04:56
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շինարարության ոլորտում զարգացման տեմպերը կրկին ակտիվանում են

2016-03-14 10:57

 

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը, որի մի մասնիկն է ՀՀ տնտեսությունը:
Ճգնաժամի նման հզոր ալիքը հաղթահարելն ու զարգացման ուղին բռնելը բավական բարդ և ժամանակատար գործընթաց է, որն անցնելու համար անհրաժեշտ է վարել տնտեսական արդյունավետ քաղաքականություն և իրականացնել համբերատար ու հետևողական աշխատանք: Այդ ամենը, կարծես թե, հաջողվեց ապահովել ՀՀ կառավարությանը և մեր երկրի տնտեսվարող սուբյեկտներին, որոնք քիչ շահույթ հետապնդելով և հավատալով ապագա զարգացման հեռանկարին` փորձեցին միասնաբար պայքարել և հաղթահարել ճգնաժամի ստեղծած դժվարությունները:
Ճգնաժամից ամենաշատը տուժեց շինարարության ոլորտը, որը մեծ թափով զարգանում էր այդ տարիներին: Սակայն ՀՀ շինարարական ընկերությունները իրենցում ուժ գտան` դիմակայելու առկա դժվարություններին և շարունակելու իրենց գործունեությունը: Այսօր, կարծես թե, շինարարության ոլորտում զարգացման տեմպերը կրկին ակտիվանում են, կառուցվում են նորանոր շենքեր, իրականացվում են երկրի համար կարևոր շինարարական նախագծեր: Նման նախագծերի հեղինակ է «Սպիտակ տնակ» շինարարական ընկերությունը, որը ՀՀ-ում առաջատար շինարարական կազմակերպություններից է: Իր որակյալ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ընկերությունն այս տարի արժանացավ պետական պարգևի` իրականացնելով անչափ պատասխանատու նախագիծ` ՀՀ կառավարության վարչական նոր համալիրի կառուցման աշխատանքը: Նախագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է, ում թիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Երևանը հարստացավ ճարտարապետական նոր ու գեղեցիկ կառույցով, որը ժամանակի ընթացքում կդառնա մայրաքաղաքի համար պատմական նշանակություն ունեցող կառույցներից մեկը:
Դե ֆակտո ամսագրի փետրվար ամսվա համարի առաջին էջին ներկայացնում ենք «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպության տնօրեն Ստեփան Ախոյանին, ով մեր ամսագրին տված հարցազրույցում առավել մանրամասն և մասնագիտորեն է ներկայացնում ՀՀ կառավարության վարչական նոր համալիրի նախագծի իրականացման առանձնահատկությունները, աշխատանքի որակն ու կառույցի եզակիությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...