16:32
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարիների ընթացքում այլ ոլորտների շարքում էներգետիկայի ոլորտը ևս շտկեց մեջքը` աստիճանաբար զարգացում ու առաջընթաց ապահովելով։ Այսօր մեր երկիրը չունի էլեկտրաէներգիայի խնդիր, երկրի ամենահեռավոր սահմանային կետում նույնիսկ հասցված է էլեկտրաէներգիա։

2014-05-10 15:10

                                              «Դե Ֆակտո» N 95 (2014թ.)

Երբ 1990-ականներին Հայաստանի Հանրապետությունն ապրում էր խավարի ու մթության մեջ, մարդիկ միայն ամենահամարձակ երազանքներում կարող էին պատկերացնել երկիրը նորից լուսավոր, էներգամատակարարումը` 24-ժամյա։ ԽՍՀՄ փլուզումով փլուզվեցին նաև էներգամատակարարման ենթակառուցվածքները, մասամբ կամ ամբողջությամբ դադարեցվեցին ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի աշխատանքները, և որ ամենավտանգավորն ու ռիսկայինն էր` 1988 թ-ի երկրաշարժից մեկ տարի անց դադարեցվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները ստիպեցին Հայաստանի կառավարությանը 1993 թ. վերաբացել ատոմակայանը։ Տարիների ընթացքում այլ ոլորտների շարքում էներգետիկայի ոլորտը ևս շտկեց մեջքը` աստիճանաբար զարգացում ու առաջընթաց ապահովելով։ Այսօր մեր երկիրը չունի էլեկտրաէներգիայի խնդիր, երկրի ամենահեռավոր սահմանային կետում նույնիսկ հասցված է էլեկտրաէներգիա։

Հայաստանի Հանրապետությունն այսօր էլեկտրաէներգիա արտադրող երկրից դարձել է էներգիա արտահանող երկիր, ինչը չափազանց կարևոր է թե՛ երկրի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, թե՛ տնտեսական զարգացման ու առաջընթացի տեսանկյունից։ “Դե Ֆակտո” ամսագրի ապրիլյան համարի գլխավոր հարցազրույցը “Երևան ՋԷԿ”-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի հետ է, մարդ, ով իր կյանքի 40 տարիները նվիրել է մեր երկրի ջերմաէներգետիկայի զարգացմանն ու կայացմանը, ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է ղեկավարել ու մասամբ պահպանել ՋԷԿ-ի գործունեությունը, իսկ 2008-ին արդեն անմիջականորեն կազմակերպել ու ղեկավարել է նոր էներգաբլոկի կառուցումը, որն այսօր ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության առաջատարներից մեկն է մեր երկրում, իսկ իր կառուցվածքով ու գործարկման տեխնոլոգիաներով եզակիներից մեկը` տարածաշրջանում։

Հ.Գ.

Ապրիլը մեր պատմության վերջին հարյուրամյակի ցավալիորեն ամենակարևոր ու ամենահիշարժան ամիսն է, քանի որ դեռևս վերականգնված չէ պատմական արդարությունը, Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենամեծ ոճրագործություններից մեկը։ 99 տարի շարունակ մենք սպասում ենք պատասխանի ու հատուցման օրվան…   

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...