08:43
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Իրավունք, արժեք, այլընտրանք».

2019-03-04 11:59

      «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.) 

 

20018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության համար քաղաքական կարևոր իրադարձություն` արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին 11 ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք:
Ստորև ներկայացնում ենք «Դե Ֆակտո» ամսագրին տված պատգամավորության թեկնածուների հարցազրույցները, որոնք կայացել են մինչ ընտրությունները:

Շիրակի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Կարապետ Պողոսյանի հարցազրույցը:

ՊՈՂՈՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԼԵՎՈՆԻ

Ծնվել է 1980թ.-ի նոյեմբերի 2-ին ք. Գյումրիում:
1998-2003թթ. սովորել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում` ստացել պատմության ուսուցչի որակավորում:
2003-2005թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ ՊՆ զինված ուժերում:
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների.
2006թ. «Տեղական տնտեսական զարգացման» PAKA (Մրցակցային Առավելությունների Մասնակցային Գնահատում) ծրագիր, թրեյնինգների վերապատրաստման դասընթաց, ազգային փորձագետի որակավորում:
2007թ. «Տեղական տնտեսական զարգացման» PAKA (Մրցակցային Առավելությունների Մասնակցային Գնահատում) ծրագիր, թրեյնինգների վերապատրաստման դասընթաց, աշխատանքային խմբի ղեկավարի օգնականի որակավորում:
2007թ. «Հաշվապահական հաշվառման հիմունքներ»:
2012թ. «Մարդու իրավունքները և իրավապաշտպանական գործընթացը»:
2011թ. «Ժամանակակից պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները»:
2011թ. «Պետության և հասարակության խնդիրները մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում»:
2014թ. մասնակցել է ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի ստացման համար անցկացվող դասընթացի` ստանալով համապատասխան հավաստագիր:

Աշխատանքային փորձ.
2002-2003թթ.` «World Vision» ՄԲԿ Գյումրու ՏԶԾ
2005-2006թթ.` Գյումրու թիվ 1 կրթահամալիր
2006-2007թթ.` ՀՊՏՀ Գյումրու հենակետային վարժարան
2006-2009թթ.` ProSME by GIZ Գերմանական կազմակերպության հետ «Տեղական Տնտեսության Զարգացման» ծրագիր:
2009թ-ից մինչ այսօր աշխատում է Անանիա Շիրակացի համալսարանում:
2012-2014թթ.` ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի համակարգող (2013-2014 թթ Շիրակի տարածքային գրասենյակը նաև սպասարկել է Լոռու և Տավուշի մարզերը):
2015-2017թթ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, Շիրակի մարզի երիտասարդական կազմակերպության ղեկավար:
2015թ-ից հանդիսանում է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք պատգամավորության թեկնածու եք առաջադրվել Շիրակի մարզում` որո՞նք են այսօր Շիրակի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո:

-Շիրակի մարզում առկա են բազում խնդիրներ, այդ խնդիրները հասկանալու և դրանց լուծում տալու համար, անհրաժեշտ են ճիշտ մշակված ռազմավարական ծրագրեր և, իհարկե, ցանկություն և աշխատասիրություն: Պետք է կարողանանք բոլոր առկա խնդիրները ոչ միայն բարձրաձայնել խորհրդարանում, այլ նաև, ի վերջո լուծում տալ դրանց:
Ես երկար տարիներ աշխատել եմ մարզի տարբեր ոլորտներում` սկսած իրավական վերջացրած հասարակական ոլորտով: Մարզի բնակիչների հետ մշտապես եղել եմ շփման մեջ, քաջատեղյակ եմ մարզում առկա բոլոր խնդիրներին, և կարող եմ հստակ ասել, որ կարող եմ բնակչության հուզող խնդիրները ճիշտ ձևով ներկայացնել օրենսդիր մարմնում:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:

-Իմ կարգախոսն է «Իրավունք, արժեք, այլընտրանք»:
Իրավունք. ես երկար տարիներ աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում և լիովին հասկանում եմ իրավունքի գերակայության կարևորությունը և այն մշտապես դիտարկել եմ առաջնային տեղում` կայուն պետություն կառուցելու գործընթացում:
Արժեք. այս հասկացության հիշատակումը չէր կարող չլինել իմ կարգախոսում, քանի որ ինձ համար, ինչպես նաև ցանկացած հայ մարդու կյանքում, առկա են հստակ արժեքներ` հայրենիք, եկեղեցի և ընտանիք, որոնք մշտապես առաջնորդել են իմ միտքն ու վարքը:
Այլընտրանք. այս հասկացությունը, իմ կարծիքով, շատ լավ բնութագրում է շիրակցուն, ով միշտ եղել է սկզբունքային, արդարություն պահանջող, ով մշտապես ունեցել է սեփական, այլընտրանքային կարծիքը քաղաքական և հասարակական երևույթների և գործընթացների վերաբերյալ:

-Պարո՛ն Պողոսյան, արդյո՞ք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բավարար ձայներ կունենա Գյումրիում:

-Գյումրին մշտապես աչքի է ընկել ընդդիմադիր մտքով, խոսքով և վարքով, այն ընդդիմադիր քաղաք է, իսկ ՀՀԿ այս պահին ներկայանում է որպես ընդդիմություն: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ես վստահ եմ, որ ՀՀԿ այստեղ իր ձայների չափաբաժինը կունենա:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ երեք աղջիկ: Շատ սիրում եմ նրանցից յուրաքանչյուրին և կարևորում կնոջս և դուստրերիս հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը: Ընտանիք, եկեղեցի, պետություն. այս երեք արժեքները պետության ամուր հենասյուներն են: Այն պահից, երբ մենք կկորցնենք մեր հայկական ավանդական ընտանիքի կերպարը, երբ կթուլացնենք մեր կապը կրոնի հետ, այդ վայրկյանից սկսած մենք կկորցնենք ազգապահպան կարևոր գործոնները, և որպես հայ ազգ, այլևս անելիք չենք ունենա:

-Պարո՛ն Պողոսյան, և վերջում` Ձեր կոչը ընտրողներին:

-Հարգելի՛ շիրակցիներ, գնացեք ընտրության` առանց ավելորդ էմոցիանների, և ընտրեք այն թեկնածուին, ով առավել արժանի է:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...