23:49
12/17/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-09-24 16:13

Սերնդափոխությունն, անշուշտ, առողջ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր ոլորտում՝ սկսած քաղաքականությունից: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը, անցած ուղին ու իմաստուն խորհուրդները մշտապես պետք է ուղեկցեն նոր սերնդի գործիչներին և կանխեն նրանց սխալները։


Ամեն նոր ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում ավելանում է երիտասարդ պատգամավորների թիվը, ովքեր սկսում են ավագների հետ աշխատել, սովորել և այդ հիմքի վրա կառուցել իրենց գործունեությունը, և որքան շատ ձգտեն յուրացնել ավագների փորձը, այնքան ավելի լավ որակի Ազգային ժողով մենք կունենանք։ ԱԺ ավագ սերնդի պատգամավորներից է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը, ով պարտաճանաչ ներկայանում է բոլոր նիստերին, կողմ է բազմակարծությանը, ակտիվ քննարկումների միջոցով ճշմարիտ որոշումներ կայացնելուն։ Նա աշխատանքային հարուստ կենսագրություն ունի, որն ուսումնասիրելիս և նրա մասին կարծիքներ լսելիս պարզ է դառնում, որ պարոն Ազիզյանը հայրենասեր, աշխատասեր, սկզբունքային ու իր խոսքի արժեքն իմացող անձնավորություն է․ հատկանիշեր, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր քաղաքական գործչի համար։


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին, ով իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանում է մեր բոլոր հարցերին՝ թույլ տալով բացահայտել նրա կերպարը աշխատանքում և աշխատանքից դուրս։



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց