18:14
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ


2013-07-26 11:27

«Դե Ֆակտոե N 57

Բժշկությունը 21-րդ դարում դարձել է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, և ուրախալի է այն փաստը, որ «բիզնեսի» այս ճյուղը արագորեն զարգանում է նաև Հայաստանում, ինչը առողջապահության համակարգում վարվող պետա-կան ճիշտ քաղաքականության և արդյունավետ մենեջմենթի արդյունք է: Բժշկության զարգացմանը զուգահեռ զարգանում է նաև դեղերի արտադրությունը, և այստեղ ևս Հայաստանը, կարծես թե, ներկրող երկրից դառնում է արտադրող երկիր: Հայաստանում ստեղծվում են դեղ արտադրող ընկերություններ, որոնք թողարկում են բավականին բարձր որակի արտադրանք:

Բավականին մեծ թվով դեղորայք է ներկրվում Հայաստան, և դա է պատճառը, որ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը որոշեց ամսագրի հերթական համարը նվիրել հայաստանյան դեղորայքի շուկային` ամսագրի շապիկին ներկայացնելով շուկայի առաջատար ընկերություններից մեկի` «Տոնուս Լես»-ի հիմնադիր նախագահ Լևոն Հակոբյանին: Պարոն Հակոբյանի հետ զրույցից մենք հասկացանք, որ նրա նախագծերի մեջ են մտնում ներկրող ընկերությունից վերածվել արտադրող ընկերության, ինչը շատ ուրախալի փաստ է: Շատ ուրախ կլինեինք, եթե ներկրմամբ զբաղվող ընկերությունները ժամանակի ընթացքում զբաղվեին նաև տեղական արտադրությամբ, քանզի դա մեր տնտեսության զարգացման ամենագլխավոր գրավականն է: «Դե Ֆակտո» ամսագիրը միշտ բարձր է գնահատել, և այսուհետ ևս շարունակելու է գնահատել բիզնեսով հարստացող, հարկեր վճարող, աշխատատեղեր ստեղծող անհատների գործունեությունը և քննադատելու է բոլոր նրանց, ովքեր իրենց հարստությունն ու հաջողությունները կերտում են աշխատող մարդու վճարած հարկերը մսխելով:

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...