17:25
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՐՈՆԵԼ ԲԱԶՄԱՊԻՍԻ ՄԻՋՈՑՆԵՐ

2013-04-16 11:37

«Դե Ֆակտո» 37 (2009թ.)

 Հրազդան քաղաքն իր կոլորիտով ու տնտեսությամբ տարբերվում  է հանրապետության մյուս քաղաքներից։ Ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա է գտնվում քաղաքը, որը ձևավորված է յոթ գյուղերի հիման վրա` ընդգրկելով իր մեջ Հարավային, Միկրո և Կենտրոն թաղամասերը։ Լինելով մարզկենտրոն` փորձում է գործունեության նոր ոլորտներ զարգացնելով հետ  չմնալ քաղաքակիրթ այլ բնակավայրերից։ Այդ նապատակին են ուղղված քաղաքի ղեկավարի` Արամ Դանիելյանի աշխատանքները։

- Մինչ մեր բուն զրույցին անցնելը նախ կխնդրեմ մի քանի բառով ասեք Ձեր անցած ուղու մասին։

Սկսեմ ամենասկզբից։ Ծնվել եմ 1962 թվականին Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում։ 1986թ-ին ավարտելով պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը, աշխատանքի եմ անցել Հրազդանի ՊՇԷԿ-ում որպես ինժեներ։ 1989-1993թթ-ին աշխատել եմ Հրազդանի Քաղխորհրդի գործկոմում որպես հրահանգիչ։ 1992 թվականին ընտրվել եմ Քաղխորհրդի պատգամավոր։ 1993 թվականին աշխատանքի եմ անցել Քաղխորհրդի գործկոմում,  որպես Սոցիալական ապահովագրության բաժնի պետ։  1995 թվականին ընտրվել եմ Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ Սոցիալական ապահովության տարածքային կենտրոնի տնօրեն։ 2002 թվականին ընտրվել եմ Հրազդանի քաղաքապետ, վերընտրվել եմ 2005 թվականին և 2008 թվականին։ Սերում եմ բազմանդամ ընտանիքից` 10 երեխա ենք, իսկ ինքս ունեմ չորս երեխա` երեք աղջիկ և մեկ տղա։

- Իսկ ինչն էր պատճառը, որ 2008 թվականին նորից առաջադրեցիք Ձեր թեկնածությունը։

Հիմնականում այն, որ նախորդ տարիներին կային աշխատանքներ, որոնք անավարտ էին, իսկ ես, որպես կանոն, չեմ սիրում կիսատ գործեր և անում եմ ամեն հնարավորը` դրանք ավարտին հասցնելու համար։ Եթե դուք Ծանոթ եք իմ նախորդ նախընտրական ծրագրերին, ապա նշեմ, որ ինձ համար կարգախոս ընտրել էի նաև հետևյալ խոսքերը` «Տու'ր իշխանություն, փորձիր հավատ»։ Անհամեստ չթվա, եթե ասեմ, որ հրազդանցին փորձեց իմ նկատմամբ ցուցաբերած իր հավատը, վստահեց և այսօր արդեն մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդյունքն առկա է և քայլ առ քայլ Հրազդանն էլ ավելի է գեղեցկանում և զարգանում։ Փոխադարձ վստահությունը կա և մեր երկխոսությունը պիտի շարունակվի և նշանավորվի նոր, գեղեցիկ և մնայուն գործերով։

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից տրված բարձր պարգևը Ձեր կատարած աշխատանքների գնահատակա՞նն էր։

Ես շնորհակալ եմ այդ բարձր պարգևին` Անանիա Շիրակացի մեդալին արժանանալու համար, որը ՀՀ տեղական  ինքնանակառավարման մարմինների կազմավորման տաս ամյակի, ինչպես նաև համայքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար էր։ Հավելեմ,  որ այդ պարգևը քաղաքապետարանի կոլեկտիվ աշխատանքի գնահատականն է, ինչը նաև պարտավորեցնող ուժ ունի։

- Ասացեք խնդրեմ, վերջին տարիներին ի՞նչ աշխատանքներ էք կատարել և ի՞նչ դժվարությունների էք հանդիպել։

Ի սկզբանե ասեմ, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան քաղաքում գրեթե ոչ մի տեսակ աշխատանքներ չէին կատարվել։  Անելիքները շատ են։ Քաղաքաշինության մեջ բազմաթիվ ոլորտներ կան` քաղաքի բարեկարգում, ասֆալտապատում, լուսավորություն, կանաչ տարածքների ընդլայնում, բազմաբնակարան շենքերի պահպանում, այդ բոլոր աշխատանքների կատարման համար հանդիպում ենք խնդիրների, բայց այդ խնդիրների մեծ մասը մենք արդեն լուծել ենք։ Քաղաքաշինությունը շարունակական աշխատանք է և միշտ նոր ծրագրեր են առաջ գալիս։

-Ո՞րոնք են հիմնական աշխատանքային շեշտադրումները։

Վերը նշված աշխատանքները շարունակական բնույթ են կրում և մշտապես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։ Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ կանոնավորված է համայնքի բյուջեն։ Բնականաբար, այս տարիներին մեզ շատ է օգնել կառավարությունը։ Չնայած ընդհանուր ֆինանսական ճգնաժամին, մենք ամեն միջոց ձեռնարկում ենք ընդհուպ մինչև անձնական կապերը, որպեսզի նախատեսված ծրագրերը թերի  չմնան։ Ներկայումս աշխատանքներ են կատարվում Կենտրոն թաղամասի Բարության պուրակ կոչվող հատվածում և նախատեսել ենք այդ հսկայական աշխատանքներն ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ։ Հիմնական խնդիրներից է քաղաքի ջրամատակարարման հարցը։ Հիմանադրման տարիներից քաղաքում ոչ մի ջարագիծ և խողովակաշար չի փոխվել, եղածն էլ մաշվել ու քայքայվել է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ՀՀ նախագահի ու կառավարության աջակցությամբ համապատասխան ծրագրի շրջանակներում շուտով քաղաքի ջրամատակարարման համակարգը կգոտիավորվի առանձին թաղամասերում անխափան ջրամատակարարում ապահովելու նապատակով։

Ամենօրյա գրաֆիկով, համայքնի միջոցներով ձեռք բերված աղբահամ մեքենաների շնորհիվ բնականոն կերպով քաղաքում կատարվում են աղբահանության աշխատանքները։

-Ավելի քան հիսուն հազար բանակիչ ունի Հրազդանը։ Այսօր որքանով է Ձեր համայնքի բանկիչը իր բնակավայրում ապահովված աշխատանքով։

Լինելով երբեմնի արտադրական քաղաք` Հրազդանը բնականաբար լուրջ վնասներ կրեց արդյունաբերության բնագավառում բոլորիս հայտնի անկման շրջանականերում, այդ թվում նաև ունեցանք գործազրկության խնդիր։ Սակայն այսօր համայնքի գործուն աջակցության և  տեղում տնտեսական  միջավայրի բարելավման արդյունքում մեզ հաջողվում է մեղմել իրավիճակը։ Որոշակի առումով խնդիրը մեղմում է նախկինում գործող «Հրազդանմեքենա» արտադարական միավորումը, չնայած այսօր այն մասնավոր ընկերության է պատկանում և չի գործում նախկին հզորությամբ։ Խնդիրը մասամբ լուծում է «Հրազ-Ջէկը», Հրազդանի ցեմենտի գործարանը, «Արմենկարպետ» գորգագործության կենտրոնը և այլն։

-Ի՞նպես է ապահովվում քաղաքում ազգաբնակչության տեղեկացվածության գործընթացը։

Շարունակելու ենք ապահովել համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների, հասարակական  և բոլոր շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, նպաստելով Հրազդանի քաղաքային համայնքի գործունեության թափանցիկությանը։

 -Ի՞նչպիսին է Հրազդանի քաղաքապետն ընտանիքում։

Ընտանիքը կյանքին լիակատարություն է տալիս, երջանկություն, չէ՞ որ երջանիկ է նա , ով երջանիկ է իր տանը։ Ընտանքիը սկսվում է երեխաներից, նրանց դաստիարակությունից, ապագայի հանդեպ ունեցած պատկերացումների հստակ ձևակերպումից, պետության ու ժողովրդի համար արժանի քաղաքցիներ կայացնելուց։ Այն, ինչ որ ես տեսել եմ իմ հայրական ընտանիքում, կուզեի տեղափոխել իմ ընտանիք և ճիշտ ուղու վրա պահել զավակներիս։ Ընտանիքը այն վայրն է, ուր մարդը գտնում է իր հանգստությունը և կարողանում է վայելել լիարժեք հանգիստ։   

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...