10:39
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պարզվում է՝ այսպիսի սիրուց երեխա չի ծնվում

2013-06-04 12:02

  «Դե Ֆակտո» 9 (2007թ.)

   Հոգով և արտաքինով գեղեցիկ երեխա  կարող են ունենալ միայն ու միմյանց  շատ սիրող զույգերը։ Սա  Ճապոնացիների  համոզմունքն է։ Ծագող արեվի երկրի գիտնականներն անգամ փորձում են ապացուցել դա գիտականորեն։ Հոգեբանա-փիլիսոփայական դիտանկյունից էլ այդ համոզմունքը զուրկ չէ տրամաբանությունից։ Շարունակելով դատողություններս  նույն հարթության վրա` պետք է նշել նաև,  որ մեծ հաշվով պետությունն էլ ընտանիք է` բաղկացած հազարավոր, միլիոնավոր ընտանիքներից։ Այսպիսով  Ճապոնացիների գաղափարները համադրելով քաղաքականությանը՝ ստանում ենք  բացարձակ ճշմարտություն. եթե պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, եթե երկրում կառուցողական մթնոլորտ է, և վերջապես , եթե իշխանություն-ժողովուրդ սերն անկեղծ է ու փոխադարձ՝ նշանակում է այդ երկիրը ժողովրդավար է  և հեռանկարայինզարգացած և քաղաքակիրթ, հակառակ դեպքում երեխան անճոռնի կլինի, այսինքն երկիրի վիճակը`  նողկալի։ Սա ալեգորիկ, սակայն, ըստ իս, դիպուկ համեմատություն է։  Ճապոնական տրամաբանությամբ հայկական իրականությանը մոտենալու դեպքում կպարզվի, որ մեր երկիրը ամուլ է` չբեր։  Սկսենք նրանից, թե որքանով է մեր պետությունը հոգատար և անկեղծ  իր քաղաքացիների  նկատմամբ։ Նախ մեզ հավատացնում են, որ կովկասյան վագրը, այսինքն` մեր տնտեսությունը տարեցտարի աճ է արձանագրում, այն էլ`  երկնիշ ցուցանիշներով, սակայն, չգիտես ինչու, երկրի սոցիալական պատկերը կրկին անմխիթար է։ Հավատացնում են, որ դրամն արժեվորվել և  ամրապնդվել է,   բայց եվ այնպես  դոլարով ներկրվող ապրանքները չեն էժանացել, ինչը նշանակում է, որ շատերը անհիմն գերշահույթ են ապահովում, մինչդեռ ամանորի նախաշեմին դեռ հավատացնում էին, որ ստեղծելու են հանձնաժողով, որը խստագույնս պատժելու է գերշահույթ հետապնդողներին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  թուլտվությամբ էլ տարիներ շարունակ աճեցին կոմունալ ծառայությունների սակագները։ Պատճառաբանելով, թե շահույթի տեսանկյունից այս կամ այն ընկերության հայտը հիմնավորված է, սակայն որևէ մեկը չհարցրեց, թե որքանով է դա հիմնավորված 10.000  դրամ ամսական եկամուտ ունեցող թոշակառուի համար։ Հիշյալ երևույթների դեմ   պայքարելու փոխարեն` ընդդիմությունը մինչեվ օրս խոսում  է երևակայական իշխանափոխության մասին, իսկ նրանց օգտակար գործողության գործակիցը,  թերևս, զրո է։ Վերադառնանք նախընտարական բոուլինգին։ Հիմա անդրադառնալու ենք արդար ընտրությունների վերաբերյալ խոսակցություններին։ Այստեղ էլ սեր և անկեղծություն հասկացություններն  անհեթեթ են։ Թերևս արդեն բոլորը գիտեն բարեգործության քողի տակ հրամցվող և ընտրակաշառքի, ապօրինաբար հավաքվող անձնագրերի համարների, գումարով կուսակցությունների շարքերը համալրելու և  ըստ էության ձայն գնելու մասին։ Սակայն ոմանք համառորեն հիմա էլ պնդում են, որ ընտրությունները արդար և  թափանցիկ են անցնելու, և  մայիսի 12-ի ոսկե տառերով է գրվելու Հայաստանում ընտրությունների պատմության մեջ, մի բան էլ` հրապարակավ մունաթ են  գալիս նրանց վրա, ով  չի հավատում, իսկ ավելի պատկերավոր ասած` խայծը կուլ չի տալիս։  Այնինչ ընտրախախտումների մասին ոմանք  բարձրաձայնում էին դեռ մեկ ամիս առաջ և  ոչ միայն ընդդիմադիրները։ Վահան Հովհաննիսյանի` զգոնության հայտնի կոչերին հետևեցին նաև ուրիշները։  Ընտրախախտումների  թեման շարունակեցին  ընտրական գործընթացի մոնիթորինգ իրականացնող  Ընտրությունը քոնն է հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։

     Պարոնա՛յք, այսպիսի սիրուց երեխա չի ծնվում։ Եթե ուզում ես սիրվել, պետք է սիրել։ Դիմացինին վերաբերվիր  այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ վերաբերվեն։ Միայն այս դեպքում պտուղը առողջ և գեղեցիկ կլինի։ Ինչևէ,  հիշենք Ալբերտ Քամյուին և փորձենք մխիթարվել.

     Ամեն անգամ, երբ ես լսում եմ քաղաքական ճառ կամ էլ ընթերցում  հայտարարություն, ես սարսափում եմ նրանից, որ չեմ ըմբռնում մարդկայնության և ոչ մի երանգ։ Գրեթե միշտ նույն խոսքերը, գրեթե միշտ նույն սուտը։

                                                             Արմեն Չիբուխչյան        



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...