19:10
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքիդ տակ Գևորգ Ասատրյանի հետ

2014-08-26 11:02

                             «Դե Ֆակտո» N 98  (2014թ.)

Բարեբախտաբար, մեր օրերում  եկեղեցին նորից  վերադարձավ   աստղադիտակին։ Գալիլեյը  մի  շատ  կարևոր  բան  է  ասել։ Նա  ասել  է, որ սուրբ  գրքերը  մեզ  չեն սովորեցնում  երկնքի կառուցվածքը, նրանք  մեզ  սովորեցնում  են, թե  ինչպես  կարելի  է այնտեղ  ընկնել։ Այսինքն, Սուրբ  գիրքը գիտական  աշխատություն  չէ, նա  մեզ  չի սովորեցնում, թե  որն  է  կենտրոնում` Երկիրը, թե  Արեգակը։ Այն  ուղղված  է  մեր  բարոյականությանը, մեր վարքագծին։ Եվ  դա  շատ  ճիշտ  է  ասված։ Եկեղեցու  սխալը  հետևյալն  է. համարյա  հարյուր  տարի  հետո, երբ  աստղագետներն  արդեն  հաստատ  ապացույցներ  ունեին, մի  բան, որ չուներ Գալիլեյը, եկեղեցին  դա  միանգամից  չընդունեց, նա  չուզեց  ոչ շահեկան  լույսի  տակ  երևալ։
        Այդպիսին   էր  անցյալի  մարդկանց  գիտակցությունը։ Եկեղեցական  գրաքննությունը  մռայլ  երևույթ  էր  և  երկար  կյանք  ունեցավ։ Չէ՞  որ մինչև  տասնութերորդ  դարը  նրա  հիմնական  փաստարկը… խարույկն  էր։ Ամեն  դեպքում, Հռոմում գտնվեց  մի  հերոս, ով  արդեն տասնվեցերորդ  դարում  դադարեց  ուշադրություն  դարձնել  նրա  վրա։ Նա  ասում  էր  այն, ինչ  ուզում  էր  և  երբեք չէր  զղջում։
    Ազատ  մամուլի  առաջին  ներկայացուցիչը… քարից  է պատրասված… իսկ  քարերը… չեն  այրվում։ Ճիշտն  ասած,  ծագումով  նա հույն  է  և  սկզբնական  անունն  էլ  Մենելայոս  է   եղել։ Հռոմեական  կարդինալը  նրան  հինգ  հարյուր  տարի  առաջ  է  այստեղ  բերել` իր  պալատը  զարդարելու  համար։ Բայց  շուտով  զարդը խոսեց։ Հսկա  պատվանդանը  սկսեց  կատակներ  և  պապի  հեղինակությունը  փչացնող  այլ  արտահայտություններ  հավաքել։ Նրանք  հայտնվում  էին  նույնիսկ  այն  ժամանակ, երբ  Բենեդիկտ  Տասներեքերորդը  խոստացավ  անհայտ  հեղինակներին  մահապատժի  ենթարկել։ Ժողովրդի  ձայնը գիշերն  էր  խոսում` չնայած  պահակախմբին։ Ժողովուրդն  իր հերոսին  “Պասկուինո” վերանվանեց` տեղական  սրախոսներից  մեկի  անունով։ Այդ  օրվանից, ուրիշի  հեղինակությունը  փչացնող     բոլոր  անստորագիր  գրությունները կոչվեցին  “պասկվիլներ”։

 Չնայած, մեր  ժամանակներում, արդեն  կարելի  է  ստորագրել։ Ժամանակակից  իտալացիները  նույնպես ոչ  բոլոր  հարցերում  են  համաձայն  Պապի  հետ։ Երկրի ութսունվեց տոկոսը կողմ  է  էֆտանազիային, հիսունութը` հղիության  ընդհատմանը  /աբորտներին/, երեսունչորսը` թեթև  թմրանյութերի   օրինականացմանը, վաթսունինը` պաշտոնական  զույգերի  և  զուգընկերների  իրավունքների  հավասարեցմանը։ Վերջին ցանկությունը  քիչ  էր  մնում օրենքի ուժ  ստանար 2007-ին։
  Փոխվում  է  ամեն  ինչ, նույնիսկ  ընտանեկան  իրավունքը, որն Իտալիայում  միշտ  կապված  է  եղել  եկեղեցականի  հետ։ Ամուսնալուծությունը  թույլատրվեց  միայն  1970 թվականին։ Իսկ Սոֆի Լորենը  Կարլո  Պոնտիի հետ  ծանոթացավ  1951-ին։  Հանրահայտ  պրոդյուսերը  մեծ  էր  Սոֆիից  քսաներկու   տարով  և, որ  շատ  ավելի  սարսափելի  է, ամուսնացած  էր։ Իսկ Իտալիայում  դա  նշանակում  էր. “ամուսնացած  է` ընդմիշտ”։ Եկեղեցին  հազվադեպ  է  համաձայնում  չեղյալ  համարել  ամուսնությունը։ Միայն  բացառության  կարգով։ Այդ  մարդիկ  այլևս  չեն  կարող  եկեղեցով  ամուսնանալ, չեն  կարող  միասին  հաղորդվել, չեն  կարող ուրիշ որևէ  մեկի  հետ  ապրել։ Մի  խոսքով, չեն  կարող  ստանալ  ուրիշի հետ  մի  անկողնում  քնելու օրհնությունը։
Քանի  որ  իտալական  պետությունն ու  եկեղեցին  համակարծիք  էին, ստիպված  եղան  դիմել  Մեքսիկայի  իշխանություններին։  Վեց  տարվա  ծանոթությունից  հետո  վարձվեցին  իրավաբաններ, ովքեր մեկնեցին  այնտեղ, ամուսնալուծեցին  Պոնտիին իր  առաջին  կնոջից  և  ամուսնացրին  Լորենի հետ։
Թերթերից  իմանալով իրենց  երկար  սպասված  ամուսնության  մասին` Կարլոն  և  Սոֆին  պատրաստվեցին  մեկնել  հարսանեկան  ճանապարհորդության։ Բայց  մի  աչալուրջ  ճենովացի   խանգարեց  նրանց։ Նա  Պոնտիին  դատի  տվեց`  մեղադրելով  բազմակնության  մեջ։ Կաթոլիկների    ամենագլխավոր  “Լոսսերվատորե  Ռոմանո” թերթը կոչ   արեց  մեղսավորին  հեռացնել  եկեղեցուց, իսկ  “Օջջի” թերթիընթերցողուհիներից  մեկը  պահանջեց  այրել  Սոֆիին  խարույկի  վրա։ Թերթերից  բացի  Իտալիայում  գոյություն ուներ նաև  քրեական օրենսգիրքը, որը  բազմակնության  համար  հինգ տարի  բանտարկություն  էր  խոստանում։ Հարսանեկան  ճամփորդությունը  ստիպված  էին  հետաձգել։  Նվերների  փոխարեն  սպառնալիքներ  տեղացին։ Նրանք   ստիպված  էին  գաղտնի  հանդիպել։  Կարլո  Պոնտիի  առաջին  ամուսնության  հիմքերը  խարխուլ  էին, բայց  առաջին  կինը  փրկեց  նրա  երկրորդ  ամուսնությունը։ Նա, Կարլոյի, Լորենի  և  երեխաների  հետ  միասին  Ֆրանսիայի  քաղաքացիություն  ընդունեց, որից հետո  վարչապետ  Ժորժ Պոմպիդուն  անձամբ  ստորագրեց   ապահարզանի  փաստաթղթերը։  Եվ  Պոնտին  երկրորդ  անգամ  ամուսնացավ  Սոֆի  Լորենի հետ։
Նրանք  միասին  ապրեցին  հիսունվեց  տարի  և  Կարլոն  ամեն  օր Սոֆիին  կարմիր  վարդ  էր  նվիրում։ Նա  նկարահանվեց  ամուսնու  տասնյակ ֆիլմերում  և  երկու  տղա  պարգևեց  նրան։ Նրանցից  մեկը  կինոռեժիսոր  է, մյուսը` Վիենայի  նվագախմբի  դիրիժոր։   Ժամանակի  ընթացքում  նրանց  ամուսնությունն  ընդունեցին,  որովհետև  դա  իսկական  սեր  էր։ Սոֆի Լորենն  ապացուցեց   բոլորին, թե  որքան խորն  է  նրա  սերը Պոնտիի  հանդեպ։ Նա  ամուսնու  հետ  էր  մինչև  վերջ, մինչև  նրա  մահվան  օրը, չնայած  այն  բանին, որ  դեռ  բավական  երիտասարդ  էր  և  բավական  գեղեցիկ, իսկ Պոնտին  արդեն  ծեր  էր  և  տկար։  Բայց  Սոֆին մնաց  նրա կողքին։ Նա  սիրահարված  էր  ոչ  թե  ամուսնու  արտաքինին, այլ  նրա խելքին։  Եվ  դա  ամենակարևորն  է։ Նա  հաղթեց  այդ  ճակատամարտում, արդարությունը  հաղթանակեց։ Գուցե  նրանք  այնքան  էլ  մեղսավոր  չեն` Կարլո  Պոնտին  և  Սոֆի Լորենը։ Իսկ ինչպե՞ս  են  ամուսնալուծվում  ժամանակակից  իտալացիները։ Ամուսնալուծվելուց  առաջ  ամուսինները  պետք  է  պաշտոնական  համաձայնագիր   ստորագրեն` առանձին  ապրելու  մասին։ Երեք տարի  անց  դատավորը  նորից  կվերանայի  գործը  և  որոշում  կկայացնի` ելնելով  ապացույցներից  և  պարտադիր  ստուգումներից։  Ամեն  ինչ  բավական  բարդ  է, և  եթե  ամուսինների  միջև  վիճաբանությունը  լուրջ  է, դա  միայն  ավելի  կերկարացնի  գործը։  Որոշ  ամուսնալուծություններ  տևում  են  մինչև  տասը  տարի։ Իտալիան  մինչև  հիմա  էլ  կաթոլիկ  երկիր  է  և  նրա  քաղաքացի  լինելը  շատ  իրավիճակներում  այնքան  էլ  հեշտ  չէ։ Ամուսնալուծության  խնդրից  բացի  չեն  դադարում  վեճերը  նաև  հակաբեղմնավորիչ  միջոցների  մասին։ Պապը  դրանք  միայն  2010-ին  է  թույլատրել։ Բայց  ո՛չ  բոլոր  տեսակները  և  ո՛չ բոլորին։  Իսկ  կիրակնօրյա  առևտուրն  արգելված  էր  բոլորի համար… մինչև  իննսունականների  կեսերը։ Հիմա  էլ, եկեղեցական  տոների  ժամանակ  խանութները  փակ  են։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...