20:03
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր կարելի է ասել «Երևան Ջուր»-ը ոտքի կանգնած համակարգ է և լուրջ երաշխիքներ ունի ավելի շահութաբեր, արդյունավետ ընկերություն դառնալու համար

2014-09-03 11:25

                                  «Դե Ֆակտո» N 98  (2014թ.)

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան

“Երևան Ջուր” ընկերությունն այսօր Երևան քաղաքի կենսաապահովման ծառայություններից ամենակարևորներից մեկն է։ Մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն ունի երկար տարիների պատմություն և շատ բարդ կառուցվածք։ Երևանն այն հազվագյուտ քաղաքներից մեկն է, որը սնվում է Աստծո տված որակյալ աղբյուրի ջրով։  Համակարգն ունենալով երկար տարիների պատմություն՝ իսկապես ունի ծանրագույն խնդիրներ։ Բավական է միայն ուսումնասիրել ներքաղաքային բաշխիչ ցանցի կառուցման տարեթվերը  և կարելի է պատկերացում կազմել այդ ցանցի ֆիզիկական վիճակի, բարոյական մաշվածության, պոմպերի, փականային համակարգի, օրվա կարգավորիչ ջրամբարների ֆիզիկական կարգավիճակի մասին։ Ինչ խոսք, վերջին 10-15 տարիների ընթացքում “Երևան Ջուր” -ը, որպես ջրամատակարարման և ջրահեռացման  ծառայություն մատուցող ընկերություն, իսկապես լուրջ որակական փոփոխություններ է ապրել՝ կառավարման, շահագործման, կոմերցիոն ֆինանսատնտեսական մեխանիզմների առումով։ Սա այն հազվագյուտ համակարգերից է, որում կարևոր է ներդրումների շարունակականության ապահովումը։ 90-ական թվականների վերջին մեր երկիրը “Երևան Ջուր” ընկերության համակարգում որդեգրեց ներդրումային քաղաքականության և սկսեց իրականացնել վարկային ներդրումների ծրագրեր, որոնք էապես նկատելի դարձրին իրենց արդյունքները։ Ամենից առաջ համակարգը ֆիզիկապես ոտքի կանգնեց։ Նախկինում տարրական վթարներն անգամ քաղաքում խնդիր էին հարուցում, իսկ այսօր համակարգի վրա կատարած կապիտալ ներդրումները էապես ֆիզիկապես ամրացրին համակարգը, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձավ հուսալի համակարգ, ջրի կորուստները նվազեցին, իսկ ջրամատակարարման ժամաքանակն էլ ավելացավ, ինչը սպառողի առաջնային պահանջներից է։

Այսօր կարելի է ասել “Երևան Ջուր”-ը ոտքի կանգնած համակարգ է և լուրջ երաշխիքներ ունի ավելի շահութաբեր, արդյունավետ ընկերություն դառնալու համար։  Վերջին տասնամյակի ընթացքում ընկերությունում անցում կատարվեց  կառավարման նոր և արդյունավետ համակարգի։ ֆրանսիական “Քոմփանի Ժեներալ դեզ' Օ”  ընկերության միջև կնքված վարձակալության 10-ամյա պայմանագիրը պահանջարկված էր, որպեսզի ներդրումները լինեն ավելի կառավարելի։

 Այսօր թեպետ ողջ քաղաքը հագեցած չէ 24-ժամյա ջրամատակարարմամբ և այս ուղղությամբ դեռ խնդիրներ և անելիքներ կան, սակայն այժմ ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված այն սրված վիճակը չէ,որն ունեինք տասնյակ տարիներ առաջ։

“Երևան Ջուր”-ը որպես առևտրային ընկերություն՝ վարում է բավականին գրագետ և խելամիտ ֆինանսական քաղաքականություն, իսկ առևտրային հարաբերությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ օրենսդրորեն ամբողջությամբ կարգավորված են։ Անթաքույց բոլորն են նկատում, որ մայրաքաղաքում ջրամատակարարման որակը բավականին բարելավվել է և ձեռքբերումներն ակնհայտ են բոլոր ցուցանիշներով՝ թե՛ջրարտադրության, թե՛կորուստների կրճատման, ժամերի տևողության ծավալով, ջրի որակի պահպանման, վթարների քանակի նվազման, առևտրային հասույթի գանձնման, վարչարարության, տեխնիկական հագեցվածության տեսանկյունից, և այսօր ընկերությունն ունի շահագործման համար անհրաժեշտ այնպիսի մեխանիզմներ, սարքավորումներ և պոմպակայաններ, որոնց մասին կարելի էր  20 տարի առաջ երազել։

Ընկերությունում բարձրացել է հաճախորդների հետ շփման կուլտուրան։ Կարելի է ասել, որ “Երևան Ջուր”-ն ապրում է լուրջ առաջընթաց, բայց մենք շատ անելիքներ ունենք մայրաքաղաքի բնակչության պահանջը 100 տոկոսով բավարարելու, 24-ժամյա հուսալի և անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում։

Ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին ճանաչում եմ շատ վաղուց, նրա աշխատանքային կենսագրությունը համընկավ այն պահի հետ, երբ սկիզբ դրվեց նոր մտածողությամբ կառավարման նոր համակարգին՝ թարմացված երիտասարդ կադրերով։ Դեռևս այն ժամանակ Երևանի քաղաքապետարանը կրթության և գիտության նախարարությանը դիմեց դիմեց Երևանի  “Ջրմուղ-կոյուղի” ընկերության համար կադրեր պատրաստելու հարցով։  Թեպետ այդ ժամանակ էլ լավ մասնագետներ կային, սակայն կյանքն առաջ էր ընթանում, պահանջվում էր նոր մտածողություն՝ թարմ և պրոգրեսիվ էներգիայով։ Գոռ Գրիգորյանը եղավ առաջին երիտասարդ կադրերից մեկը, որ եկավ  “Երևան ջուր” ընկերություն։ Կարճ ժամանակահատվածում նա  կարողացավ իր գիտելիքները հարստացնել այն գործնական հմտություններով, որը պահանջվում էր համակարգում։ Կառավարման մոդելի մեջ նրան բաժին ընկավ ծանրագույն բլոկը՝ շահագործման պատասխանատվությունը, սակայն իր գիտելիքներով նա արագ կարողացավ յուրացնել համակարգը և այսօր, լինելով գործադիր տնօրեն, Գոռը կարողանում է իսկապես իրականացնել գրագետ, հավասարակշռված աշխատանք։ Գոռն ունի ընդգծված համբերատարություն. նա կարող է համբերատար լսել, գիտակցել խնդրի դժվարությունը և գնալ առաջ։

“Երևան Ջուր” ընկերության կոլեկտիվի հետ ամենօրյա շփումների մեջ ենք, աշխատանքային առօրյայի մեջ օր, ժամ հասկացողությունը վերացված է և ինձ համար նկատելի է կոլեկտիվում տիրող ներդաշնակ բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը շատ կարևոր է նման պատասխանատու ծառայության մեջ։

“Երևան Ջուր”-ը մի համակարգ է, որի խնդիրներն այնքան շատ են, որ պահանջում է համբերատարություն, նոր մտածողություն, ինչով էլ օժտված է ընկերության տնօրենը։  Երևանի քաղաքապետարանի և “Երևան Ջուր” ընկերության միջև ձևավորվել է աշխատանքային և մարդկային փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցություն։ Գոռի հետ ամենօրյա աշխատանքային շփումների մեջ եմ և երբեք մեր հանդիպման թեման չի կրկնվում. անընդհատ ի հայտ են գալիս նոր թեմաներ, նոր խնդիրներ, նոր ծրագրեր ու նոր մոտեցումներ, ինչը աշխատանքում ամենակարևորն է։ Գոռ Գրիգորյանը շատ է սիրում իր մայրաքաղաքը և շատ նվիրված է նրան։

Գոռ Գրիգորյանին մաղթում եմ  ջրի նման երկար կյանք ու աշխատանքային նվաճումներ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...