16:02
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-09-13 11:04

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

«Դե Ֆակտո» ամսագիրն իր կազմին հաճախակի է ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորների, ովքեր խորհրդարանում այդքան էլ ակտիվ ելույթներ չեն ունենում, սակայն ակտիվ աշխատում են։ Նրանցից է ՀՀ Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ում ներկայացնում ենք այս համարի կազմին։ Նա իր հարցազրույցում ամփոփ ներկայացնում է իր կատարած աշխատանքները, ինչպես նաև առավել տեսանելի է դառնում նրա մարդկային կերպարը։

«Դե Ֆակտո» ամսագիրը պարբերաբար անդրադառնում է նաև ՀՀ մարզերին, բարձրաձայնում նրանցում առկա խնդիրները և փորձում դրանց լուծումների տեսլականը ստանալ մարզպետերից։ Ամսագրի այս համարում ներկայացնում ենք Արարատի մարզն՝ իր համայնքներով հանդերձ, որոնցում կան մտահոգիչ խնդիրներ, ինչպես նաև լուծված բազում հիմնախնդիրներ։ ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բաղդասարյանն իր հարցազրույցում ամփոփում է իր աշխատանքային երեք տարին և այդ ընթացքում մարզում իրականացված աշխատանքները։ Պետք է նշել, որ նա այն եզակի մարզպետերից է, ում հաջողվել է արժանանալ մարզի բնակչության վստահությանն ու հավատին։

Ավարտվեցին ամառային արձակուրդները, սեպտեմբերի 1-ը ազդարարեց նոր ուսումնական տարին։ Այն հատկապես նշանակալի էր առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, թևակոխեցին գիտակցական կյանքի առավել լուրջ և պատասխանատու փուլ։

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...