15:38
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քաղաքականությունը շատ նման է մեր գործին` սցենարը նախապես է պատրաստվում

2013-07-18 11:39

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Արմեն Պետրոսյան

Ի՞նչ է քաղաքականությունը։

-Իմ կարծիքով` քաղաքականությունը շատ նման է մեր գործին` սցենարը նախապես է պատրաստվում։ Պարզապես, եթե մեր սցենարը գրվում է 1 հաղորդման համար, ապա նրանց  սցենարը գրվում է 1 կամ մի քանի տարվա համար։

Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ։

-Որպես հեռուստադիտող կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս մեր վարչապետի կերպարը։ Նրա հասարակ լինելն եմ գնահատում թե՛ հեռուստաէկրանից, և թե՛ կյանքում։

Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն։

-Բարձր գնահատելով վարչապետին` համակրում եմ նաև Հանրապետական կուսակցությանը։ Լուրջ գործունեություն է ծավալում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ  եք։

-Հաստատ չէի ցանկանա լինել Մշակույթի կամ Կրթության և գիտության նախարար։ Կցանկանայի դեսպան լինեն եվրոպական որևէ երկրում, օրինակ` Ֆրանսիայում։

Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

-Նախ կփորձեի հասկանալ` այսքան մարդ,  որ տները ծախում, փող են հավաքում, գնում են այնտեղ  ու ոչինչ չեն անում, ինչո՞ւ են գնում։

Կօգնեի մեր հայրենակիցներին։ Եթե եկել են եվրոպական երկիր,  գոնե աշխատեն, գողություն չանեն, իսկ եթե ոչ` ետ կուղարկեմ։

Կփորձեի մշակութային կապեր ստեղծել Հայաստանի և այդ երկրի միջև։ Այսօր հայկական մշակույթի և աշխարհի մշակույթի միջև անդունդ կա։ Այս հարցը պետք է պետականորեն կարգավորվի։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...