09:10
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՙԿովկասի գերուհին՚` Հայաստանում…

2013-04-20 11:10

«Դե Ֆակտո» 61 (2011թ.)

“Кавказкая пленница” հացատուն

 ՙԿովկասի գերուհին՚ ֆիլմի մասին մտածելիս հաճելի հիշողություններ են արթնանում:  Այդ ֆիլմը պատկերավոր կերպով ապրում է բոլորիս մեջ: Ամեն անգամ այն դիտելիս նոր, հետաքրքիր դրվագներ ենք բացահայտում:

Այսօր ՙՄամա Միա՚ Գրուպը եզակի հնարավորություն է ստեղծել բոլորիս համար` վերապրելու այդ հիշողությունները, հանդիպել ֆիլմի հերոսներին, շրջապատված լինել ֆիլմի դիտարժան կադրերով, ինչպես նաև վայելել կովկասյան և եվրոպական ուտեստների համերի բազմազանությունը “Кавказкая пленница” ռեստորանային համալիրում: 

Ինչպես նշեց  ՙՄամա Միա՚ Գրուպի գործադիր տնօրեն Սուրեն Աբգարյանը, “Кавказкая пленница” ռեստորանային համալիրը իրենց հինգ տարվա թիմային, նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է.

-Հինգ տարի շարունակ մենք մանրակրկտորեն աշխատել ենք, որ նախագիծն իրականություն դառնա, փորձել ենք ստեղծել մի այնպիսի միջավայր, որը ներշնչի ջերմ, հանգիստ, ընտանեկան մթնոլորտ` շրջապատված հայտնի ֆիլմի գեղեցիկ տեսարաններով ու հերոսներով:

Մեզ համար առանցքային կարևորություն էր ներկայացնում հատկապես կովկասյան խոհանոց ունենալը: Մենք այդ հինգ տարիների ընթացքում փորձել ենք հավաքագրել կովկասյան ուտեստների հարուստ տեսականին, ինչպես նաև եվրոպական:  Ընդհանուր առմամբ, այստեղ մատուցվում են 97 տեսակի տաք ուտեստներ, աղցաններ, ապուրներ, ինչպես նաև խմիչքների մեծ տեսականի:

Պետք է նկատել, որ ուտեստները, բացի բազմատեսակ ու համեղ լինելուց, յուրահատուկ ձևով են մատուցվում: Յուրաքանչյուր ուտեստ մատուցվում է իրեն հատուկ սպասքով, որը ձեռք է բերվել տարբեր երկրներից:  

“Кавказкая пленница”  ֆիլմը սկսվում է այն դրվագից, թե ինչպես է Շուրիկը  կովկասյան կենացներ հավաքում: “Кавказкая пленница”  հացատանը կարելի է տեսնել և ընթերցել նաև այդ կենացները:

-“Кавказкая пленница”  ռեստորանային համալիրի հացատան անունն ու բովանդակությունը  յուրահատուկ ներդաշնակության մեջ են: Պարզապես պետք է այցելել և գերվել այստեղի համով, բույրով, բարձրակարգ սպասարկմամբ,-ավելացրեց Սուրեն Աբգարյանը:

 

“Кавказкая пленница”  հացատանը մատուցվող կովկասյան և եվրոպական ուտեստները  պատրաստվում են Վրաստանից, Եվրոպայից հրավիրված խոհարարների կողմից: 

-Ես ուրախ եմ, որ հրավիրվել եմ Երևան: Այն շատ հյուրընկալ քաղաք է, միաժամանակ` Կովկասի ամենահին քաղաքներից մեկը:

“Ковказкая  пленница” հացատանը կարելի է ճաշակել վրացական ավանդական խոհանոցի ուտեստները` չախոբիլի, սացիվի, ղաուրմա, չաշուշուլի, օջախուրի, խաչապուրի, չակապուլի, չկմերուլի, խինկալի: Բոլորին հրավիրում եմ “Ковказкая пленница”  հացատուն  և վստահեցնում եմ, որ մեզ մոտ գալով` դուք Ձեր կամքով գերի կմնաք մեզ մոտ,-նշեց “Кавказкая пленница”  հացատան գլխավոր խոհարար Շոտա Ցինցաձեն:

Кавказкая пленница”  ռեստորանային համալիրի առաջին հարկում  գտնվում է ՙԼաունջ՚ բարը: Այստեղ կարելի է վայելել  ըմպելիքների, կոկտեյլների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, աղանդերի մեծ տեսականի: ՙԼաունջ՚ բարում կարելի է անցկացնել  գործնական հանդիպումներ:

“Кавказкая пленница” ռեստորանային համալիրի 6-րդ և 7-րդ հարկերում գործում են բացօթյա սրճարանները:

-Երկհարկանի բացօթյա սրճարանի ինտերիերը նույնպես հագեցած է  ՙԿովկասի գերուհին՚ ֆիլմի հերոսներով ու դրվագներով:  Այստեղ գործում են նույն սկզբունքները, ինչ ՙՄամա Միա՚ պիցցայատների ցանցում: Կարելի է ճաշակել պիցցաներ, տաք, սառը ուտեստներ, աղցաններ, խմիչքներ, լավ ժամանակ անցկացնել:

Սուրեն Աբգարյանի խոսքով` “Кавказкая пленница” ռեստորանային համալիրը ստեղծված է բոլորի համար: Այստեղ գները բավականին մատչելի են, իսկ ծառայությունները` բարձրակարգ:

-Մենք փորձել ենք ստեղծել գեղեցիկ միջավայր, համերի բազմերանգություն և մատչելի գներ, որպեսզի հետաքրքիր ժամանակը համադրվի մատչելիության հետ:

“Кавказкая пленница”  ռեստորանային համալիրի տնօրինությունն իր բոլոր այցելուների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին չցանկացան պատմել: Հարկ է նշել, որ այս գեղեցիկ համալիրի ստեղծման և կայացման գործում մեծ ներդրում ունի ՙՄամա Միա՚ Գրուպի նախագահ Կարեն Բակլաչյանը:

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...