16:33
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-05-14 11:49

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

Դժվար է պատկերացնել Հայաստանի քաղաքական դաշտն առանց Հայաստանի հանրապետական կուսակցության: Իր պետականամետ գործունեության շնորհիվ ՀՀԿ-ն դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի հենասյուներից մեկը՝ ապացուցելով, որ պետության համար ամենավճռական պահերին պատրաստ է զոհասեղանին դնել նույնիսկ իր նվիրյալ զավակների կյանքը: ՀՀԿ-ի անդամները մեծ մասամբ կերտողն են հայոց պատմության, մշակույթի և Հայաստանի փայլուն ապագայի: Հայաստանի անկախության առաջին իսկ պահից Հանրապետականը պայքարել է երկրում ժողովրդավարական արժեքների կերտման համար, բայց երբեք չի մոռացել ազգային արժեքներն ու մեր ժողովրդի հերոսական անցյալը: Երբ շփվում ես Հանրապետական կուսակցության անդամներից շատերի հետ, զգում ես, որ նրանք ապրում են ոչ միայն սեփական հոգսերով, այլ նաև՝ իրենց ժողովրդի:

Ես բախտ չեմ ունեցել շփվելու Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի հետ, բայց ճանաչելով Անդրանիկ Մարգարյանին և Սերժ Սարգսյանին՝ հասկացել եմ մի բան, որ հանրապետական լինելու համար պետք է քո ամբողջ կյանքը նվիրես քո ժողովրդին ու քո պետությանը: Այս մոտեցմամբ են ապրել և ապրում ՀՀԿ-ի առաջնորդները:

Դե Ֆակտո ամսագրի այս համարը նվիրելով մեծ Նժդեհի գաղափարները շարունակող հանրապետականին՝ մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հայ, ով թերթի մեր ամսագրի էջերը, ըստ արժանվույն տեղեկանա և գնահատի մեր կուսակցության ներդրումը մեր երկրի կայաց ման գործում:

Շնորհավորում եմ բոլոր հանրապետականներին՝ մաղթելով կամք և վճռականություն՝ ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ և Միացյալ Հայաստան կերտելու ճանապարհին:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...