կյանքում ո՞ր արժեքներն են Ձեզ համար կենսափորձով ապացուցված ճշմարտություններ։

-Ինձ համար երկու չափանիշ կա՝ մարդը պետք է ազնիվ լինի ևչպետք է վերցնի այն, ինչը իրեն չի պատկանում։

-Ի՞նչը կփոխեիք Ձեր ևհամայն մարդկության կյանքում։

-Ինձ թվում է՝ այն, ինչ ստեղծել է բնությունը, դրա մասին չպետք է մտածել, դա մեր գործառույթը չէ, դա Աստծո գործառույթն է։ Այսօրվա  մեր դժբախտություններից մեկն այն է, որ շատերն իրենց Աստծո տեղն են դրել, ևնրա փոխարեն որոշումներ են կայացնում։ Նորմալ մարդը պետք է կարողանա իր ևԱստծո գործառույթն իրարից տարբերել։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...