16:33
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ԵՐԵՎԱՆԸ

2013-04-20 11:05

«Դե Ֆակտո» 14 (2007թ.)

 Երևանն այսօր  շինարարական թատերաբեմ է։ Ակտիվ աշխատանքը հակասական տրամադրություններ է ստեղծում` մեկ  ոգևորություն, մեկ դժգոհություն, հիացմունք կամ ընդհակառակը։ Քաղաքի փոշին մեկին ապագայի հույս է ներշնչում, մյուսին` խանգարում ապրել։ Այդպիսին է մարդու տարաբնույթ ընկալումը։ Սակայն քաղաքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքները արժանի են գնահատման, որը աշխատանքների ավարտից հետո արդեն  տեսանելի կլինի։

 Արմեն Մազմանյան

 - Ճարտարապետաինժեներական ճաշակը չհաշված` այն, ինչ որ կատարվում է Երևանում, համարում եմ ճիշտ։ Քաղաքապետարանի գործունեությունը հավանում եմ, բացի այն անոմալիաներից, որ տեսնում եմ։ Հավատում եմ, որ լավ կլինի։ Կարևորը մեր քաղաքը տեսքի է եկել, մաքուր է, կանաչապատմանը մեծ նշանակություն է տրվում։ Գովազդային հոլովակների անճաշակության առկայությունը հասկանում եմ` որ բիզնես է, բայց տգեղացնում է մեր քաղաքը։ Վաղվա Երևանի հանդեպ լավատես եմ տրամադրված։ Կուզենայի, որ երևանցիները բարեկիրթ լինեն և իրենց անձնական շահերի համար չմտածեն հրապարակում սեփական տուն կառուցելու մասին։ Արված ամենալուրջ քայլը  համարում եմ ջրի խողովակների փոխելը, փողոցների բարելավումը, ընդհատակյա անցումների կառուցումը։ Կարևորը թունավոր ջուր չենք խմի։

 Կոնդի բնակիչ

Նաիրա Երեմյան

 - Չեմ կարող ասել, որ ամեն ինչ լավ է, բայց վատ էլ չի։ Կառուցապատման ստեղծած դժվարությունները, իհարկե, նեղացնում են` քաղաքը փոշու մեջ է, բայց սրանք անցողիկ դժվարություններ են։ Հետագայում արդեն տեսանելի կլինի կատարված ամբողջ աշխատանքը։ Մեծ համակրանք ունեմ քաղաքապետի աշխատանքի նկատմամբ։ Միայն կուզենայի, որ վարպետները նաև գիշերը աշխատեն, որ ցերեկվա խցանումներ հնարավորինս քիչ լինեն։ Մենք քաղաքապետին դիմել ենք  մեր տների սեփականաշնորհման հարցով։ Նա մեզ սիրով ընդունել է,  և  մենք բոլորս այսօր ունենք սեփականության իրավունք։ Մեզ համար սա պատմական հարց էր։ Հուզմունքից խեղդվում էի, երբ տեսա այդ փաստաթուղթը։ Արդեն չորրորդ սերունդն է մեծանում, բայց այս խնդիրը չէր լուծվում։

Ինձ մի խնդիր է շատ մտահոգում։ Երևանում շրջաններից եկած շատ մարդիկ են ապրում, ու որ ամենացավալին է, շարունակվում է նրանց հոսքը դեպի քաղաք։ Ես ինձ լավ եմ զգում բնիկների հետ շփվելիս։ Այսօր  քաղաքը քաղաքի նման չէ,  կարծես մի մեծ գյուղ լինի։ Ինտելեկտուալներն ու մտավորականներն էլ քաղաքի ծայրամասերում են ապրում։

Վաղվա Երևանը շինարարության տեսանկյունից շքեղ եմ տեսնում, բայց չգիտեմ այդ նորի մեջ կպահպանվի՞ Երևանի պատմությունը։

 Կոնդի բնակիչ

Վաչիկ Չիբուխչյան

 Երևանը դեռ մի քանի ամիս հետո կստանա իր նոր տեսքը։ Ընդհանուր շինարարության տեմպը ինձ դուր է գալիս։ Երևանի սիրտը, իհարկե, Կոնդն է։ Երբ սկսեն Կոնդը կառուցել, Երևանի իսկական տեսքը կերևա։ Եթե այսպես շարունակվի, մեր քաղաքը շատ գեղեցիկ կլինի։ Եթե, իհարկե, աշխատանքները շարունակվեն, Երևանը ամենագեղեցիկ քաղաքը կլինի։ 

 Վիկտոր Դալլաքյան

 ԱԺ Պատգամավոր

 Իմ տպավորությամբ չափազանց գեղեցիկ, խորհրդավոր և հիասքանչ է Երևանը։ Որքան էլ, որ ոմանք փորձում են մեր հիասքանչ մայրաքաղաքն այլանդակել, այլանդակվում են զուտ այլանդակողները։ Երբ ես գործուղումներից ինքնաթիռներով վերադառնում եմ Երևան, և օդանավի ուղեկցորդուհին հայտարարում  է, որ մեր ինքնաթիռը գնում է վայրէջքի Երևանի Զվարթնոց օդանավակայան։  Որպես ռոմանտիկ լոռեցի`  իմ աչքերը թրջվում են, չնայած, որ ես ծնվել եմ Վանաձորում։ Աշխարհի ոչ մի երկրում Երևանի հրապարակի նման հրապարակ գոյություն չունի, ինչպես, որ գոյություն չունի այնպիսի արձան, ինչպիսին Սասունցի Դավիթի արձանն է։ 

Մեր մայրաքաղաքը Թամանյանական մտքի հանճարով այնքան գեղեցիկ է, որ ցանկացած նորություն ավելորդություն է։ Մեր մայրաքաղաքը նման է գեղեցիկ աղջկա, որի արտաքին և ներքին գեղեցկությունն ավելորդ անգամ ընդգծելն անհարկի է։ Ես ոչ մի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ զուր չէ ասված` Երևանը թանգարան է բաց երկնքի տակ։

 Ֆորշ

 Շատ եմ սիրում իմ քաղաքը, ինձ ուրախացնում են իրականացվող շինարարական աշխատանքները։ Այսօր քայլելով զբոսնում էի` անցնելով հյուսիսային պողոտայով։ Շփվեցի բանվորների հետ, ամեն ինչ հաջող է ընթանում։ Ինձ դուր է գալիս այս ամենը։ Կարծում եմ Երևանը շատ գեղեցիկ է լինելու, որը հիացմունք կպատճառի բոլորիս։ Վաղվա Երևանի մասին այսօր չեմ խոսի, բայց կարծում եմ, որ էլի լավն եմ խոսելու։

 Լևոն Մարտիրոսյան

Աժ նախագահի օգնական

 Ես շատ եմ սիրում մեր մայրաքաղաքը, այն իմ ծննդավայրն է, և ամեն ինչ ինձ համար այստեղ շատ թանկ է։ Հատկապես վերջին տարիներին Երևանի կենտրոնը բարեփոխվել է և ավելի գրավիչ է դարձել։ Վերանորոգումների և քաղաքը մաքուր պահելու բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում, որը, իհարկե, գովելի է։ Ուրախալի է, որ մեր քաղաքի զարգացմանն ու գեղեցկացմանը մասնակցում են նաև սփյուռքահայերը և նորամուծություններ են բերում մեր քաղաք։ Ինձ դուր են գալիս սեպտեմբերի 21-ին բացված նոր շատրվանները։ Երևանում հատկապես հաճելի է այն ջերմ մթնոլորտը, որը ոչ մի երկրում, ես կարծում եմ, չկա, որովհետև դա բնորոշ է միայն հայերին։

                                                                                                             Մոնիկա Շիրոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...