13:19
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-07-27 11:44

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

Պետք է նկատել, որ գնալով ավելանում է այն երիտասարդ գործարարների թիվը, ովքեր ունեն սոցիալական բարձր պատասխանատվություն և փորձում են իրենց լուման ներդնել ինչպես քաղաքի բարեկարգման, այնպես էլ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու գործում։ Նրանք այդ կերպ դրսևորում են իրենց հայրենասիրությունը և լավ օրինակ ծառայում  իրենց երեխաների համար։ Նրանք, հասնելով ապահովության որոշակի մակարդակի, չեն մեծամտանում և պարփակվում իրենց շրջապատում՝ միայնակ վայելելով իրենց շահույթները։ Նրանք կոորպորատիվ պատասխանատվություն են դրսևորում բարեգործական նախաձեռնությունների միջոցով։ Ի վերջո նրանք դառնում են իրենց երեխաների ապագայի երաշխավորը՝ թողնելով այնպիսի հետագիծ, որով իրենց երեխաները պետք է հպարտանան։

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք գործարար, Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին, ով հաջողված գործարար է և աչքի է ընկնում բարեգործական  ակտիվ  նախաձեռնություններով։ 2013թ. նա ընտրվեց Երևանի ավագանու անդամ։ Հուսանք նոր պաշտոնում  նա նույնքան արդյունավետ կաշխատի։ 

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...