15:19
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-02-11 12:43

«Դե Ֆակտո» 32(2009թ.)

Մենք շատ ենք խոսում խոսքի ազատությունից` նշելով, որ մեզանում խոսքի ազատության մակարդակը շատ ցածր է: Բայց երբ թերթում ենք հայաստանյան մամուլը, և հատկապես ընդդիմադիր, կարդում ենք որոշ ինտերնետային էջեր, ակնհայտ է դառնում, որ խոսքի ազատության մասին խոսակցություններն իրականության հետ կապ չունեն: Քննադատությունը և անձնական վիրավորանքը մեզանում դարձել է սովորական երևույթ, և որևէ մեկը իր խոսքերի և ծանր մեղադրանքների համար պատասխանատվություն չի կրում: Մեր հարցումները ցույց տվեցին, որ ամենաշատ կարդացվող թերթերը ընդդիմադիր բնույթի թերթեր են, որոնք էլ քննադատում և անձնական բնույթի մեղադրանքներ են ներկայացնում ամենատարբեր մարդկանց: Դա նշանակում է, որ հասարակության մի մասը կարիք ունի քննադատ խոսքի և հաճույք է ստանում, երբ վիրավորում են և զրպարտում:

Հույս ունենանք, որ ապագայում պահանջարկ կունենան և կվաճառվեն նաև այնպիսի պարբերականներ, որոնք ներկայացնում են իրականությունը այնպիսին, ինչպիսին այն կա:

Այս համարում մենք ներկայացնում ենք հարցումներ, որոնք անցկացվել են Երևանի փողոցներում, մեր ընթերցողին ներկայացնելու համար, թե ինչպիսին է իշխանության և իշխանության տարբեր ներկայացուցիչների վարկանիշը մեր քաղաքացիների շրջանում: Հարցումները ցույց տվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակությունը բավական բարձր է և միտում ունի բարձրանալու. օր-օրի քաղաքացիների տարբեր շերտեր սկսում են վստահել և հույսեր կապել նախագահի վարած քաղաքականության հետ:

Հարցումների միջոցով մենք փորձել ենք պարզել նաև, թե ովքեր են քաղաքացիների կողմից համակրելի և վստահելի նախարարները:

Ներկայացնելով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` մենք փորձում ենք դուրս գալ Երևանի շրջանակներից և անդրադառնալ մարզերում առկա պրոբլեմներին, հնարավորություն տալով, որ Երևանից դուրս գործող գործիչները ևս կարողանան ներկայանալ մեր ընթերցողներին:

 Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...