18:42
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատասեր, չտրտնջացող եւ խելացի մարդիկ են Սասունիկ համայնքի բնակիչները

2017-12-23 13:44

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

Սասունիկ համայնքը գտնվում է Աշտարակի տարածաշրջանում, համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Սասունիկ և Կարին գյուղերը: Համայնքը 1959 թ. ունեցել է 418, 1979 թ.` 1951 բնակիչ, որոնց մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից, իսկ մյուս մասը` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր շրջաններից: Բնակչության թիվն այսօր արդեն հասել է 4000-ի:
Համայնքում տարեց տարի ավելանում է բնակչության թվաքանակը, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
Համայնքն առավել հայտնի է իր անզուգական խաղողի տեսակով:
2008 թվականից համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է Արման Մարգարյանը:


Պարոն Մարգարյանի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այս ինը տարիների ընթացքում իրականացվել են բազմապիսի աշխատանքներ ի շահ Սասունիկ համայնքի բարեկեցության: Համայնքապետ պարոն Մարգարյանի խոսքով` բազում աշխատանքների արդյունքն այն է, որ այսօր համայնքում խնդիրները հասցվել են նվազագույնի. «Հպարտորեն կարող եմ ասել, որ նպատակներս արդեն մեծամասամբ կատարվել են. այս ութ տարիների ընթացքում վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, հիմնանորոգվել է բուժամբուլատորիան, հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է մշակույթի տունը, «Ասիական բանկի» միջոցներով հիմնանորոգվել է խմելու ջրագծերի մոտ 80%-ը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ավարտին է հասցվել գազաֆիկացման աշխատանքները: Ամբողջությամբ կարգավորվել է աղբահանության աշխատանքները, լուծվել է համայնքի գիշերային լուսավորության հարցը, բարեկարգվել է գյուղամիջյան ճանապարհները»:
2017 թվականը մոտենում է ավարտին ամփոփելով տարին Արման Մարգարյանը նշեց, որ այս տարի խոշոր ծրագիր է իրականցվել ճանապարհաշինական ոլորտում. «Ամբողջությամբ վերանորոգվել է համայնքի գլխավոր փողոցը, մոտավորապես 1745 մետր, որը մեզ համար շատ կարևոր խնդրի կարգավորում էր»:


Խոսելով ճանապարհաշինարարական աշխատանքներից պարոն Մարգարյանը հավելեց, որ մեծ խնդիր ունեն Կարին բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման հետ կապված. «Կարին բնակավայրը 1993 թվականին հիմնադրված բնակավայր է: Բնակավայրում այսօր ամբողջությամբ ավարտված են ջրամատակարարման, գազաֆիկացման աշխատանքները, սակայն առանցքային խնդիր է մնացել գլխավոր ճանապարհների անմխիթար վիճակը, որը համայնքի միջոցներով հնարավոր չէ լուծել»:


Խոսելով առաջիկա ծրագրերից պարոն Մարգարյանը ընդգծեց, որ համայնքում գլոբալ խնդիրները գրեթե արդեն լուծված են և ընդգծեց, որ իրենց համայնքի բնակիչները, անկախ ամեն ինչից, լավատեսությամբ են տրամադրված. «Աշխատասեր, չտրտնջացող և խելացի մարդիկ են Սասունիկ համայնքի բնակիչները և հենց իրենց լավատեսությունն է, որ օգնում է ինձ էլ ավելի եռանդով և նպատակաուղղված աշխատել»:
Իսկ վերջում ամփոփելով խոսքը, Արման Մարգարյանը բնակիչներին ցանկացավ, որ միշտ այսպես լավատես և համախմբված լինեն. «Ցանկանում եմ, որ երբեք չկորցնեն իրենց հույսը դեպի լուսավոր ապագան»:
Խնդիրների նվազեցումը և տարեց տարի նոր ծրագրերի իրականացումը արդեն իսկ խոսում է համայնքի ղեկավարի ճիշտ աշխատելաոճի և նվիրվածության մասին; Պետք է յուրաքանչյուր ղեկավար կարողանա շենացնել և հզորացնել իր համայնքը` մշակելով ճիշտ աշխատանքային սկզբունքներ:


Նյութը պատրաստեց Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...