22:35
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵՐԸ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԹՎԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2013-06-08 10:58

«Դե Ֆակտո» 10 (2007թ.)

 - Եթե հնարավորություն ունենայի որոշ երևույթներ ջնջել մեր կյանքից, կջնջեի շողոքորթությունը, որը մարդկանց տգեղացնող ամենավառ հատկանիշն  է,- կարծում է Արմանդ գրուպ ՍՊԸ-ի նախագահ Արմեն Հակոբյանը։

Կյանքում միշտ առաջնորդվել է  պապի  խոսքերով, խորհուրդներով, որոնք ամբողջ կյանքում ուղեկցել են նրան։

- Իմ պապը աշխատասեր էր, լավագույնին հասնելու մեծ  ձգտում ուներ։  Եթե պապս  գյուղատնտեսությամբ էր զբաղվում, նրա   գյուղամթերքը  պետք է ամենախոշորը լիներ։ Եթե   մեղվաբուծությամբ էր զբաղվում, ուրեմնամենաշատ մեղուները ինքը պետք է ունենար։ Իմ սկզբունքները ժառանգել եմ  պապիցս։ Նաև մի խոսք ուներ, որ ասում էր.«Հարևանի աքլորը մեր բախչում պետք է ծուղրուղու չկանչի»։ Երբեք չեմ մոռանա։

Արմեն Հակոբյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Տարված չէր իր մասնագիտությամբ։ Մի դեպք պատահեց, որից  հետո նա  որոշեց, որ իր գործը արտադրությունն է, այլ ոչ`  գիտահետազոտական ինստիտուտը։

- Երբ Պոլիտեխնիկը ավարտեցի, ինձ ինստիտուտից  ուղարկեցին աշխատելու գիտահետազոտական ինստիտուտում։ Երբ դուռը բացեցի, ներս մտա, բոլոր երիտասարդները թեյ էին խմում, շախմատ  խաղում, ծխում։  Ես միանգամից դուրս եկա այդտեղից, չգնացի աշխատանքի։ Երկու ամիս հետո գնացի «Սելենա» գործարան,  հանդիպեցի գլխավոր ինժեներին, ասացի` ես թեյ խմող չեմ, ինձ գործ տվեք` վազեմ։

Արմեն Հակոբյանն աշխատանքի ընդունվեց արտադրամասում` որպես վարպետ։ Ամենօրյա լարված աշխատանքը դուր էր գալիս նրան։ Որոշ ժամանակ անց` 24 տարեկանում,  նա  արդեն  արտադրամասի պետ էր։ Այսպես աշխատեց  7 տարի։ Հետո գործարանի աշխատանքը գրեթե դադարեց։ Ա. Հակոբյանը հիմնեց տրիկոտաժի փոքրիկ արտադրամաս։  Հետո եկան լուսումութ տարիները, այդ արտադրամսն էլ փակվեց։

- 1991թ-ին Երևանում բացվեց ապրանքահումքային բորսա։ Բորսայի անդամ լինելու համար գումար էր պետք վճարել։ Ես իմ ամբողջ գումարը վճարեցի բորսային։

  Զբաղվում էր շարժական էլեկտրոկայանների առևտրով։ 1992թ-ին Պարսկաստանի հետ արդեն կապ կար։ Լամպերի գործարանի ապրանքը չէր վաճառվում ։ Նա որոշեց  գնել այդ ապրանքը և ուղարկել Պարսկաստան` դրա դիմաց սննդամթերք ներկրելով Հայաստան։ Այսպես,  մինչև 1997թ-ը։

Երբ գործարանները փակ էին, մտածեցի, որ մի օր աշխատելու են։ Գնեցի Փորձնական վերանորոգման մեխանիկական գործարանը։ Մտածեցի, որ Հայաստանում  սկսվելու է շինարարություն։  Արտադրամասը պատրաստեցի ու փակեցի, 2 տարի հետո նոր սկսեց աշխատել։

Հիմնվեց Արմանդ գրուպ ՍՊԸ-ն, որն այսպես անվանվեց  Արմեն Հակոբյանի և նրա երկու որդիների` Արմանի և Դավիթի անունով։ Արտադրում են մետալապլաստիկ դռներ, պատուհաններ, խոհանոցային կահույք։ Հիմա արդեն երեք արտադրամաս ունեն, չորրորդն են պատրաստում աշխատանքի։ 

- Փողը ծախսելու համար է։  Ես իմ գումարի մի մասը տրամադրում եմ բիզնեսի զարգացմանը, մի մասը` ընտանիքով հանգստանալուն, իսկ  մյուս  մասն էլ հյուրասիրություններիանձնական բարեկեցության  համար։ Հյուրասիրություն, ընկերություն շատ եմ սիրում։ Հաց կիսելը մտերմություն է։ Ազատ ժամանակս հիմնականում ընկրներիս հետ եմ անցկացնում։ Ընտանիքից հետո ընկերությունն է ինձ համար։

Լուսումութ տարիների երիտասարդությունը, ըստ Ա. Հակոբյանի, սպորտով չի զբաղվել, որը շատ կարևոր է առողջ սերունդ ունենալու համար։ Սա էլ պատճառ դարձավ, որ նա որոշեց  հիմնել Ֆիտնես ակումբը։

- Կարող էի գիշերային ակումբ հիմնել ու ավելի մեծ գումարներ աշխատել, սակայն ինձ համար ֆինանսական շահից առավել կարևոր է օգտակար գործով զբաղվելը։

Մարդու մեջ գնահատում է անկեղծությունը, ազնվությունը և սիրել կարողանալու ունակությունը, որը մարդուն պայծառեցնում է` օգնելով հաղթահարել բոլոր անլուծելի թվացող խնդիրները։

                                                                           Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...