06:09
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես իսկապես սիրում եմ հայրիկիս անակնկալներ մատուցել

2015-01-13 11:40

                                  «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Դե ֆակտոամսագրի կողմիցՏարվա հայտնությունէ ճանաչվել երիտասարդ երգչուհի Անգելինա Գասպարյանը, ով շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել շատերի կողմից։

Ներկայացնում ենք մեր ամսագրի հարցազրույցը Անգելինայի հետ։

-Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել երգարվեստով։ Արդյո՞ք ծնողներդ դեմ չէին այդ որոշմանը։

-Երբ  դեռ հաճախում էի մանկապարտեզ, երգի ուսուցչուհին ասաց մայրիկիս, որ ես ձայնային լավ տվյալներ ունեմ, այդպես սկսեցի երգել։ Հաճախեցի “Արևներ” մանկապատանեկան,  հետո “Արևիկ” մանկական համույթ, որից հետո սկսեցի անհատական վոկալով զբաղվել, նոր երգեր, տեսահոլովակներ նկարահանել։

Ծնողներս դեմ չէին երգչուհի դառնալու իմ որոշմանը։

-Ինչպե՞ս սկսեցիր առաջին քայլերդ իրականացնել և ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիր։

-Առաջին տեսահոլովակս նկարահանվեց  “Իմ օրը” երգի հիման վրա, հետո “Հրեշտակներ”, որից հետո “Հայրիկ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն էր։   Ինձ համար դա անսովոր էր բայց հաղթահարեցի։

-Ո՞րն ես համարում քո հաջողության գաղտնիքը։

-Իմ հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, որի արդյունքը ակնհայտ երևում է։

-Դու հաճախ ես երգերի ու տեսահոլովակների տեսքով քո հայրիկին անակնկալներ մատուցում։ Դրանցից վերջինն էլՊահապան հրեշտակներերգն էր։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է նա դրանց արձագանքում։

-Այո, շատ հաճախ։ Ես իսկապես սիրում եմ հայրիկիս անակնկալներ մատուցել, իսկ նա շատ է հուզվում և ուրախանում դրանցով։

-Քանի որ հայրիկդ չափազանց զբաղված է լինում՝  հասցնու՞մ  ես նրա հետ բավարար ժամանակ անցկացնել և ինչո՞վ եք միասին զբաղվում ազատ ժամանակ։

-Իհարկե հայրիկս շատ զբաղված է, բայց մեզ ժամանակ հատկացնում է։ Ես իր կարծիքով և խորհրդով եմ շարժվում։

-Ովքե՞ր են քեզ համար ոստիկանները։

-Ոստիկաններն են մեր պահապան հրեշտակները։ Նրանք  ամենուր են և օգնում են մեզ, մեր կողքին են միշտ։

-Ինչի՞ մասին ես երազում։

-Երազում եմ  ճանաչված երգչուհի դառնալու և ճանաչված աստղերի հետ զուգերգով հանդես գալու մասին։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես։

-Ծրագրում եմ ունենալ մենահամերգ, նկարահանել նոր տեսահոլովակներ և այլն։

Ներկայացրեց  Լուսինե Հովհաննիսյանը




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...