01:37
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեկ տարի անց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Էջմիածնի տեղամասն ամբողջությամբ կունենա 24-ժամյա ջրամատակարարում

2014-07-19 12:43

                                        «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հայջրմուղկոյուղի  ՓԲԸ-ի Էջմիածնի տեղամասն ընդգրկում է Էջմիածին քաղաքն ու հարակից 26 համայնքները։  Արթուր Թումանյանը Հայջրմուղկոյուղի  ՓԲԸ-ի Էջմիածնի տեղամասի կոմերցիոն ծառայության պետն է սկսած 2005 թվականից։  Ներկայացնում ենք Դե ֆակտո   ամսագրի հարցազրույցը Հայջրմուղկոյուղի  ՓԲԸ-ի Էջմիածնի տեղամասի կոմերցիոն տնօրեն Արթուր Թումանյանի հետ։

-Այս տարիների ընթացքում Հայջրմուղկոյուղի  ՓԲԸ–ն մոտավորապես 10 միլիոն դրամից  ավել գումար է հատկացրել  Էջմիածնի տեղամասի վրա, որոնց արդյունքում 5000 բաժանորդների ջրաչափերը դուրս են հանվել տներից և տեղադրվել  դիտահորերում։ Այպիսով ջրի կորուստները կրճատվել են ՝ 80 տոկոսից հասնելով 70 տոկոսի։ Այժմ 8 համայնքներում ամբողջությամբ փոխվում է ներքին ցանցը։  Ծրագրի ավարտից հետո ջրի կորուստները կկազմեն 50 տոկոս։

 Նշեմ, որ երկու տարի առաջ Էջմիածին քաղաքում 1 միլիոն 100 հազար դրամի ներդրում էր արվել, իսկ այժմ էլ շուրջ չորս միլիոն դրամի ներդրում է արվում, որի արդյունքում փոխվում են ներքին ջրագծերը, ջրաչափերը տեղադրվում են դիտահորերում։

-Պարոն  Թումանյան միջինում որքա՞ն է կազմում ջրամատակարարման տևողությունը։

-Այժմ Էջմիածին քաղաքի 85 տոկոսն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ, իսկ ծրագրի ավարտից հետո այն ամբողջությամբ կունենա 24-ժամյա ջրամատակարարում։  Ինչ վերաբերում է մյուս համայնքներին, ապա բոլոր համայնքները՝ բացառությամբ մեկի, օրվա 24 ժամն ապահովված են ջրով։ Խմելու ջուրը ստանում ենք  Բազմաղբյուր և Նազրվան աղբյուրներից։ Կարող եմ վստահեցնել, որ այն շատ որակյալ է և ամեն օր անցնում է լաբորատոր ստուգում։

-Արդյո՞ք ջրագողության դեպքեր հաճախ են գրանցվում։

-Դժբախտաբար, ջրագողության դեպքեր հաճախ են գրանցվում, սակայն երբ բոլոր ջրաչափերը դուրս բերվեն և տեղադրվեն դիտահորերում, նման դեպքերը  կկրճատվեն։  Մեր բնակչության դեռ փոքր մասն է գիտակցում, որ ջուրը պետք է խնայողաբար օգտագործել։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...