19:05
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սամվել Համբարձումյան

2014-08-01 10:59

                                  «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Սամվել Համբարձումյանը  “Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի Մասիսի տեղամասի կոմերցիոն ծառայության պետ է սկսած 2009 թվականից։  Իր ղեկավարության տակ գտնվող Մասիսի ջրմուղն ընդգրկում է Մասիս  քաղաքը հարակից 14 համայնքներով։Դե ֆակտո ամսագրի հետ հարցազրույցում  Սամվել Համբարձումյանը ներկայացրեց Մասիսի ջրմուղու ենթակայության տակ գտնվող համայնքներում իրականացված աշխատանքները։

-Նշեմ, որ իմ ղեկավարման տարիներին Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վարկավորման ծրագրի շրջանակներում ջրամատակարարման ոլորտում բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել։ Ամբողջությամբ փոխվել են Մասիս քաղաքի,  Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան համայնքների խողովակաշարերը, իսկ մյուս համայնքներում փոխվել է խողովակաշարերի շուրջ 40 տոկոսը։ Նորաբաց համայնքում կառուցվել է նոր ջրամբար, որը սպասարկում է Նորաբաց, Ղուկասավան, Արբաթ, Դարակերտ, Դաշտավան, Հայանիստ գյուղերը, որոնք արդեն ապահովված են  24-ժամյա ջրմատակարարմամբ։  Այնթափ համայնքում շուտով կավարտվի արտիզյան հորերի վերանորոգման շինարարությունը։ Ընդհանուր առմամբ 5-6 համայնքներ դեռ բարեկարգման կարիք ունեն։

-Միջինում որքա՞ն է կազմում ջրամատակարարման տևողությունը։

-Միջինում ջրամատակարարման տևողությունը 15-16-ժամ է, իսկ որոշ համայնքներ և Մասիս քաղաքն ունեն 24-ժամյա ջրամատակարարում։

-Ինչպիսի՞ն է մատուցվող ջրի որակը և որքա՞ն են կազմում ջրի կորուստները։

-Ջրի որակը բարձր մակարդակի է։ Նշեմ, որ ամեն օր լաբորատոր անալիզների միջոցով իրականացվում է ջրի որակի հսկողություն։

Ինչ վերաբերում է ջրի կորուստներին, ապա դրանք կազմում են 70-80 %։ Պատճառը մաշված խողովակներն են, որոնք այժմ փոխվում են, ուստի  շուտով կորուստներն էլ կկրճատվեն։ Ջրի կորուստների մյուս պատճառն էլ անբարեխիղճ բաժանորդներն են, ովքեր անխնա են օգտագործում ջուրը։  Մեր բոլոր բաժանորդներին կոչ եմ անում բարեխղճորեն օգտագործել ջուրը, չշռայլել այն, չգողանալ, ժամանակին վճարումներ իրականացնել։

-Պարո՛ն Համբարձումյան ինչպե՞ս է իրականացվում ջրագողության դեմ վերահսկողությունը և ի՞նչ է սպասվում կարգազանցներին։

-Մենք ունենք հատուկ վերահսկողական ծառայություն, որը զբաղվում է խախտումների բացահայտմամբ,  անբարեխիղճ բաժանորդները տուգանվում են։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...