06:13
08/19/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՐՀԸ ՈՏՔԻԴ ՏԱԿ ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

2018-07-14 13:24

 «Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.) 

Բրունոյի մահապատժից ընդամենը ինը տարի հետո նրա հայրենակից Գալիլեյը ստեղծեց առաջին աստղադիտակը: Ֆլորենցիայի ամբողջ ազնվականությունը գալիս էր այդ խողովակից աստղերին նայելու: Ֆրանսիայի թագավորը խնդրել էր, որ որևէ լուսատու իր անունով կոչեն: Գալիլեյը մեծ փառքի արժանացավ:


Մի քանի հետազոտություններից հետո պարզվեց, որ «Ծիրկաթին»-ը բաղկացած է միլիարդավոր առանձին աստղերից, որ Յուպիտերը արբանյակներ ունի, իսկ արևի վրա բծեր կան: Եկեղեցին նույնպես ուշադիր ուսումնասիրեց բացված տեսարանը: Ճիզվիտների մեջ լավ գիտնականներ էլ կային, նրանք տեսնում էին և՛ բծերը, և՛ մոլորակները և՛ գիսաստղերը: Գիսաստղերի պատճառով նույնիսկ գիտական բանավեճ ծագեց:


Այս գրքում Գալիլեյը պնդում է, որ գիսաստղերը օպտիկական երևույթ են և ծաղրում է ճիզվիտներին, ովքեր դրանք ոչ երկրային օբյեկտներ են համարում: Գալիլեյի վաղեմի ընկեր Ուրբան Ութերորդ պապը նվեր ստացավ այս գիրքը, գովեց գիտնականին և ճիզվիտներին արգելեց վիճել նրա հետ:


Իսկ սա մեկ ուրիշ գիրք է: Այս մեկն արդեն վերջ դրեց Գալիլեյի ու Պապի ընկերությանը: Այստեղ ոչինչ չի գրված գիսաստղերի սխալ տեսության մասին: Դրա փոխարեն կա Կոպերնիկոսի ճշմարիտ տեսությունը: Երկխոսությունը վեճ է երեք մարդկանց միջև. երկու խելացիների և մեկ` ոչ այնքան: Նա, ով այնքան էլ խելացի չէ, պնդում է աշխարհի արիստոտելյան պատկերացումը... և այնտեղ Ուրբան Ութերորդը ճանաչեց... իրեն: Երևի ճիզվիտնե՛րն օգնեցին: Գիրքը երկու հարյուր տարի արգելվածների ցուցակում էր, իսկ հեղինակը մինչև կյանքի վերջը հայտնվեց տնային կալանքի տակ:


Բայց նա նախ ստիպված եղավ ծնկի իջնել նախկին ընկերոջ առաջ... և ընդունել, որ Արեգակը Երկրի շուրջ է պտտվում: Կարևոր չէ, թե աստղադիտակից ի՛նչ ես տեսել, երբ քեզ գործիքների հետ են ծանոթացնում:
Բարեբախտաբար, մեր օրերում եկեղեցին նորից վերադարձավ աստղադիտակին:

ՊԱԴՐԵ ՄԱՏՏԵՐՈ / աստղագետ/
ՊԱԴՐԵ - Նախ և առաջ ես եկեղեցական եմ, բայց ֆիզիկոսի դիպլոմով և աստղագիտության քննությունը հանձնելուց հետո կարող եմ նաև այս ասպարեզում աշխատել: Գալիլեյը մի շատ կարևոր բան է ասել. նա ասել է, որ սուրբ գրքերը մեզ չեն սովորեցնում երկնքի կառուցվածքը, նրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես կարելի է այնտեղ ընկնել: Այսինքն, Սուրբ գիրքը գիտական աշխատություն չէ, նա մեզ չի սովորեցնում, թե որն է կենտրոնում` Երկիրը, թե Արեգակը: Այն ուղղված է մեր բարոյականությանը, մեր վարքագծին: Եվ դա շատ ճիշտ է ասված: Եկեղեցու սխալը հետևյալն է. համարյա հարյուր տարի հետո, երբ աստղագետներն արդեն հաստատ ապացույցներ ունեին, մի բան, որ չուներ Գալիլեյը, եկեղեցին դա միանգամից չընդունեց, նա չուզեց ոչ շահեկան լույսի տակ երևալ: Բայց ես էլ, եթե այն ժամանակ ապրեի և դատավոր լինեի, ճիշտ նույն սխալը կգործեի: Այդպիսին էր անցյալի մարդկանց գիտակցությունը:


Եկեղեցական գրաքննությունը մռայլ երևույթ էր և երկար կյանք ունեցավ: Չէ՞ որ մինչև տասնութերորդ դարը նրա հիմնական փաստարկը... խարույկն էր:


Ամեն դեպքում, Հռոմում գտնվեց մի հերոս, ով արդեն տասնվեցերորդ դարում դադարեց ուշադրություն դարձնել նրա վրա: Նա ասում էր այն, ինչ ուզում էր և երբեք չէր զղջում: Ազատ մամուլի առաջին ներկայացուցիչը... քարից է պատրաստված... իսկ քարերը... չեն այրվում: Ճիշտն ասած, ծագումով նա հույն է և սկզբնական անունն էլ Մենելայոս է եղել: Հռոմեական կարդինալը նրան հինգ հարյուր տարի առաջ է այստեղ բերել` իր պալատը զարդարելու համար: Բայց շուտով զարդը խոսեց: Հսկա պատվանդանը սկսեց կատակներ և պապի հեղինակությունը փչացնող այլ արտահայտություններ հավաքել: Նրանք հայտնվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ Բենեդիկտ Տասներեքերորդը խոստացավ անհայտ հեղինակներին մահապատժի ենթարկել: Ժողովրդի ձայնը գիշերն էր խոսում` չնայած պահակախմբին: Ժողովուրդն իր հերոսին «Պասկուինո» վերանվանեց` տեղական սրախոսներից մեկի անունով: Այդ օրվանից, ուրիշի հեղինակությունը փչացնող բոլոր անստորագիր գրությունները կոչվեցին «պա



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-07-13 15:03

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց