19:18
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կինը խոր հասկացություն է, իսկ հայ կինը՝ առավել ևս

2014-04-16 11:09

                                                                                                                              «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)

                                            

              Կարինե Պողոսյան
              ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր


Ներկայացնում ենք “Դե Ֆակտո” ամսագրի հարցազրույցը ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր, Հանրապետական կուսակցության Արարատի մարզի կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանի հետ։

-Տիկին Պողոսյան, լինելով մանկավարժ՝ Ձեզ պատկերացնո՞ւմ էիք քաղաքական գործչի դերում։ Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը քաղաքական դաշտ։

-Պատահական չեմ դարձել պատգամավոր։ Մինչ պատգամավոր ընտրվելս Արտաշատի հասարակության մի զգալի հատված ինձ գիտեր իմ մանկավարժական գործունեությունից։

Պետք է ասել, որ դպրոցն ավելի մեծ քաղաքական, հասարակական դաշտ է, որտեղ դու ամեն օր, ամեն ժամ շփվում ես մի քանի հարյուր ընտանիքի հետ, ինչու ոչ, նաև հզոր ուսուցչական կազմի հետ։ Որպեսզի ղեկավարես այդպիսի հզոր կառույց, պետք է կարողանաս մարդկանց հետ ճիշտ հարաբերվել, ունենաս կազմակերպչական մեծ ջիղ, և, որ ամենակարևորն է, հավատաս այն ամենին, ինչ անում ես։ Պետք է կարողանաս հասնել նրան, որ մարդիկ քեզ հավատան, հարգեն, ընդունեն և դրանով իսկ արժանանաս նրանց գնահատանքին։

Ամենից դժվարը և պատասխանատուն այն է, որ դու դա պետք է ամեն օր կարողանաս այդ ապացուցել քո աշխատանքով, հստակ դիրքորոշմամբ, վճռականությամբ, քո տեսակի խառնվածքով։ Սա որպես մանկավարժ։

Իսկ պատգամավոր լինելու մասին, անկեղծ ասած, երբեք չեմ մտածել, անգամ երբ ՀՀԿ անդամ դարձա։ Չնայած դրան, ինչպես տեսնում եք, իմ աշխատանքը գնահատվեց Արարատի մարզպետի կողմից, որն էլ առաջադրեց և պաշտպանեց իմ թեկնածությունը։

-Ինչպե՞ս ընտանիքի անդամներն արձագանքեցին քաղաքական դաշտ մտնելու Ձեր որոշմանը։ Դժվար չէ՞ համատեղել աշխատանքը տնային գործերի հետ և ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։

-Կնոջ համար ցանկացած ոլորտում հաջողության հասնելու առաջին աջակիցը ընտանիքն է։ Ամուսինս, տղաս, աղջիկս այդ պահից սկսած եղան իմ ամուր հենասյունը։ Իսկ պատգամավորական աշխատանքս  երբեք չի խանգարում ինձ ընտանիքիս մոտ լինելուն։ Մինչ օրս խոհանոցն ինձ է պատկանում, իմ սեփականությունն է, իսկ տնային գործերում աղջիկս է օգնում։

-Քաղաքականություն մտնելուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Կենցաղային առումով ոչինչ, ուղղակի տանն ավելի քիչ եմ լինում։ Կասեմ, որ միայն պատասխանատվությանս չափը մեծացավ, թե’ աշխատանքի վերաբերյալ, թե’ մտերիմների, հարազատների, թե’ ընտրողների նկատմամբ։

-Կին լինելը առավելությո՞ւն է, թե՞

-Կինը խոր հասկացություն է, իսկ հայ կինը՝ առավել ևս։ Կին լինելով՝ ես գալիս եմ Մարդ տեսակից։ Պետք է հենց այստեղից սկսել, ինչո՞ւ պետք է կին լինելն ազդի պատգամավոր լինելուն։ Կարևորն այն է, որ մարդու գործունեության որակը համապատասխանի իր զբաղեցրած պաշտոնին։ Չեմ կարծում, որ դժվար է լինել և’ կանանցի, և’ միաժամանակ լուծել քաղաքական հարցեր։

-Ի՞ նչ կմաղթեք հայ կանանց։

-Ասեմ, որ հայ կինն ունի մի բնատուր մենաշնորհ՝  օջախի, ընտանիքի պահպանման ու հարատևման ծանր, բայց ամենապատվաբեր առաքելությունը։ Հայ կինը բարոյական արժեք է։ Եվ այս արարող, ստեղծող, կերտող հայ կնոջը մաղթում եմ անսահման սեր ու հավերժ գեղեցկություն, առողջություն և հարատև երջանկություն։

Սիրելի’ կանայք, ուզում եմ, որ միշտ լինեք սիրող և սիրելի։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...