2013-05-02 11:35
«Դե Ֆակտո» 12 (2007թ.)
Արման Սարգսյան
Մասնագիտությամբ ես պատմաբան-իրավաբան-մանկավարժ եմ, սակայն իմ մասնագիտությամ չեմ աշխատում, բայց հետագայում ոչինչ չեմ բացառում։ 32 ԱՏԱՄ-ում ինձ ամեն ինչ դուր է գալիս, նախևառաջ` փողը։ Քաղաքականությունից ես բացարձակապես անտեղյակ եմ և ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ տեղեկանալու։ Ես միշտ խուսափել եմ այդ ոլորտից, և ինձ թվում է, որ ճիշտ եմ արել։ Քաղաքականությունից խույս տալու առաջին պատճառը գուցե այդ ոլորտի հետ ոչ մի առնչություն չունենալն է։ Ես կարծում եմ, որ քաղաքականությունը խլում է մարդկանց երիտասարդությունը, և ինձ համար սարսափելի է, երբ տեսնում եմ, որ երիտասարդները շատ վաղ տարիքից մտնում են կամ փորձում են մտնել քաղաքական դաշտ։ Ես ինձ արվեստի մարդ չեմ համարում, և 32 ԱՏԱՄ-ն ինձ համար կարևոր է ինքնադրսևորման համար։
Վերադառնալ