18:19
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարապետ Օհանյան

2014-08-30 14:39

                                         «Դե Ֆակտո» N 98 (2014թ.)

Դե  ֆակտոամսագրի հարցազրույցը  “Երևան ՋուրՓԲԸ  “Արևելք”  շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանի հետ։

ՏԵՂԵԿԱՆՔ. “Երևան ՋուրՓԲԸ-ի  “Արևելքշահագործման  տնօրինության կազմում են գտնվում 5 շահագործման տեղամասեր, որոնք սպասարկում են Երևան քաղաքի շուրջ 54 տոկոսը՝ 162 հազար բաժանորդի։ Խոսքը հիմնականում Ավան, Նոր Նորք, Նորք-ՄարաշԷրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների մասին է։ Տնօրինությունը Վարձակալության պայմանագրի հիման վրա իրականացնում է նշված տարածքներում առկա ջրագծերի, կոյուղագծերի, պոմպակայանների, ջրամբարների, ջրաղբյուրների, մյուս կառուցների սպասարկումը, շահագործումը և պահպանումը։

-Պարոն Օհանյան, իրո՞ք ձեր տնօրինությունն  է պատասխանատու ողջ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի համար։

-Սպասում էի այս հարցին։ Իրոք, բնակչության մոտ ձևավորվել է թյուր կարծիք, որ բոլոր ջրագծերն ու կոյուղագծերը մեր ընկերությունն է շահագործում։ Մինչդեռ ըստ վարձակալության պայմանագրի օրինակ բազմաբնակարան շենքերը մենք սպասարկում ենք մինչև շենքերի ջրաչափական հանգույցները, իսկ կոյուղին՝ մինչև շենքի վերջին դիտահորը։ Ինչ վերաբերում է մասնավոր տնատիրություններին և իրավաբանական անձանց, ապա իրենց սեփականությունը հանդիսացող ցանցը մենք ընդհանրապես չենք սպասարկում։ Որպես շահագործող գտնում եմ, որ դա մեր պայմանագրի թերացումներից մեկն է, որովհետև փաստացի բնակչության մի ստվար զանգված մնացել է սպասարկման ոլորտից դուրս։ Մենք մասնագիտացած կազմակերպություն ենք, ունենք համապատասխան գիտելիքներ, փորձ, նաև ցանկություն՝ օգնել սպառողներին, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են և չենք կարող մեր պարտավորություններից դուրս սպասարկել բնակիչներին։ Բայց մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչ անի բնակիչը։ Կարծում եմ, որ հաջորդիվ եկող պայմանագրում այդ բացը կլրացվի։

Ասածս չի նշանակում, որ ընկերությունը որդեգրել է պասիվ կեցվածք։ Այժմ էլ, հաշվի առնելով մեր և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները, փորձում ենք առաջացած հարցերը լուծել այնպես, որ բնակիչը միայնակ չմնա իր խնդիրների առջև։ Սակայն  անել անհնարինը՝ պարզապես հնարավոր չէ։

 -Պարո՛ն Օհանյան, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում։

-Նշեմ, որ մեր ընկերությունը համակարգում լայնածավալ վերակառուցման աշխատանքներ է իրականացնում  ամեն օր և ամեն ժամ։ Համակարգը, ցավոք սրտի, 25-30 տարիներին անուշադրության է մատնված եղել, որի դառը պտուղները, չնայած վերջին տարիներին գործադրվող ջանքներին, մենք դեռ երկար ենք քաղելու։ Իհարկե՝ բնակիչը ոչինչ չի ցանկանում լսել այդ մասին, սակայն մեզ էլ պետք է հասկանալ. խողովակներն անընդհատ մաշվում են, շարքից դուրս գալիս, սակայն դրանք փոխելու համար համապատասխան միջոցներ են պետք։ Շատ ավելին, քան մենք այսօր, անգամ պարտավորությունների գերակատարման պարագայում, կարող ենք  հատկացնել։ Կոնկրետ “Արևելք”  շահագործման տնօրինության սպասարկման տարածքում նախորդ տարի մոտ 390 միլիոն դրամի ներդրում է կատարվել։ Ներդրումներին զուգահեռ համակարգը փորձում ենք ոչ միայն բերել կառավարելի վիճակի, այլև զարգացնել։ Այն փողոցներում, որտեղ կատարվում են ջրագծերի փոխարինման աշխատանքներ,  բաժանորդների համար մեր միջոցներով կառուցվում են  ջրաչափական դիտահորեր և տեղադրվում ջրաչափեր, որոնց արդյունքում բացառվում են ջրագողության դեպքերը, դյուրին է դառնում ջրի սպառման վերահսկումը, բարձրանում է սպառողների սպասարկման մակարդակը, նվազագույնի է հասնում տեսուչ-բնակիչ հարաբերությունները։

-Այժմ որքա՞ն են կազմում ջրի կորուստները։

-Ջրի կորուստները համակարգում բազմաթիվ են և բազմաբնույթ։ Շատ դեպքերում դրանք կրում են օբյեկտիվ բնույթ և մեզանից կախված չեն։ Օրինակ, Երևանում առկա մոտ 2000 ցայտաղբյուրներին մատակարարվող ջուրը ճիշտ է քաղաքացիների ծարավն է հագեցնում ու ուրախություն պատճառում, սակայն մեզ համար հանդիսանում է ջրի կորուստ՝ համակարգ մուտք գործող ջրի ընդհանուր ծավալի մոտ 2 տոկոսը։ Հրշեջներին խիստ անհրաժեշտ հակահրդեհային հիդրանտների միջոցով նույնպես որոշ քանակի ջուր է օգտագործվում, ինչը նորից կորուստ է։ ԵՎ այսպես շարունակ։ Դրա համար էլ կարծում եմ ջրի կորուստ արտահայտության փոխարեն ավելի ճիշտ կլինի օգտագործել չհաշվառված ջրի քանակ արտահայտությունը, որի ծավալը ներկայումս կազմում է մոտ 78 տոկոս, նախկին 83.5 տոկոսի փոխարեն։ Մյուս կողմից, դրա ծավալը վարձակալության պայմանագրով չի սահմանվել որպես ընկերության կատարողականության գնահատման ցուցանիշ։ Հետևաբար, չի կարելի դրանով որոշել ընկերության աշխատանքի արդյունավետությունը։ Ուրիշ է, որ մենք ինքներս են խիստ շահագրգիռ ջուրն օգտագործել արդյունավետորեն, քանի որ այդ ճանապարհով է մեզ հաջողվում շարունակաբար նվազեցնել շահագործման ծախսերը և ունենալ միջոցներ համակարգի զարգացման համար։

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ չնայած առկա խնդիրներին, ջրամատակարարման բարելավման մասով  մեր ընկերությունն իր առջև դրված պարտավորությունը հաջողությամբ կատարում է։ Աշխատանքներն ընթանում են շարունակաբար։ Այժմ էլ պոտենցիալ ռիսկային գոտում գտնվող թաղամասերը ներգրավվել են ֆրանսիական կառավարության տրամադրած վարկի շրջանակներում և ծրագրով ռիսկային չորս թաղամասեր վերակառուցվելու են։ Վստահեցնում եմ, որ մինչև 2016 թվականը Երևանում 24 ժամյա ջրամատակարարում՝ բացառությամբ մի քանի թաղամասերի ապահովմամբ առաջին հերթին շահագրգռված է հենց “Երևան Ջուր” ընկերությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...