22:54
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-05-20 13:19

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

ՀՀ կրթության ոլորտը, Խորհրդային Միության փլուզումից հետո բարեփոխումների երկար ճանապարհ անցնելով, կատարելագործվելով, հստակ քայլեր է ձեռնարկում եվրոպական կրթական տարածք ինտեգրվելու, եվրոպական կրթական արժեքները որդեգրելու և բարձրակարգ ու մրցունակ կադրեր պատրաստելու ուղղությամբ: Այդ առումով մեծ աշխատանք ունեն կատարելու թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթական հաստատությունները: Շատ կարևոր է հատկապես բուհերի պատրաստակամությունն ու գործադրած ջանքերը այդ գործընթացն առավելագույն ձեռքբերումներով անցնելու համար:
Պետք է նկատել, որ ՀՀ կրթության ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում ունի մասնավոր բուհական կրթական համակարգը, որն իր նոր մոտեցումներով, այլընտրանքով, մեծաքանակ ուսանողների ներգրավմամբ մրցակցություն առաջացրեց` տեսանելի դարձնելով պետական բուհերի թերի կողմերը: Իհարկե, սկզբում մասնավոր բուհերի թիվը մեծ էր, սակայն շատերը չդիմացան մրցակցությանը, չկարողացան ապահովել անհրաժեշտ կրթական որակ և դուրս եկան դաշտից:
Մասնավոր կրթական համակարգի կայացման և այլընտրանքային կրթության ստեղծման գործում մեծ ներդրում ունի «Հայբուսակ» համալսարանը, որի հիմնադիրը ակադեմիկոս Լևոն Հարությունյանն է, և ում գործն արժանավայել կերպով շարունակում են նրա երեխաները: Խոսելով «Հայբուսակի» մասին` հնարավոր չէ չնշել, որ Հարությունյանների ընտանիքի համար սա զուտ բիզնես նախագիծ չէ, կրթությամբ և գիտությամբ զբաղվելը նրանց կոչումն է, մասնագիտությունը, որ ժառանգաբար կամ գենետիկորեն փոխանցվել է, այսինքն` նրանք իրենց տեղում են, անում են այն գործը, որի գիտակն են: Սա շատ կարևոր հանգամանք է, որով էլ բացատրվում է 25 տարիների նրանց ձեռքբերումներով լի գործունեությունը, որի ընթացքում բուհին են միավորվել բազմաթիվ այլ մասնավոր բուհեր:
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր հարցազրույցը Լևոն Հարությունյանի որդու և դուստրերի` Սուրեն, Անահիտ և Աննա Հարությունյանների հետ է, ովքեր ներկայացնում են 25 տարիների անցած ճանապարհը, դժվարությունները, ձեռքբերումները, եվրոպական կրթական համակարգի լավագույն արժեքների ներդրումը «Հայբուսակի» կրթական ծրագրերում, ինչպես նաև բուհի զարգացման տեսլականը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...