19:07
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2013-04-23 14:26

«Դե Ֆակտո» 14 (2007թ.)

-Ին՞չ է քաղաքականությունը։

-Քաղաքականությունը ռազմավարություն է, ինչ-որ սկզբունքներ, որոնք որոշակի մարմինների կողմից ի գործ են դրվում և արդեն գործում հասարակության կյանքում։ Քաղաքականությունը նաև մտածելակերպ է, ինչ-որ տեղ  ապրելակերպ։ Իմ քաղաքականությունը ավելի շատ երկնային է, քան երկրային, ավելի շատ երկնքից է,  քան հողից,  դրա համար երկրային քաղաքականության մասին դժվարանում եմ արտահայտվել։

-Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

-Բոլոր քաղաքական գործիչներն ինձ համար նախ և առաջ մարդիկ են` իրենց տեսակով, բնավորությամբ, և բոլորն էլ արժանի են սիրվելու, ուստի ես չեմ առանձնացնի որևէ մեկին, այլ կասեմ, որ ես սիրում և աղոթում եմ մեր քաղաքական գործիչների համար ու շատ կցանկանայի, որ մեր ժողովուրդը ևս սեր տածեր նրանց նկատմամբ,  քանզի նրանք շատ թանկ են ինձ համար, ոչ թե իրենց զբաղեցրած պաշտոնի շնորհիվ, այլ զուտ որպես մարդիկ։ Ինձ համար կարևորը մարդն է, անկախ այն բանից` նա հավաքարար է, բանվոր, երգիչ, թե նախագահ։

-Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

-Նախընտրած քաղաքական կուսակցություն չունեմ և երբեք չեմ  հարել որևէ կուսակցության, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, սակայն ինչևէ, կան լավ կուսակցություններ, բայց ես ծանոթ չեմ բոլորին և  չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, քանզի կարող եմ սխալվել։ Իմ կուսակցությունը մշակույթն է։

-Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

-Երբ մտովի պատկերացնում եմ ինձ որևէ պաշտոնում, ինձ համար առաջնայինն այդտեղ շոուն է։ Դիցուք ես նախագահ եմ. այդ դերում ևս ինձ համար կարևորը շոուն է, սակայն քանի որ քաղաքականությունը շոու չէ, այսինքն լավ կլիներ, որ շոու չլիներ, ես ինձ քաղաքական որևէ պաշտոնում դժվարանում եմ լուրջ պատկերացնել։

-Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

-Առաջին քայլս կլիներ սիրել Աստծուն, երկրորդ քայլս` սիրել իմ ազգին և երրորդը` սիրել մյուս բոլոր ազգերին։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...