23:46
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է մշտական կապի մեջ լինի բնակչության հետ

2018-02-12 11:23

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

Կատարված բազմապիսի աշխատանքների, համայնքում առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, Դուք համայնքը ղեկավարում 1999թ-ից, կխնդրեի ներկայացնեիք` ի՞նչ բարենպաստ փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում այդ տարիների ընթացքում:


-Այս տարիների ընթացքում կարողացել ենք կարգավորել մեզ համար հիմնական համարվող երեք խնդիր: Ամբողջությամբ ավարտել ենք համայնքի գազաֆիկացման աշխատանքները, վերանորոգել ենք խմելու ջրի ներքին ցանցը և աղբահանության խնդիրն եք կարգավորել: Մի շարք գյուղամիջյան փողոցներ արդեն ասֆալտապատված են: Դեռ բազում աշխատանքներ կան, որոնք մոտ ապագայում կփորձենք իրագործել:

-Ինչպիսի՞ն է համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը, ի՞նչ խնդիրներ կան այսօր:

-Ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ մեր համայնքում կենսական կարևորության խնդիրների մեծ պաշար կա, սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք վիճակում չէ: Բնակչության շրջանում ունենք մոտ 120 և ավելի նպաստառուներ: Համայնքում բերքատվության ցուցանիշներն իջել են, եկամուտները նվազել են, բայց դրա հետ մեկտեղ` բարձրացել է ոռոգման ջրի գինը, թանկացել են պարարտանյութերը, դիզվառելիքը, իսկ գյուղմթերքների մթերման գները մնացել են նույնը:
Տեղի գործող մանկապարտեզի շենքային պայմանները վատ վիճակում են, իսկ սենյակների քանակը չի բավականացնում համայնքի երեխաներին. մանկապարտեզում գործում է երեք խումբը, որը բավարար չէ: Նաև կարևոր խնդիր է դեպի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատումը, որը մոտ ապագայում հուսով ենք կկարգավորվի:

-Ըստ Ձեզ, ի՞նչ բնավորության հատկանիշներով պետք է օժտված լինի համայնքի ղեկավարը, որպեսզի կարողանա աշխատանքում հասնի հաջողության:

-Նախ և առաջ, յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է մշտական կապի մեջ լինի բնակչության հետ, փոխհարաբերություններում լինի առավելագույնս ազնիվ, կարողանա օգտակար և կարեկից լինի նրան վերաբերող ցանկացած խնդրի: Բարություն, համբերատարություն և ազնվություն, ահա այս մարդկային հատկանիշներով կարժանանաս բնակիչների վստահությանը և հարգանքին, իսկ իմ հաջողության բանաձևը, կարծում եմ, հենց այս սկզբունքներն են, որոնցով ես առաջնորդվում եմ աշխատանքում:

-Ինչպիսի՞ն է մարզպետարան-համայնքապետարան կապը:

-Մենք աշխատում ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մարզպետի հետ լավ հարաբերություններ ունենք, նա մեծատառով մարդ է, որը ներդնելով իր աշխատանքային ողջ ներուժը, կուտակած փորձը, գիտելիքները, ամեն ջանք ներդնում է մարզում առկա խնդիրներին լուծման ճանապարհներ գտնելուն: Դա տեսնում և գնահատում է նաև մարզի բնակչությունը:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

-Ծրագրում ենք բարեկարգել դաշտամիջյան և գյուղամիջյան ճանապարհները, նաև ընդլայնելու ենք գիշերային լուսավորության ցանցը: Անհրաժեշտություն կա մանկապարտեզում ևս մեկ խումբ բացելու: Ցանկություններս շատ են, հուսով եմ, մոտ ապագայում բոլոր նախանշված ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել:

-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ կմաղթեք Ձեր բնակիչներին:

-Կցանկանամ այն, ինչ կցանկանայի իմ ընտանիքին:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...