00:32
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արա Ղարիբյան

2015-07-03 17:05

                                           «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

 ՀՀ Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող “Արմյանսկիյ  Ուրաժայ” ՍՊՆ-ն հիմնադրվել է 2014թ -ի փետրվարին` նպատակ ունենալով իրականացնել ջերմոցային պայմաններում բանջարեղենային արտադրության գործունեություն։ “Դե ֆակտո” ամսագրի հարցերին է պատասխանել  “Արմյանսկիյ  Ուրաժայ” ՍՊԸ-ի տնօրեն Արա  Ղարիբյանը։

-Պարո՛ն  Ղարիբյանինչպե՞ս  ծնվեց  գաղափարը՝  զբաղվել վարունգի արտադրությամբ։

-Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ առաջացավ բանջարանաբոստանային արտադրանքի  դիֆիցիտ։ “Արմյանսկիյ  Ուրաժայ” ՍՊՆ-ն հիմնադրվել է 2014թ-ի փետրվարին՝ նպատակ ունենալով իրականացնել ջերմոցային պայմաններում բանջարեղենի արտադրության գործունեություն։ Այդ նպատակով ընկերության կողմից մշակվել է 10,5 հա մակերեսով, ժամանակակից  տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսության բիզնես ծրագիր՝ հիմնվելով ֆիանսիական “Richel Group” ընկերության տեխնիկական առաջարկի վրա։ Բիզնես ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական  միջոցներ ներգրավելու նպատակով ընկերությունը դիմել է  “Ամերիաբանկ”ՓԲԸ-ին։ Բանկը ուսումնասիրել է ծրագիրը և հայտնել իր պատրաստակամությունը՝ ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ, ինչի համար ես ամեն առիթի հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Մենք ընդամենը 1 տարեկան ենք, իսկ արտադրանք  սկսել ենք թողարկել  ընդամենը 3 ամիս։ Վարունգի սերմերը ներմուծում ենք Հոլանդիայից։

-Որքա՞ն ժամանակ պահանջվեցորպեսզի  ստեղծվի  ջերմոցային տնտեսությունը։

-Մոտ 7 ամսվա ընթացքում կառուցվեց 10,5 հա մակերեսով ժամանակակից  տեխնոլոգիանելով հագեցված ջերմոցային տնտեսություն, որտեղ իրականացվում է վարունգի արտադրություն։

-Իսկ որքա՞ն ներդրում  է կատարվել։

-Ջերմատան կառուցման և շահագործման համար ընդհանուր առմամբ կատարվել է մոտ 10 մլրդ. դրամ ներդրում։ Ջերմոցային տնտեսությունն ունի 2 ջերմատուն՝ 4 և 5 հա. մակերեսով և տնկարան՝ սածիլների արտադրության համար։ Տնկարանն իր տեխնոլոգիական հագեցվածությամբ միակն է տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս սածիլով ապահովել ոչ միայն ներքին շուկան, այլև արտահանել հարևան Վրաստան։ Այժմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հարավային շրջաններ սածիլ արտահանելու ուղղությամբ։

-Ի՞նչ  եղանակով  է  աճեցվում վարունգը։

-Ջերմատանը վարունգի մշակությունը իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով։ Բույսերի սնուցման համար օգտագործվում  Եվրոպական և ռուսական արտադրության պարարտանյութեր։ Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը տարվում է կենսաբանական եղանակով, ինչը երաշխավորում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ արտադրանք։

-Որքա՞ն  վարունգ  է  աճեցվում  ջերմատներում։

-Նախատեսվում  է  1քմ-ից ստանալ 55-60 կգ. բերք, որը տարեկան կկազմի 5500-6000 տոննա։ Շահագործման հանձնելուց առայսօր ընկերությունն արտադրել է մոտ 1400 տոննա վարունգ։

-Պարո՛ն  Ղարիբյանհիմնականում  ո՞ր  երկրներ եք արտահանում։

-1400 տոննա վարունգից 1300-ը  իրացվել է արտաքին շուկայում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում  և Վրաստանում, իսկ 100 տոննան՝  ներքին շուկայում։ Ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է ՌԴ։ Ընկերությունը գործընկերային  լավ հարաբերություն ունի Ռուսաստանի տարբեր քաղաքներում բանջարեղենի  մեծածախ իրացմամբ զբաղվող ընկերությունների  հետ, որոնք զբաղվում են ՌԴ-ում ընկերության արտադրանքի իրացմամբ։

-Ինչպե՞ս  եք  իրականացնում  վարունգի  տեղափոխությունը։

-Տեղափոխությունն իրականացնում  ենք  սառնարան-մեքենաներով,  որոնցում  մշտապես պետք է ապահովել  (+10 ◦C)  ջերմաստիճանը։

-Որքա՞ն  արժե  Ձեր  ընկերության  արտադրած  վարունգի  1կգ-ը  հայկական  շուկայում։

- Միջին չափի վարունգի 1կգ-ն արժե  350դրամ, իսկ  կարճը՝ 700 դրամ։  Տեղական շուկայում մեզ համար ամենակարևորն այն է, որ  չխանգարենք գյուղացուն։ Եթե մենք հնարավորություն ունենք 1 օրվա ընթացքում արտահանել Մոսկվա այնքան, որքան ցանկանանք,ապա  գյուղացին չունի այդ հնարավորությունը։ Գյուղացուն չխանգարելը մեզ համար սկբունքային հարց է։

-Պարո՛ն Ղարիբյան, որքա՞ն  աշխատող  կա  Արմյանսկիյ  Ուրաժայ  ՍՊԸ-ում  և  որքա՞ն  է կազմում  միջին  աշխատավարձը։

-Ընկերությունում բույսերի մշակության, փաթեթավորման, իրացման և վարչական բաժիններում  ներգրավված են շուրջ 300 աշխատակիցներ։ Աշխատակիցների 90 տոկոսը կանայք են։ Միջին աշխատավարձը կազմում է 120-130.000 դրամ։  Ընկերության աշխատակիցների գերակշիռ մասը Գողթ համայնքի և հարակից Գառնի և Գեղարդ համայնքների բնակիչներ են։ Հարկ է նշել, որ ընկերությունը աշխատանքով ապահովել է նշված համայնքների հաշմանդամ բնակիչներին ևս։ Քանի որ ես ծնունդով Գողթից եմ, այդ իսկ պատճառով տեղացիներին աշխատանքի տեղավորելն ինձ համար սկզբունքային ու առաջնային խնդիր է։

-Պարո՛ն  Ղարիբյանօրեր  առաջ  Ձեր  ընկերության  արտադրանքին  ծանոթացավ  նաև երկրի  նախագահ  պարոն  Սերժ  Սարգսյանը։

- Նախագահի այցելությունը յուրաքանչյուր ընկերության համար մեծ պատիվ է, հատկապես մեր նման սկսնակ ընկերության համար, երբ առանց նախագահի ու կառավարության աջակցության անհնար է առաջ գնալ ու զարգանալ։

-Խոսենք  նաև  ապագա  ծրագրերից։  Ի՞նչ  անակնկալներ  ունի  ընկերությունն առաջիկայում։

-Ընկերությունը նպատակ ունի գործունեության հետագա տարիներին ընդլայնել ջերմոցային տնտեսությունների տարածքը  ևս 20 հա. մակերեսով,  որտեղ  նույնպես կիարականացվի բանջարեղենի արտադրություն։  Ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա նվազագույնը  եռապատկել  ընկերության արտադրանքի ծավալը և ստեղծել ևս 450-500 աշխատատեղ։  Նոր ջերմատան համար հողային աշխատանքների զգալի մասն իրականացված  է։ Կառուցված գազատարի թողունակությունը հնարավորություն է տալիս նոր կառուցվելիք ջերմատունն ապահովել գազով։

Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...