16:51
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- ԿՅԱՆՔԸ ՕՎԿԻԱՆՈՍ Է, ՈՐՈՒՄ ԼՈՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

2013-06-06 11:14

«Դե Ֆակտո» 9 (2007թ.)

- Ես կյանքը  նմանեցնում եմ օվկիանոսին, ուր ամբողջ ընթացքում լողում ես, լողում։ Երբեմն խեղդվելու զգացողություններ ես ունենում։ Մեկն ուզում է քեզ իջեցնել ջրի հատակը, մյուսն` օգնել։ Այդ ամենը եղել է իմ կյանքում։ Պետք է լողաս, հաղթահարես դժվարությունները։ Դա էլ կյանքի քո անցած ուղին է,- կարծում է «Կրիստիս» ներքնազգեստի խանութի հիմնադիր Աննա Ղազարյանը։

Կյանքի իրական օվկիանոսում նա  ավելի վաղ է սկսել լողալ, քան նրա հասակակիցները։ 15 տարեկանում ավարտել է դպրոցը, հետո փորձել է իրականացնել իր երազանքը` բժիշկ դառնալ։ Ընդունվելով սկզբում Երևանի պետական բժշկական ուսումնարան` նպատակ ուներ ուսումը շարունակել Բժշկական համալսարանում։ Նրան գրավում էր գինեկոլոգի մասնագիտությունը, որը օգնում է լույս աշխարհ գալու բազմաթիվ հրաշք մանուկների։

- Ուզում էի մասնակցել ու  ինքս հետևել  փոքրիկի ծնունդին։ Կարծում եմդրանից մեծ երջանկություն, հրաշք, երբ մարդուց մարդ է ծնվումբնության  մեջ չկա։

Սակայն միշտ չէ, որ երազանքները իրականանում են։ Կյանքի օվկիանոսը մարդուն երբեմն այնպիսի ափեր է տանում, որտեղից այնքա՜ն հեռու է լինում երազանքդ։ Այդպես էլ Աննա Ղազարյանի կյանքում եղավ։ Լինելով շատ ակտիվ ու կենսախինդ աղջիկ`  նա դարձավ ուսումնարանի ուրախների և հնարամիտների խմբի անդամ։ Այստեղից էլ կյանքի հոսանքը նրան տարավ դեպի հեռուստատեսություն, դեպի գովազդային` ոչ պակաս հետաքրքիր աշխարհ։ Սկզբում սկսեց աշխատել Կամերային թատրոնի գովազդային բաժնում։ Այդ ժամանակ գովազդ հասկացությունը նոր էր մեր իրականություն մտել ու շատ դժվար էր այդ ոլորտում լուրջ հաջողությունների հասնել։ Այսօր արդեն բոլոր գործարարները հասկանում են, որ առանց գովազդի շատ դժվար է կայանալ մրցակցային այս խիտ աշխարհում։

- 2002թ-ին ընդունվեցի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2003-ի վերջում հիմնեցի իմ գովազդային գործակալությունը, որը գործում է մինչ այսօր։

Կնոջ համար հասնել հաջողությունների բիզնեսի ասպարեզում՝  հայաստանյան կնոջ կերպարի ընկալման պայմաններում, բավական դժվար է։ Կինը, որ քնքուշ ու զգացմունքային է, թվում է` չի կարող զբաղվել բիզնեսով, որն այնքան կոշտ աշխարհ է կարծես։ Սակայն այդ նույն քնքուշ էակը երբեմն այնքան ուժեղ ու կամային է դառնում, որ  զարմացնում է տղամարդկանց։ Աննա Ղազարյանն անցել է այդ ճանապարհը, թեև ոչ հեշտ,այլ՝  խոչընդոտներով հարուստ։ Նրան մեծապես օգնել է ընտանիքի` հատկապես հոր աջակցությունը, որը վստահել ու հավատացել է նրա ուժերին։ Արդյունքում` Իտալիայի «Կրիստիս» ֆիրմայի հետ պայմանագիր կնքելուց հետո` արդեն 2005թ.  նա հիմնեց «Կրիստիս» ներքնազգեստի խանութը, որն իտալական «Կրիստիս» ֆիրմայի ներկայացուցիչն է Հայաստանում։ Կնոջ թուլություններից է ներքնազգեստի աշխարհը։ Այն  կանացիության  ու կնոջ գեղեցկությունն ընդգծող յուրահատուկ միջոց է։ Աննա Ղազարյանը նկատել էր, որ կանայք ներքնազգեստի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն։ Միշտ չէ, որ հնարավոր է գտնել տարբեր չափսերի ու կազմվածքի տեր կանանց համար հարմար նեքնազգեստ։ Այս խնդիրներին լուծում տվեց «Կրիստիս» ներքնազգեստի խանութը, որտեղ կարելի է գտնել տարբեր չափսերի, միայն բնական թելերից, մետաքսից  կարված նրբաճաշակ ներքնազգեստներ։

- Ես աշխատում եմ ամեն օր, հանգստյան օր չունեմ։ Եթե տարվա մեջ 10 օր  ազատ եմ, ապա նախընտրում եմ հանգստանալ ծովի ափին։ Ճանապարհորդել չեմ սիրում։ Ամենահետաքրքիր երկրից անգամ  երրորդ օրն արդեն ուզում եմ տուն վերադառնալ։

Աննա Ղազարյանը շատ է սիրում է նվիրել ու լավ նվերի համար գումարը չի խնայում։ Հետաքրքիր է, որ այդ հարցում երբևէ չի սխալվում ու կարողանում է իր նվերներով ուրախացնել մտերիմներին։  Մարդու մեջ առաջին հերթին գնահատում է հավատարմությունը, անկեղծությունն ու նվիրվելու կարողությունը։ Ինքն անձամբ նվիրվող է ու փոխադարձաբար պահանջում է նույնը։

                                                                                         Սուսաննա Թամազյան 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...