01:10
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հոգատար բժիշկն ունակ է անգամ անհնարինն անելու

2018-10-19 11:38

 
Սիրակ Սիրականյան

    «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.) 

-Պարո՛ն Սիրականյան, լինելով երիտասարդ` մասնագիտական բավականին մեծ փորձ ունեք. Ձեր կարծիքով մասնագիտական փորձն ի՞նչ նշանակություն ունի բժշկի համար:

-Միայն տեսական գիտելիքները շատ քիչ են որակյալ բժշկի համար: Վիրաբույժը պետք է մասնագիտական փորձ, գործնական և տեսական բարձր պատրաստականություն ունենա, պետք է տիրապետի վիրահատության հնարքներին, մեթոդներին, արդի տեխնոլոգիաներին: Վիրաբույժի համար գործնական գիտելիքների ձեռքբերումը, մասնագիտական վերապատրաստումը կարևոր և շարունակական պրոցես է: Կարևոր է նաև, թե սկզբնական շրջանում, փորձ ձեռք բերելիս, ում հետ ես աշխատում կամ ում հետ ես մասնակցում վիրահատությանը:

-Իսկ աշխատանքի մեջ, ի՞նչն է Ձեզ հատկապես ոգեշնչում, խրախուսում:

-Ունեմ բազմաթիվ շնորհակալագրեր, պատվոգրեր որոնք ինձ համար շատ պատվաբեր և պարտավորեցնող են: Սակայն հատկապես ոգեշնչվում եմ այն ջերմ ու շնորհակալական վերաբերմունքից, որը ստանում եմ ամեն առողջացած հիվանդից, այցելուից, դա ևս մեծ պարգև է ինձ համար, որն անհնար է արտահայտել բառերով:

-Օրեր առաջ Համազգային վստահության մրցանակաբաշխությանն արժանացաք «Տարվա մարզային վիրաբույժ» անվանակարգին` դառնալով ՀՀ մարզերում աշխատող լավագույն վիրաբույժը: Ի՞նչ էր այն Ձեզ համար:

-Իհարկե հաճելի անակնկալ էր: Երբ մասնագետն իրեն գնահատված է զգում դա իր հերթին ավելի է խրախուսում և պարտավորեցնում նրան` հնարավորինն ու անհնարինն անել հիվանդի համար:

-Բժիշկը, բացի պրոֆեսիոնալիզմից, մարդկային ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի:

-Շատ կարևոր է, որպեսզի բժիշկն օժտված լինի հոգեբանին հատուկ հատկություններով` մեկ բառից հասկանալու, զգալու հիվանդին, նրան հնարավորություն տա արտահայտվելու. հիվանդը պետք է հավատա բժիշկին և համոզված լինի, որ ինքը կապաքինվի: Իսկ մնացածը` մարդկային դրսևորումներ են, ինչպես օրինակ` հոգատար, ուշադիր և պատասխանատու լինելը:

-Հիվանդի համար ամենակարևորը բժշկի նկատմամբ վստահությունն է. Ձեզ որքանո՞վ է հաջողվում պահպանել այն վստահությունը, որն արդեն ձևավորել եք Ձեր հիվանդների և այցելուների մոտ:

-Հիվանդի հետ շփումը բավականին դժվար է, որովհետև պետք է լինել շատ նրբանկատ: Հիվանդը միշտ սպասում է բժշկից իր հարցի լուծման լիարժեք պատասխան: Իհարկե, երբեմն դա անհնար է, որովհետև կան անբուժելի հիվանդություններ, որոնց լիարժեք բուժումը բժշկի հնարավորություններից կախված չէ: ՉՆայած, ամեն դեպքում, ես կարծում եմ հոգատար և բանիմաց բժիշկը պետք է անգամ անհնարինն անի` հիվանդի վիճակը թեթևացնելու համար: Գուցե այդ որակներով է պայմանավորված այն, որ տարածաշրջանում մեր վիրաբուժական բաժանմունքը մեծ վստահություն է վայելում: Մեզ մոտ նույնիսկ Երևանից են հիվանդներ գալիս բուժման, դե,՛ բնականաբար, նաև Գորիսից, Վայքից, Եղեգնաձորից...

-Ինչպիսի՞ խնդիրների եք առնչվում Ձեր աշխատանքում:

-Հիմնական խնդիրը, որը հատուկ է նաև այլ մարզերում, անհետաձգելի դեպքերի կազմակերպումն ու բուժումն է, քանի որ չկան անհրաժեշտ պայմաններ` համապատասխան արդի սարքավորումներ, գործիքներ, լաբորատոր սարքավորումներ: Այս ամենին գումարած չունենք անհրաժեշտ քանակի մասնագետներ: Մարզային բժիշկը շատ անգամ ստիպված է բազմապրոֆիլ աշխատանք կատարել և իր ուսերին վերցնել մեծ պատասխանատվություն, ինչպես մեզ մոտ: Ուստի, որոշ դեպքերում, անհետաձգելի դեպքերի ժամանակ, ստիպված ենք լինում հիվանդին ուղեգրել համապատասխան սարքավորումներ ունեցող հիվանդանոցներ: Նաև նշեմ, որ փառք Աստծո մինչ այսօր չենք ունեցել մահվան ելքով դեպք:


Հերմինե Զեյնալյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...