04:12
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ճանաչի՛ր նրան, բայց եղի՛ր ինքդ

2013-07-11 11:33

«Դե Ֆակտո» 11 (2007թ.)

Մեր կյանքը մենք ստեղծում ենք մեր ընտրության ուժով։ Մենք ընտրում ենք յուրաքանչյուր պահի՝ սկսած երթուղային տաքսու համարից մինչև մեր մտքերը, մինչև մեր սեփական վարքը։ Կան ընտրություններ, որոնք կյանքի վրա արմատական հետք են թողնում, գծագրում մեր ապագան։ Որքան մարդ երիտասարդ է, այնքան լայն են կյանքի բացած հորիզոնները նրա առջև։ Կյանքի յուրաքանչյուր ակնթարթը նրան ամեն ինչ գլխիվայր փոխելու թվաց-յալ հնարավորություն է ընձեռում։

      Այսօր մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ յուրաքանչյուրս ձգտում ենք կերտել նորը, մերը՝ վերցնելով և ընդօրինակելով նաև օտարը։ Սակայն օտարն ընդօրինակելով՝ շատերը մոռանում են իրենց ազգայինը։ Եթե մենք այսօր հետևում ենք արևելք-արևմուտքի նորաձևությանը, լսում տարբեր ազգերի և ոճերի երաժշտություն, չի նշանակում, որ մենք հեռացել ենք մեր ազգայինից և չենք հասկանում այն։ Եթե այսօր մեր երիտասարդությունը մի փոքր ազատվել է նախապաշարմունքներից և բարդույթներից, ընտրում է ապրելակերպի ուրույն ոճ, դեռ չի նշանակում, որ այդ երիտասարդության մեջ հայ լինելու ինքնագիտակցությունը խամրած է։ Չպետք է սահմանափակվել, պետք չէ դոփել նույն տեղում, այլ պետք է շարժվել առաջ։

  Արևելյան կամ արևմտյան արժեքներին հետևելը, նրանցից օգտվելը, ինչը վերաբերում է առօրյա կենսակերպին, դեռ չի նշանակում ազգային դիմագծի կորուստ։ Դա եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ողջունելի փորձ է։ Իսկ ազգային դիմագիծը պետք է պահպանվի մտածողության, լեզվի, սովորույթների և բարոյականության ըմբռնման մեջ։  Ազգային դիմագծի առաջին կարևոր հատկանիշը լեզվի մաքուր գործածությունն է։ Պետք է մաքրենք մեր լեզուն օտարամուտ տարրերից։ Խոսենք մաքուր գրական լեզվով։ Լեզուներ իմանալը կարևոր է և ողջունելի, բայց առաջին հերթին մերը ճիշտ իմանանք և ճիշտ օգտագործենք։ Այսօր շատերը կարծում են, որ եթե իրենց խոսքում օգտագործում են օտար բառեր, ապա իրենք համարվում են կրթված, բայց շատերը օգտագործում են դրանք անպատեհ առիթով։ Ահա հենց այս երևույթներն են սպառնում մեր ազգային ինքնուրույնության թուլացմանը և ոչ բնավ հագուստը, երաժշտությունը և այլն։

     Եվ ի վերջո, աշխարհին հասկանալի լինելու համար պետք է նմանվել նրան, իսկ որպեսզի աշխարհի կողմից հարգված լինես, պետք է ունենաս քո ազգային դիմագիծը, առանձնահատկությունները։ Չտարբերվել արտաքինով, վարվելակերպով, քաղաքավարության կանոններով, այլ տարբերվել ազգային յուրահատկությամբ։ Աշխարհի իսկական քաղաքացի դառնալու համար պետք է կարողանալ ճիշտ օգտագործել մարդկության համաշխարհային փորձը` մնալով ազգային, և պահպանել այն, ինչը միայն մերն է և անկրկնելի։                                                 

 Կարինե Ավետիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...