07:30
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍՐՏԻ ԲԱԲԱԽՅՈՒՆԸ` ՍՐՏԻՑ ԴՈՒՐՍ

2013-04-25 11:16

- Ես ութ տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ ու շատ էի կարոտել Հայաստանը։ Անչափ ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ այսօր  իմ հայրենիքում եմ։ Ինձ այլ տեղ չեմ էլ պատկերացնում, ինձ համար նպատակ է Հայաստան վերադառնալն ու իմ ստացած գիտելիքներով հայրենիքիս օգտակար լինելը։ Կարող եմ հավաստիացնել, որ այնտեղի հայերն էլ շատ սրտացավ են ու թեկուզ այնտեղից, բայց  պայքարում են Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ գործած անարդարությունների դեմ ցեղասպանության  ճանաչման հարցում,- նշեց ԱՄՆ-ի հայկական համագումարի պրակտիկանտների  ծրագրի շրջանակում Հայաստան եկած Նելլի Մարտիրոսյանը։

- Ես իմ մասնագիտությամբ գնացել էի  Վաշինգտոն  աշխատանքային պրակտիկա ձեռք բերելու համար։ Այնտեղ տեսաթե  հայկական սփյուռքը ինչպիսի գործեր է անում, ինչպես է իրենց լոբբին աշխատում։ Շատ քչերը գիտեն, որ եթե ԱՄՆ-ն գումար է տալիս Հայաստանինդա նաև հայերի շնորհքն է, նրանց գործադրած ճնշումը։ Անկախությունից հետո Հայաստանը ԱՄՆ-ց ավելի շատ օգնություն է ստացել, քան Վրաստանը, Ադրբեջանը,-ավելացրեց Հայկ Հարությունյանը։

- Միացյալ նահանգների հայերի համար  առաջին ցավոտ հարցը ցեղասպանությունն է։ Երբ էլ որ հայերը չմիավորվեն որևէ հարցի շուրջցեղասպանության հարցը  միավորում է բոլորին։   Մանավանդ ապրիլի 24-ի օրը երևի եթե ուզենաս մասնակցել բոլոր ծրագրերին, ժամանակդ չի հերիքի։ Ապրիլի 24-ի համար Լոս Անջելեսում ստեղծվում է միացյալ մարմին, որի անդամներ են  20-ից ավելի կազմակերպություններ։ Ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ առավել զգայուն են արևմտահայերը` մարդիկ, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռներն են, ծոռները։ Նրանք կարծես ծնվել են այդ հարցը լուծելու համար։ Նրանք մասնակցում են բոլոր նախաձեռնություններին` ցույցինտերնետային ակցիա, թե կոնգրեսմենին զանգելու, դիմելու հարց,- պատմում է Նելլի Մարտիրոսյանը։

Ուրախալի է, որ հայրենիքից հեռու լինելով`  այսքան ոգևորություն ու պայքար կա հայ երիտասարդների ու ընդհանրապես հայկական սփյուռքի մեջ։ Նրանց սրտի բաբախյունը չի թուլացել, այնինչ այստեղ` ներսում, դրա վտանգը կա։

 

- Ես  կգամ  Հայաստան բնակություն հաստատելու և  գործունեություն ծավալելու այն ժամանակ, երբ համապատասխան կրթություն ստանամ ու այստեղ ձեռնարկեմ իմ  բիզնեսը տնտեսության որևէ ճյուղում,- իր նպատակների մասին պատմում է Մարկ Բերբերյանը, որը Հայաստան է եկել ԱՄՆ-ի հայկական համագումարի պրակտիկանտների ծրագրի շրջանակում։

Այն հիմնականում նախատեսված է ամերիկահայերի համար։ Նրանք գալիս են Հայաստան, աշխատում տարբեր ոլորտներում` անցկացնելով իրենց ուսումնական պրակտիկան` ծանոթանալով հայաստանյան հիմնարկությունների գործունեությանը և,  ինչու չէ` նաև փորձելով օգտակար լինել։ Հայրենիք-Սփյուռք կապի յուրօրինակ  հնարավորություն է ստեղծում այս ծրագիրը, որը հայրենիքը չտեսած կամ երկար տարիներ Հայաստանում չեղած հայ երիտասարդներին  օգնում է վերադառնալ ու թեկուզ կարճ ժամանակով  զգալ իրենց այստեղի քաղաքացի։

 

-  Հովնանյանների ընտանիքն է այս ծրագիրն իրականացնում։ Նպատակն է այնտեղի հայ երիտասարդներին բերել Հայաստան, ցույց տալ նրանց հայրենիքը` երկրիը, որտեղ նրանք պետք է տեսնեն իրենց ապագան։ Սա նաև փորձի փոխանակություն է, իրենք էլ են շատ բաներ սովորում այստեղ,- նշեց ԱՄՆ-ի հայկական համագումարի  պրակտիկանտների  կոորդինատոր, Ռեգենտների  դպրոցի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը։

                                                                                 Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...