20:04
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարձրակարգ սպասարկում, քաղաքակիրթ շփում և վթարներին արագ արձագանք

2014-07-21 12:18

                            «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Արտյոմ Խաչատուրյան,  ՀայջրմուղկոյուղիՓԲԸ  “Աշտարակ”  տեղամասի պետ

-Պարո՛ն Խաչատրյան, որքա՞ն  ժամանակ էոր զբաղեցնում եքՀայջրմուղկոյուղիՓԲԸ  “Աշտարակտեղամասի պետի պաշտոնը, Ձեր աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք։

-Ես աշխատում եմ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ  “Աշտարակ” տեղամասի պետի պաշտոնում շուրջ վեց տարի` 2008թ. ապրիլից։ Աշխատում եմ հաճույքով և մեծ պատասխանատվությամբ, իսկ գնահատականները թողնում եմ մեր բաժանորդներին։ Ամեն դեպքում, ես աշխատում եմ նրանց հետ շփումներում դրսևորել բարձր հանդուրժողականություն և պատրաստակամություն լուծելու յուրաքանչյուր խնդիր, որը մեր պարտականությունների և իրավասությունների դաշտում է։

-Ո՞ր համայնքներն են սպասարկվումԱշտարակտեղամասի  կողմից, ինչ՞ խնդիրներ կային վեց տարի առաջ,  այսօր ինչպիսի՞ վիճակում է ջրամատակարարման ցանցը։

-Մեր ծառայություններից օգտվում են հիմնականում Աշտարակ քաղաքը և 17 գյուղական համայնքներ։

Պետք է նշեմ, որ մենք ջանք չենք խնայում որակյալ սպասարկում իրականացնելու, մեր բաժանորդներին հնարավորինս  երկարատև և որակյալ ջրամատակարարմամբ ապահովելու համար, սակայն կան խնդիրներ, որոնք, անկախ մեր գործադրած ջանքերից, ազդում են ջրամատակարարման որակի վրա։ Մասնավորապես`    ունենում ենք  ջրի կորուստներ, շատ են ջրագողության դեպքերը, ինչպես նաև  վթարները։

Այս վեց տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել ջրամատակարարման ցանցը արդիականացնելու ուղղությամբ. վթարային ջրագծերը փոխարինվել են նորերով, բարձրացվել են սպասարկման, բաժանորդների հետ շփման և նրանց խնդիրներին արագ արձագանքման մեխանիզմների որակը։  

Իհարկե, դեռ անելիքներ շատ կան։ Այժմ վարկային ծրագրերով վերակառուցման աշխատանքներ են իրականացվում մի շարք գյուղերում և Աշտարակ քաղաքում, որոնք միտված են նվազեցնելու ջրի կորուստները, ավելացնելու ջրի հասանելիությունը և ջրամատակարարման տևողությունը։  Այս տարվա վերջին արդյունքն արդեն զգալի կլինի։  

-Ի՞նչ վիճակում է այսօր ջրամատակարարման ցանցը Աշտարակ քաղաքում։

-Պետք է նշեմ, որ Աշտարակ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը կառուցվել է դեռևս 1960-70-ական թթ. և առ այսօր գրեթե ներդրումներ չեն կատարվել դրա արդիականացման ուղղությամբ։ Առաջին ներդրումը կատարվել է 2008թ.-ին մեր ընկերության կողմից Համաշխարհային բանկի վարկային ծրագրով։ Այժմ ծրագրի երրորդ փուլն է իրականացվում, շինարարական աշխատանքները սկսվել  են։

Պետք է նշեմ, որ վթարների դեպքում մեր բաժանորդները զանգահարում են Երևանում գործող մեր գլխավոր գրասենյակի զանգերի ընդունման կենտրոն`  171  կարճ համարին, որին հետևում է մեր արագ արձագանքը ծագած խնդրին։

-Իսկ 17 գյուղական համայնքների մասին ի՞նչ կասեք։

-Նույն խնդիրներն առկա են նաև գյուղական համայնքերում, մասնավորապես` ջրամատակարարման տևողության խնդիրը, որը հիմնականում կապված է ջրագծերի մաշվածության հետ։ Պետք է շեշտեմ, որ որոշակի ջրագծեր անցնում են սեփականատերերի տարածքներով, ինչն իրավիճակն անվերահսկելի է դարձնում մեր կողմից։ Այդ ամենը հետևանք է այն բանի, որ տարիների ընթացքում առանց նախագծերի հողահատկացումներ են արվել, շենքեր են կառուցվել։ Հիմա արդեն այդ խնդիրն իր  լուծումը գտնում է. ջրագծերը  հանվում են սեփականատերերի տարածքներից և անցկացվում համայնքի տարածքով։ Այդ գործընթացն արդյունավետ է այնքանով, որ նախ և առաջ` տեխնիկական լավ վիճակում գտնվող նոր ջրագծեր ենք ունենում և երկրորդ` իրացման տեսանկյունից` ջրագողությունն է պակասում, քանի որ այս պարագայում արդեն իրավիճակը վերահսկելի է դառնում մեր կողմից և կանխվում է ջրագողությունն իր անցանկալի հետևանքներով։

Համայնքների ներքին ցանցի արդիականացման ծրագիրն իրականացվում է Ասիական բանկի և Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերով։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք ավարտել այդ աշխատանքները։

-Արդյո՞ք ջրի որակը վերահսկվում է։

-Մեր կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում ջրի որակի հանդեպ։ Մենք քլորացման եղանակով ախտահանում  ենք ջուրը։  Իհարկե, դա չի նշանակում, թե ջուրն անորակ է, պարզապես դա արվում է, որպեսզի ջուրը ճանապարհին զերծ մնա հնարավոր ախտոտումից։

Կատարում ենք մնացորդային քլորի, ինչպես նաև  կենսաբանական  հետազոտություններ` ըստ պլան-գրաֆիկի։

-Պարո՛ն Խաչատրյան, հետաքրքիր է` հե՞շտ է աշխատել Պատրիկ Լորենի հետ, նրա այլազգի լինելը չի՞ խոչընդոտում աշխատանքին։

-Այո՛, հեշտ է նրա հետ աշխատելը, քանի որ նա պարզ է, սկզբունքային, անմիջական շփման մեջ, ինչը շատ բարձր եմ գնահատում։ 

  Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...