14:07
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գոհարիկ (4 տարբերակ)

2013-05-02 11:40

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

 Ի՞նչ է քաղաքականությունը։

 -Քաղաքականությունը  գլոբալ հասկացողություն է, որը ղեկավարում է պետությունը։ Քաղաքականությունը պետք է ճիշտ աշխատանքային ուղի ընտրի, որպեսզի բարելավի պետության և ժողովրդի սոցիալական վիճակը։ Սակայն մեզ մոտ չգիտես ինչու քաղաքականությունը այդպես չի գործում։

 Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ։

 -Ես շատ սիրում եմ Վարդան Օսկանյանին։ Նա մի անձնավորություն է, որին ճիշտ պաշտոնի են նշանակել։ Նա այն մարդկանցից է, որը ոչ միայն խոսում է, այլ նաև գործում է։ Երբ որ մի մարդ ներկայացնում է պետություն, նա պետք է պատշաճ կերպար ունենա։ Մենք ունենք շատ քաղաքական գործիչներ, որոնց Մարդամեջ հանելն   ամոթ է, ուր մնաց ներկայացնի երկիրը, իսկ Վ. Օսկանյանը մի անձնավորություն է, որին հպարտությամբ ես նայում, թե ինչպես է ներկայացնում մեր երկիրը։

 Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն։

 -Նախընտրում եմ Ժառանգություն  կուսակցությունը` համակրանք ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ։

 Քաղաքական որևէ պաշտոնում Ձեզ պատկերացնում եք։

 -Երբ տեսնում եմ, թե ինչպես են ապրում կին քաղաքական գործիչները, ինձ մոտ ցանկություն չի առաջանում լինել քաղաքական գործիչ։ Սակայն նկատելով ներկայիս քաղաքական դրությունը` զայրանում եմ և փորձում եմ ինձ որևէ պաշտոնում պատկերացնել և լուծել տվյալ խնդիրը։ Բայց եթե լինեմ քաղաքական գործիչ, ապա միայն մշակույթի և կրթության նախարար։

 Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

 -Առաջին քայլս կլիներ բարելավել անապահով ընտանիքների ֆինանսական դրությունը, որպեսզի ծնելիությանը  աճի։ Երկրորդը` կփորձեի որոշ չափով վերացնել աղքատությունը, և բարձրացնել միջին ապրելակերպի մակարդակի։ Եվ երրորդը` գիտության և կրթության ոլորտում  լուրջ փոփոխություններ իրականացնեի։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...